Բոլոր լուրերը – Page 19 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

17:36 28.07.2025

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

̰
Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

17:26 28.07.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։ Ելույթի ընթացքում […]

̰
Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

17:19 28.07.2025

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։ Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։ Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ […]

̰
Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […]

̰
Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […]

̰
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

16:54 28.07.2025

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […]

̰
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

16:47 28.07.2025

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […]

̰
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

16:40 28.07.2025

Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […]

̰
Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

16:34 28.07.2025

ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […]

̰
Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

16:27 28.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, […]

̰
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

16:20 28.07.2025

Ջրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը:

̰
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:14 28.07.2025

Հուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Գ․ Նժդեհի, Հրանտ Վարդանյան, Շիրակի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազություն

16:07 28.07.2025

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […]

̰
Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […]

̰
Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։  

̰
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025

̰
ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։

̰
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […]

̰
Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

15:21 28.07.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […]

̰
Շվեյցարիան հայտարարել է Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտության մասին

15:10 28.07.2025

Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը ներառում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոնաս Մոնտանին։ Երկուշաբթի օրը Նյու Յորքում կսկսվի Մերձավոր Արևելքի կարգավորմանը և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը։ «Հակամարտության լուծման պարամետրերը ներառում են կենսունակ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը 1967 թվականի սահմաններում, որը կհամագործակցի Իսրայելի հետ կողք կողքի՝ խաղաղության […]

̰
SHANTNEWS

15:00 28.07.2025

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

14:59 28.07.2025

Հուլիսի 28-ին, ժամը 12:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» […]

̰
Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը

14:53 28.07.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հուլիսի 28-ին թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 2590 միավորով աշխարհի 16-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով իտալացի Յանիկ Սիներն է, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8600), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6030), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5135), Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650) էլ եզրափակում է լավագույն […]

̰
Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին

14:40 28.07.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

̰
Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրում կբարձրանա

14:27 28.07.2025

Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1- 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ […]

̰
Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

14:15 28.07.2025

Գերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ 50-ից ավելի մարդ վիրավորվել է։ Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գիշերվա սկզբին տեղական փրկարարական ծառայության ղեկավար Շառլոտ Զիլլերը մամուլին հայտնել է, որ վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ «Մեր տեղեկությունների համաձայն՝ վագոններում այլևս մարդ չի մնացել, և բոլորը […]

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

14:02 28.07.2025

Այսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։

̰
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:50 28.07.2025

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

̰
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

13:37 28.07.2025

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին […]

̰
Կրտսեր տարիքի պատանիների ԵԱ. Բռնցքամարտի տղաների և աղջիկների հավաքականները 2 ոսկե, 8 արծաթե և 8 բրոնզե մեդալ են նվաճել

13:25 28.07.2025

Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը: Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականի կազմում պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել են Արտո Բաղրամյանը (46 կգ) և Մենուա Ուլիխանյանը (54 կգ)։ Բաղրամյանը եզրափակչում պարտության է մատնել […]

̰
BACK_TO_TOP