17:06 09.04.2025
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում […]
17:00 09.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 30-ից ապրիլի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրի քաղաքում՝ մարտի 31-ին և ապրիլի 3-ին, Հրազդան քաղաքում՝ ապրիլի 5-ին, Արարատ քաղաքում՝ ապրիլի 1-ին, 4-ին և 5-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից […]
16:52 09.04.2025
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
16:45 09.04.2025
Եվրամիությունը և Կիևը Բրյուսելում ստորագրել են համագործակցության և աջակցության հինգ տեխնիկական համաձայնագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի մասնակցությամբ։ Կողմերը պայմանագրեր են ստորագրել երկրում «ջրի վերականգնմանն աջակցության», Ուկրաինայի «կայունությանն ու վերականգնմանն աջակցության», «քաղաքային ջեռուցման աջակցության», «Կոպեռնիկուս» համակարգի վերաբերյալ համագործակցության և բժշկական աջակցության մասին։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել […]
16:43 09.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում՝ Անգլիայում։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։ Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու […]
16:39 09.04.2025
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի […]
16:30 09.04.2025
Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […]
16:24 09.04.2025
2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր […]
16:17 09.04.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։
16:10 09.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […]
16:02 09.04.2025
Դպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […]
15:55 09.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […]
15:48 09.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ «Արսենալից» տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ երկու գոլ է խփել Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։
15:40 09.04.2025
Նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն՝ որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար` նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող […]
15:33 09.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […]
15:27 09.04.2025
Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […]
15:19 09.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […]
15:13 09.04.2025
Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […]
14:49 09.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […]
14:38 09.04.2025
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: […]
14:31 09.04.2025
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար […]
14:21 09.04.2025
Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուրախ ենք նշել ռուս դիվանագետների խմբի օգտակար ջանքերը՝ պայմաններ ստեղծելու գլխավոր հյուպատոսության ստեղծման համար: Նրանց գործունեությունն այս տարածաշրջանում արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին: Գլխավոր […]
14:05 09.04.2025
Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն առավել խիստ են դարձել։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն […]
13:59 09.04.2025
Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […]
13:52 09.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-11-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցներում, նրբանցքներում ու փակուղիներում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ:
13:45 09.04.2025
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […]
13:38 09.04.2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […]
13:30 09.04.2025
Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […]
13:23 09.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […]