Բոլոր լուրերը – Page 152 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ալիևը չի բացառել ապագայում լարվածություն Հայաստանի հետ հարաբերություններում

12:55 09.04.2025

«Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու չի բացառել ապագայում լարվածությունը։ «Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահսկեցինք մեր սահմանները: Եվ մեզ համար այս հարցը փակված է: Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք հնարավոր սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգը: Մենք միշտ պետք է պատրաստ […]

̰
Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

12:42 09.04.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զ․Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Բ-1, Բ-2, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի, Մալաթիայի, Ռ․Մելիքյան, Ջիվանի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ․Գոշի, Ջամբուլի, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Բատիկյան, Ոսկանյան, […]

̰
ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Ստամբուլում․ Զախարովա

12:37 09.04.2025

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններ դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության վերաբերյալ։ «Հարցեր եղան ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլի վերաբերյալ երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը նորմալացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ ասվել էր, ես հաստատում եմ. դրանք տեղի կունենան վաղը։ Սա կլինի խորհրդակցությունների երկրորդ փուլը: Հանդիպման անցկացման վայրը, փորձագիտական […]

̰
Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

12:27 09.04.2025

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին` այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը: Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, […]

̰
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումը

12:21 09.04.2025

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Հայտերի առցանց ընդունման ընթացակարգը բաղկացած է 3 փուլից՝ 2 ընթացիկ փուլ, որոնց ընթացքում գրանցված աշակերտները և ուսուցիչները կունենան հանդիպումներ մասնագիտական ժյուրիի և կազմակերպիչների հետ: 1-ին և 2-րդ ընթացիկ փուլերում հայտ ներկայացրած աշակերտները պետք է գրանցվեն նաև վերջնական […]

̰
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։

̰
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […]

̰
«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

12:05 09.04.2025

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […]

̰
SHANTNEWS

12:00 09.04.2025

̰
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները

11:53 09.04.2025

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով:

̰
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

11:45 09.04.2025

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […]

̰
Արաղչին հայտնել է, թե ինչ է քննարկվելու ԱՄՆ-ի հետ բանակցություններում

11:39 09.04.2025

Օմանում ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունները կփորձարկեն Թեհրանի հետ ազնիվ և բարեխիղճ երկխոսություն վարելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալժիր կատարած այցի ժամանակ։ «Մուսկատում կայանալիք բանակցությունները դիվանագիտության համար նոր հնարավորություն են, ինչպես նաև ԱՄՆ-ի մտադրությունների լրջության փորձություն։ Կքննարկվի միայն միջուկային հարցը, այն է՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ՝ անարդար […]

̰
Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր

11:32 09.04.2025

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ նախագիծը»: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, […]

̰
Արենի համայնքի Ելփին բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:24 09.04.2025

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
«Մակարով» և թմբուկավոր ատրճանակների հայտնաբերումներ․ քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումները

11:17 09.04.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 5-ի կեսօրին մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։ Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքը հիմնավորվել է նրա խուզարկությամբ։ Հայտնաբերվել են 6 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ, ծալովի դանակ, նաև մարիխուանայի նմանվող զանգված: Ապօրինի պահվող հրազեն հայտնաբերել են […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով

11:04 09.04.2025

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու  Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […]

̰
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […]

̰
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […]

̰
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […]

̰
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […]

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ:

̰
Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

10:00 09.04.2025

ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան լեհական TVP հեռուստաալիքի խնդրանքի՝ չհերքելով նման գաղափարի առկայությունը։ «Ներկայումս ընթանում է ռազմական կառուցվածքի վերանայում, բայց դեռ որոշումներ չեն ընդունվել Եվրոպայում ամերիկյան զորախմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին ամուր է, սակայն ԱՄՆ-ը ակնկալում է, որ եվրոպացի […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի Ռումինիա

09:50 09.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […]

̰
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

09:42 09.04.2025

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […]

̰
Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր Արևելք

09:40 09.04.2025

ԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […]

̰
Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա Հակոբյան

09:30 09.04.2025

Ապրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։  

̰
Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը

09:18 09.04.2025

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […]

̰
Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի դիմաց

09:10 09.04.2025

Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ՝ թույլ չտալու պետական ​​պաշտոնյաներին գնալ 1989 թվականի ապրիլի 9-ի ցույցը ճնշելու զոհերի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Երեքշաբթի ուշ երեկոյան ցուցարարները հավաքվել էին Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում։ Նրանց թվում էին նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ընտանիքի անդամները։ Նրանց նպատակն է թույլ չտալ, […]

̰
BACK_TO_TOP