Բոլոր լուրերը – Page 16 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 26.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հանրապետության փ. 80, 82, 82Ա, 82Բ, 82Գ շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, Թումանյան փ. 2, 4, 6 շենքեր, Թաիրով փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և […]

̰
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել

20:50 26.04.2025

Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 500 շենք է վնասվել, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։ «Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 թաղամասերում ստուգվել է 8367 շենք, որից 437-ը ստացել է աննշան վնաս»,- ասել է Քուրումը X-ի իր էջում։ Նախարարը նշել է, որ վնասների գնահատումը շարունակվում է։ […]

̰
Իրանում տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը հասել է 700-ի

20:38 26.04.2025

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 700-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ «Ավելի քան յոթ հարյուր մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Շաբաթ կեսօրին Բանդար Աբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված […]

̰
Իրանի արտգործնախարարը գոհ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից

20:30 26.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ գոհ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացից՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար, սակայն զգուշավոր լավատես է Վաշինգտոնի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ: «Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից, երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված, ես լավատես եմ համաձայնության գալու հարցում, բայց վերապահված մոտեցում ունեմ»,- բանակցությունների […]

̰
Զելենսկին Իտալիայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցը

20:20 26.04.2025

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը Հռոմ ժամանած Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցը՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերին, հայտնում է Palazzo Chigi-ն։ «Հանդիպման ընթացքում առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը Թրամփի ջանքերին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության, որը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և ազատությունը», […]

̰
Մակրոնը դրական է գնահատել Զելենսկիի հետ Հռոմում զրույցը

20:10 26.04.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից հետո։ «Ես շատ լավ զրույց եմ ունեցել Զելենսկիի հետ Հռոմում»,- գրել է Մակրոնը X-ում։ Մակրոնը նշել է, որ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ զինադադարի», և Զելենսկին ցանկանում է աշխատել ամերիկացիների և […]

̰
SHANTNEWS

20:00 26.04.2025

̰
Պուտինը հաստատել է Կիևի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը

19:50 26.04.2025

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը առանց որևէ նախապայմանի», – ասել է մամուլի քարտուղարը։ Նա […]

̰
Սթարմերը ողջունել է ուկրաինական խաղաղության բանակցություններում առաջընթացը

19:40 26.04.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է Ուկրաինայի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից Հռոմում Վլադիմիր Զելենսկիի հետ նրա հանդիպումից հետո։ «Նրանք քննարկել են դրական առաջընթացը, որը ձեռք է բերվել վերջին օրերին Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։ Նրանք պայմանավորվեցին պահպանել թափը և շարունակել ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ […]

̰
Թրամփը լքել է Վատիկանը՝ հրաժարվելով շարունակել հանդիպումը Զելենսկիի հետ

19:33 26.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է շարունակել Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը Վատիկանում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ Դրա հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը չի կարողացել շարունակել բանակցությունները, քանի որ իր ժամանակացույցը պահանջում էր, որ ինքը Հռոմից հեռանա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ավարտից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփին ու Զելենսկիին հաջողվել է փոքրիկ հանդիպում […]

̰
Գոռ Շատվերյանը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

19:23 26.04.2025

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:  

̰
Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր

19:18 26.04.2025

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը: Քաղաքացու օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողներն իրականացրել են ուսումնական նախագծեր, ահյտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մշակութային միջոցառումներ Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, անցկացվել է մշակութային ծրագիր: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի […]

̰
ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունները նախատեսված են մայիսի 3-ին

19:10 26.04.2025

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում: Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, ով հանդես է գալիս որպես միջնորդ բանակցային գործընթացում: «ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօրվա բանակցությունները ցույց տվեցին փոխադարձ հարգանքի և ամուր պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկություն: […]

̰
Միլենա Առաքելյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

19:00 26.04.2025

Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների ԵԱ-ում 50 կգ քաշային Միլենա Առաքելյանը և 64կգ Ջոն Օզմանյանը դարձել են Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:  

̰
Կրթվելը նորաձև է Ապարանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:55 26.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Ապարանում»։  

̰
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան

18:46 26.04.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված […]

̰
ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կհստակեցնեն հակամարտությունը լուծելու իրենց մտադրությունները

18:38 26.04.2025

ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթ ակնկալում է հստակ պարզաբանում Ռուսաստանի և Ուկրաինայի մտադրությունների վերաբերյալ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Պիկը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարի հետ հանդիպմանը։ Հունգարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում։ […]

̰
Ձեր պրոֆեսիոնալիզմն ու քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է օդաչուներին

18:26 26.04.2025

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդաչուներին․ «Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։ Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

18:16 26.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես […]

̰
Զարմանալի է տեսնել 13-ամյա տղաների, ովքեր կրում են այն տղայի անունով շապիկը, ով նրանցից մեծ է ընդամենը չորս տարով. Յամալ

18:13 26.04.2025

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքում փաստին, որ երեխաները կրում են իր ազգանունով մարզաշապիկներ. «Սա անհավատալի է: Երբ ես երեխա էի, կրում էի Նեյմարի, Մեսսիի և այլ խաղացողների մարզաշապիկներ: Որ երեխաներն այժմ խաղում են իմ ազգանունով շապիկներով, նշանակում է, որ ես ոգեշնչում եմ նրանց ֆուտբոլում: Երբեք […]

̰
Ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

18:08 26.04.2025

Օմանում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մուսկատում անցկացվեցին Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, և տեղի ունեցավ երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել […]

̰
SHANTNEWS

18:00 26.04.2025

̰
Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը

17:52 26.04.2025

Իսպանական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա նախկին կինը՝ Կրիստինա Սերրան, փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը։ Զույգը, որը միասին էր 30 տարի, բաժանվել էր այս տարվա սկզբին, սակայն Գվարդիոլան վերջերս երեք օր անցկացրել է Բարսելոնայում՝ հաշտվելու նպատակով։ El Nacional պարբերականի տվյալներով՝ ամուսինները դեռ կրում են իրենց ամուսնական մատանիները, իսկ […]

̰
Զելենսկին խոսել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Թրամփի հետ հանդիպման մասին

17:46 26.04.2025

Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ շաբաթ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ «շատ բան քննարկելու ժամանակ է ունեցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շաբաթ օրը ավելի վաղ ուկրաինական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Զելենսկին և Թրամփը «շատ կարճ» հանդիպում են ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ։ Sky News-ը, վկայակոչելով Վատիկանի իր աղբյուրները, […]

̰
Իրանի ԱԳՆ. Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»

17:37 26.04.2025

ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում: Կողմերը Օմանի միջնորդների միջոցով փոխանակում են դիրքորոշումներ և կարծիքներ ինչպես պատժամիջոցների արդյունավետ վերացման, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ […]

̰
Ֆրանսիայում երկրպագուն ազատազրկվել է անկարգությունների պատճառով

17:27 26.04.2025

Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի «Մոնպելյե»-«Սենտ Էտյեն» հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 16-ին, նշանավորվել էր երկրպագուների անկարգություններով։ «Սենտ Էտյենի»՝ 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո «Մոնպելյեի» երկրպագուները խաղադաշտ էին նետել ծխարձակիչներ և պայթուցիկներ՝ առաջացնելով հրդեհ մարզադաշտի տրիբունայում։ Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն ընդհատել էր խաղը։ Լիգայի կարգապահական հանձնաժողովը վերջնական արդյունք էր ճանաչել 2:0 հաշիվը։ Անկարգությունների ընթացքում 26-ամյա […]

̰
Քաղաքացու օրը Ապարանում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

17:21 26.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Ապարանից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Քաղաքացու օրը Ապարանում»:  

̰
Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը

17:16 26.04.2025

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը։ Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը դեմ առ դեմ հանդիպման են՝ քննարկելու խաղաղության հետագա ջանքերը»,- գրել է նա։ Դիվանագիտական ​​գերատեսչության […]

̰
Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը․ Արարատ Միրզոյանը՝ Կասպար Վելդկամպին

17:08 26.04.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ․ «Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ սիրելի գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով: Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»:

̰
Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»

17:00 26.04.2025

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը մեծ հավանականությամբ կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ Յամալը գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի ղեկավարության հետ։ Կողմերը քննարկել են նոր պայմանագրի պայմանները։ Յամալի դիրքորոշումը հստակ է՝ նա ցանկանում է շարունակել իր առաջընթացը «Բարսելոնայում»։ Նրա նոր պայմանագրի հիմքերը արդեն դրված են, և […]

̰
BACK_TO_TOP