Բոլոր լուրերը – Page 17 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը քայլեր կձեռնարկեն իրավիճակը թուլացնելու համար

18:24 27.04.2025

Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը զսպվածություն կցուցաբերեն և կօգնեն դեէսկալացնել իրավիճակը, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը հանդես է գալիս հնարավորինս շուտ անաչառ հետաքննության օգտին: Հակամարտությունը չի համապատասխանում Հնդկաստանի և Պակիստանի հիմնարար շահերին և չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», – ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում […]

̰
Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա, ներողություն եմ խնդրում․ Ռյուդիգեր

18:04 27.04.2025

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցույց տված ագրեսիվ պահվածքի համար ներողություն է խնդրել: «Իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք, հատկապես երկրորդ կեսում։ 111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն […]

̰
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

17:58 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ: Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Էստոնիայի […]

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան

17:40 27.04.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ: Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, կողմերը կարևորել են Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության ակտիվացումը, անդրադարձ է կատարվել համատեղ նոր ծրագրեր անցկացնելու հնարավորություններին:

̰
Գուցե մնամ, գուցե հեռանամ․ Անչելոտի

17:21 27.04.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպումը: «Խաղացողներին ասելիք չունեմ, քանի որ բարձրակարգ հանդիպում անցկացրինք: Արեցինք այն ամենը, ինչ պետք է անեինք: Ցավ եմ ապրում: Լավ էինք պաշտպանվում: Առաջին կեսում «Բարսելոնան» մեզնից լավն էր, երկրորդ կեսում մենք լավն էինք նրանցից: Այժմ 2 օր կհանգստանանք: Մբապեն չէր կարող […]

̰
Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատի երիտասարդների հետ

17:17 27.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ Քննարկվել են պետական կառավարման ոլորտին, հանրային կյանքում երիտասարդների դերի, կրթության, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Մասնակիցները զրուցել են նաև հասարակություն-պետություն համագործակցության, երկրի հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավման […]

̰
Փրկարարները հեռացրել են ծառը․ ճանապարհը դարձել է երթևեկելի

16:59 27.04.2025

Ապրիլի 27-ին՝ ժամը 06։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ: Երթևեկությունը […]

̰
Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթի 6-րդ փուլ

16:44 27.04.2025

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ: Դավթյանը Կահիրեում ընթացող մրցաշարի որակավորման փուլում 14,566 միավորով գրավել է առաջին տեղը: Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, նժույգ թափերում` […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ

16:40 27.04.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ: «Հարավաֆրիկյան Հանրապետության  Ազատության օրվա կապակցությամբ մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում կառավարությանը և ժողովրդին, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ»,- նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: On the occasion of #FreedomDay of the Republic of South Africa, we convey our heartfelt congratulations to the Government & people […]

̰
Իրանում ապրիլի 28-ը համազգային սգո օր է հայտարարվել

16:24 27.04.2025

Իրանի ամբողջ տարածքում ապրիլի 28-ին համազգային սուգ է հայտարարված՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել է կառավարության խոսնակը: Իրանի իշխանություններն ու լրատվամիջոցները հայտնում են 28 զոհի և ավելի քան 1205 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars […]

̰
«Բարսելոնան»  32-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը

16:14 27.04.2025

Կատալոնական «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 3-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» և պատմության մեջ 32-րդ անգամ նվաճել Իսպանիայի Արքայական գավաթը: Նախորդ անգամ այս տիտղոսը կատալոնական ակումբը նվաճել էր 2021 թվականին: 28-րդ րոպեին Լամին Յամալի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացել է Պեդրին: Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ավելի ակտիվ է գործել հարձակման գծում: […]

̰
Նարեկ Մկրտչյանը Չինաստանում այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների համակարգման գրասենյակ

16:10 27.04.2025

Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող շուրջ 600 անձանց համար անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։ Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում են խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստումներ։ Այցի ընթացքում […]

̰
Ներքաղաքային 2 երթուղու ուղեգծեր են փոփոխվել

16:00 27.04.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապրիլի 21-ի որոշմամբ՝ համար 25 և 59 երթուղիների ուղեգծերում փոփոխություն է կատարվել։ Համար 25 երթուղին կաշխատի հետևյալ ուղեգծով․ ԶԵՅԹՈՒՆ – Գ.ՉԱՈՒՇԻ ԽՃՈՒՂԻ․ Զեյթուն (ուս. հանրակացարաններ) (ս.կ.) – Ուլնեցու – Բաբայան փ-ներ – Ազատության – Կոմիտասի պ-ներ – Գրիբոյեդովի – Ն.Զարյան – Հր.Քոչարի – Կիևյան – Լենինգրադյան – Գ.Հասրաթյան – Շիրազի – […]

̰
Սպերցյանի շքեղ գոլը «Կրասնոդարի» կազմում

15:44 27.04.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Սպերցյանը 65-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1, սակայն 14 րոպե անց վրիպել է 11-մետրանոցից: «Կրասնոդարը» հաղթել է 3-2 հաշվով և 58 միավորով առաջին տեղում է:

̰
Խաղաղ օվկիանոսում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

15:36 27.04.2025

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Մաքքուորի կղզուց արևմուտք, որը մտնում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի մեջ, հայտնում է ավստրալական Geoscience Australia պետական ​​երկրաբանական գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:22-ին (Մոսկվայի ժամանակով 12:22-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարտ քաղաքից 1484 կիլոմետր դեպի հարավ։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների […]

̰
Խորապես վշտացած ենք Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից․ ՀՀ ԱԳՆ

15:16 27.04.2025

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ. «Մենք խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

̰
Հայաստանի հավաքականը մինչև 18 տարեկանների պայքարում մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱ

15:10 27.04.2025

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել են նաև մինչև 18 տարեկանները: Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Ռոման Հարբուզին: Արծաթե մեդալակիր են դարձել Ջոնիկ Օզմանյանը (64 […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

14:54 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։ Ուրախ […]

̰
Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

14:38 27.04.2025

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ […]

̰
«Նապոլիի» երկրպագուները մոպեդներով ներխուժել են խաղադաշտ

14:20 27.04.2025

«Նապոլին» պատրաստվում է բարձրաձայնել «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնի անվտանգության խնդիրների վերաբերյալ, հաղորդում է Football Italia-ն: Պատճառն այն է, որ որոշ երկրպագուներ գիշերով ներխուժել են ստադիոն և մոպեդներով շրջել այնտեղ: Դեպքը հայտնի է դարձել երկրպագուների տեսանյութերի հրապարակումից հետո: Տեղի ունեցածից հետո կմեծանա մարզադաշտը վերակառուցելու վերաբերյալ իշխանությունների նկատմամբ ճնշումը: Ստադիոնի որոշ հատվածներ արդեն քանդվում են:   Посмотреть […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:14 27.04.2025

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին

14:00 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք […]

̰
Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

13:39 27.04.2025

Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

13:14 27.04.2025

Ապրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […]

̰
Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրա

12:52 27.04.2025

Եմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […]

̰
Ռոնալդուի «Ալ Նասրը» դուրս է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

12:40 27.04.2025

Ռիադի «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է ճապոնական «Յոկոհամա Մարինոսին» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմից դուբլ է գրանցել Ջոն Դուրանը, մեկական գոլ խփել են Կրիշտիանու Ռոնալդուն ու Սադիո Մանեն:

̰
Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

12:34 27.04.2025

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […]

̰
Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը

12:12 27.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ Դարակաշարերի վրա նշումները պարտադիր […]

̰
Երևանում 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է երկաթե հենասյանը

11:52 27.04.2025

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10 սահմաններում Նորագավիթում Երևանի բնակիչ 21-ամյա Մինաս Յ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հենասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

̰
Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի. կա 1139 տուժած

11:32 27.04.2025

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել է նահանգի դատական ​​համակարգի ղեկավարը: Նախկինում հաղորդվում էր 18 զոհի և 1139 վիրավորի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Իրանի կառավարության խոսնակը Fars գործակալությանը հայտնել է, որ այն տեղի է […]

̰
BACK_TO_TOP