09:16 02.05.2018
Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա կիրառել սադրիչների դեմ:
09:11 02.05.2018
«Ծառուկյան» խմբակցությունը, հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, բոյկոտում է այսօրվա նիստը: Այս մասին նշել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
09:09 02.05.2018
Գյումրիում բողոքի ակցիաները վերսկսվել են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8։15-ին, գյումրեցի ցուցարարները հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց։ Մինչ այդ, նրանք մեքենաներով փակել էին տվյալ հատվածի փողոցներն ու վարորդներին հորդորում էին միանալ իրենց: Մարզպետարանի մուտքը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից:
09:04 02.05.2018
ԱԺ նիստի սկզբում գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր, այսինքն քվորում չի ապահովվել: Նիստը հետաձգվում է:
08:22 02.05.2018
Այսօր առավոտվանից փակ են Երևանի և հանրապետության այլ քաղաքների մի շարք գլխավոր փողոցներ, պողոտաներ, մայրուղիներ, այդ թվում` նաև հանգուցային կարևոր հատվածներ:
21:11 01.05.2018
«ՀՀԿ-ական մի պատգամավոր, գեներալ Ֆելիքս Ցոլակյանն այսօր կողմ է քվեարկել իմ թեկնածությանը»,- Հանրապետության հրապարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում և հոգիներում:
21:05 01.05.2018
Ընդդիմադիր գործիչն իր ելույթում մի քանի անգամ նշել է, որ «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շարունակվում է»:
20:40 01.05.2018
ԱԺ նիստից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասել է, որ այս պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով:
20:34 01.05.2018
Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ոստիկանությանը՝ կոչ անելով ցած դնել վահաններն ու մահակները և միանալ ժողովրդին:
20:19 01.05.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթի սկզբում նշեց, որ նախ` ցանկանում է ողջունել վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների և արձանագրել, որ նրանց հաղթանակը չի կարող կասկածի տակ առնվել:
19:53 01.05.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթից առաջ շնորհակալություն հայտնեց էմոցիոնալ, շահագրգիռ և կառուցողական քննարկումների համար: Նա իր ելույթում վստահություն հայտնեց, որ բոլորի ցանկությունը մեկն է՝ փոփոխություններն իրականացնել անցնցում:
19:49 01.05.2018
«Մենք պետք է ականջալուր լինենք հրապարակում հավաքված մարդկանց պահանջներին, քանի որ բոլորս մի նավի մեջ ենք: Եվ միայն նավավարի սթափ ընկալումները կարող են մեզ ափ հանել: Իսկ այդ նավավարը մեր ժողովուրդն է և նա կարող է մեզ ափ հանել, առանց «մերոնց»-ի և «ձերոնց»-ի, առանց «իմ»-ի և «քո»-ի»: ՀՀ Ազգային ժողովում ընթացող հատուկ նիստի ընթացքում, խոսքն ուղղելով Հանրապետության հրապարակում հավաքվածներին, ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
19:39 01.05.2018
ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր մեր հանրապետությունը կանգնած է կարևորագույն բեկումնային շրջադարձի պահին, երբ բոլորս պետք է հասկանանք պահի լրջությունը:
19:34 01.05.2018
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում համեմատական է անցկացրել 2008-ի և 2018-ի միջև, հիշեցրել, որ 2008թ. ոստիկանները մտնում էին դպրոցներ ու ահաբեկում, ծեծում էին, որ աշակերտները չըմբոստանան: Այսօր էլ ոստիկանները վրաերթի են ենթարկում՝ տեխնիկան է փոխվել միայն, հիմա ոտքով չեն վազում:
19:12 01.05.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
19:02 01.05.2018
«88 թ.-ին Հայաստանի բնակչությունը 3.5 մլն էր և հանրահավաքները ունեին նաև տեղեկություն ստանալու նպատակ: Այսօր բնակչությունը շատ ավելի քիչ է և դադարել է լինել տեղեկություն ստանալու աղբյուր, սակայն այսօրվա չափ մարդ փողոցում երբեք չի եղել», – ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
18:34 01.05.2018
Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, ըստ որի, ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը վարչապետի ընտրությունն է:
18:28 01.05.2018
Նա փորձեց գնահատել Նիկոլ Փաշինյանի կազմակերպչական կարողությունները իրավական տեսանկյունից՝ գնահատելով հանրահավաքային գործունեությունը՝ չափանիշ ընդունելով այն, որ բոլորն ականատես են եղել, թե ինչպես էր Փաշինյանը հանրահավաքները, ճանապարհ փակելը համարում օրինական, քաղաքացիական անհնազանդության դրսևորումը՝ օրինական: