21:15 09.04.2025
Արսեն Հարությունյանը Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Ոսկե մեդալի համար պայքարում Հարությունյանը զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Հարությունյանը աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն։
21:04 09.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի, Լվովյան, Ջուղայի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Արտաշատի խճուղու նրբանցքի առանձնատներ […]
20:41 09.04.2025
Ապրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր:
20:24 09.04.2025
Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […]
20:13 09.04.2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […]
19:55 09.04.2025
«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։
19:51 09.04.2025
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […]
19:47 09.04.2025
Աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
19:42 09.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգարդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-դանիական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներին վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցության կարևորությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության […]
19:36 09.04.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը հանդիպել է Կասպյան քաղաքականությունների կենտրոնի Միացյալ Թագավորության գլխավոր խորհրդական, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Մերի Գալստյանը ներկայացրել է բնապահպանական կառավարման եւ մասնավորապես կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրակարգում ՀՀ կառավարության, Ազգային […]
19:28 09.04.2025
Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ. Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վահագն Խաչատուրյան-շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:22 09.04.2025
Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ: Գլխավոր քարտուղարը խոսել է տարածաշրջանում առկա մարտահրավերներից, ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը, պատասխանել հարցերին: Դավիթ Կարապետյանը ունկնդիրներին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
19:16 09.04.2025
Կարևորելով երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Դրանց շրջանակում երեխաները բարձրաձայնում են իրենց իսկ կրթության, հանգստի, առողջության պահպանման, ընտանեկան միջավայրում ապրելու և այլ հիմնարար իրավունքների ու դրանց ապահովման կարևորության մասին։ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից թեմատիկ միջոցառումը ներկայացվել […]
19:11 09.04.2025
Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք […]
19:00 09.04.2025
Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
18:50 09.04.2025
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։
18:43 09.04.2025
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Դոն Լամբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Նրա […]
18:36 09.04.2025
Մեր վերջին հանդիպման ժամանակ, ըստ էության, պայմանավորվեցինք առաջ շարժվել հետեւյալ տրամաբանությամբ: Քանի որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն էր մշակման փուլում՝ ձեզանից ստանալ առաջարկներ: Այս ընթացքում ստացվել են մոտավորապես 500 էջից ավելի առաջարկներ թե՛ «Գիտուժի», թե՛ անհատների, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: Թեեւ սա շատ դժվար աշխատանք է ԿԳՄՍ […]
18:27 09.04.2025
Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ […]
18:19 09.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […]
18:12 09.04.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […]
18:06 09.04.2025
Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:
17:54 09.04.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […]
17:48 09.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […]
17:42 09.04.2025
«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։
17:37 09.04.2025
Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով:
17:30 09.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […]
17:23 09.04.2025
«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […]