00:14 05.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել աշխարհի ամենափոքր գետի մասին, որն ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում. Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։ Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 […]
23:59 04.04.2025
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրով կազմակերպված եզրափակիչ գալահամերգը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների հետ բեմում էր անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
23:47 04.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումներ կատարող գործարարները կարող են ստանալ փոխհատուցում իրենց կողմից կառուցված ենթակառուցվածքների համար։ Փոխհատուցվում է ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ընդհանուր արժեքի 10 տոկոսը. 500 մլն դրամ […]
23:38 04.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից: Մարզում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ: Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հետ կապված […]
23:24 04.04.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը որոշ մանրամասներ է ներկայացրել իր՝ «Լիվերպուլ» տեղափոխության վերաբերյալ: «Երբ պիտի հեռանայի «Այաքսից», 2 առաջարկ ունեի: Մեկը՝ «Լիվերպուլից», մյուսը՝ «Տոտենհեմից»: 1 վայրկյան չեմ վարանել ու կատարել եմ ընտրությունս: Ես Ջերարդի ու Տորեսի մեծ երկրպագուն էի, ինձ համար Տորեսի կողքին խաղալն իսկական երազանք էր, ու շատ ափսոս, որ այն չիրականացավ: Երբ Փլեյսթեյշն […]
23:11 04.04.2025
ԱՄՆ-ն ակնկալում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Կիևի իշխանությունների տեխնիկական խումբը կժամանի Միացյալ Նահանգներ՝ քննարկելու օգտակար հանածոների մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ հույս հայտնելով, որ կողմերն ի վերջո կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը։ «Մենք ակնկալում ենք տեխնիկական թիմ Ուկրաինայից հաջորդ շաբաթվա սկզբին, և հուսով ենք, որ մենք կկարողանանք դա (խմբ.համաձայնագիրը) […]
22:58 04.04.2025
Եվրոպական երկրները պետք է միջոցներ առաջարկեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ ավելի քիչ խոսքեր և ավելի շատ գործողություններ են պետք: Եվրոպան պետք է մշակի կոնկրետ առաջարկներ ուկրաինացի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա X-ում: Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ռուբիոն ընդգծել էր, […]
22:46 04.04.2025
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Գալաթասարային», ինչից հետո պորտուգալացին թիկունքից մոտեցել է մրցակցի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկին և քաշել նրա քթից: Թուրք մարզիչն ընկել է: Մրցավարը Մոուրինյուին կարմիր քարտ է ցույց տվել: Այժմ նրան որակազրկում է սպառնում: 🎥 Jose […]
22:39 04.04.2025
Երեկ՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հայկուհի Ա․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
22:28 04.04.2025
Ժնև ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից: Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ […]
22:16 04.04.2025
«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան […]
22:02 04.04.2025
Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն […]
21:48 04.04.2025
«Բարսելոնան» բոլոր մրցաշարերում 21 խաղ անընդմեջ անպարտելի է ու կարող է ակումբային ռեկորդ գրանցել, գրում է AS-ը: Ֆլիկի գլխավորած թիմն անընդմեջ անպարտելի խաղերի ցուցանիշով զիջում է միայն 4 մարզիչների թիմերի: Ֆրանկ Ռայկարդի «Բարսելոնան» 2005/06 մրցաշրջանում 24 անընդմեջ անպարտելի խաղ է անցկացրել, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը՝ 2010/11 մրցաշրջանում 28 անընդմեջ անպարտելի հանդիպում, 2-րդ տեղում Էռնեստո Վալվերդեի […]
21:40 04.04.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ «Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով […]
21:27 04.04.2025
Հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Դեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է […]
21:16 04.04.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ապրիլի 2-ից 3-ը Բեռլինում մասնակցել է Հաշմանդամության համաշխարհային գագաթնաժողովին, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին․ փաստաթուղթը նվիրված է գլոբալ զարգացման օրակարգում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը։ Այս մասին հայտնել են ԱՍՀ նախարարությունից: Գագաթնաժողովը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ համատեղ ջանքերով, որի […]
21:02 04.04.2025
Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ․-ն և 35-ամյա Հրաչյա […]
20:48 04.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, […]
20:38 04.04.2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է լավագույն շախմատիստների ու շախմատիստուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը: Տղամարդկանց լավագույնների աղյուսակը գլխավորում է Շանթ Սարգսյանը, կանանց աղյուսակի առաջատարը Էլինա Դանիելյանն է:
20:22 04.04.2025
Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրում բացվեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կառուցված «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: «Առաջատար ֆերմայի» հիմնադրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ […]
19:54 04.04.2025
«Ալ Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու մասին, հաղորդում է RMC Sport-ը: «Կրիշտիանուին մարզելը շատ հեշտ է: Ընդհանրապես, մեծագույն ֆուտբոլիստներին մարզելն իսկապես շատ հեշտ է: Ես այնքան էլ չեմ հետևում սոցցանցերին, բայց կարող եմ ասել, որ Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ Նասրի» հետևորդների թիվն ավելացել է մի քանի հարյուր միլիոնով»,- […]
19:48 04.04.2025
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի քննարկման նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը։ Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, ուղղված ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների ակտիվացումը, գրասենյակի կողմից ծրագրում ներգրավվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև համագործակցության […]
19:43 04.04.2025
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գերմանիայից ժամանած երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտի փորձագետներին ու «Միջազգային հրշեջ և փրկարարական համադաշնության» ներկայացուցիչներին։ Քննարկվել են երկրաշարժադիմացկուն շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև «ՀԱՎԱՏԱՄՔ» հիմնադրամի տնօրեն Գայանե Ափինյանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Մհեր Մարկոսյանը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել […]
19:36 04.04.2025
Գարնանային վարարումների ռիսկի, ջրամբարների լցվածության, Սևանա լճի մակարդակի ցուցանիշների, ինչպես նաև ապրիլ ամսվա և առաջիկա օրերի եղանակային պայմանների կանխատեսման թեմաներով մամուլի ասուլիսով են հանդես եկել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:30 04.04.2025
Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն […]
19:25 04.04.2025
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում «Միլանի» դեմ առաջին խաղը, որն ավարտվել էր 1:1 հաշվով: «Բաց թողած գոլից հետո մենք շատ պահեր ունեցանք: Մխիթարյանի ու Զալևսկիի հարվածներից հետո Մենյանը հիանալի սեյվեր կատարեց: Սա առաջին խաղն էր: Հույս ունենք՝ երեք շաբաթից կազմի ավելի շատ տարբերակներ կունենանք»,- ասել է իտալացին:
19:20 04.04.2025
Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։ Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի […]
19:16 04.04.2025
«Հայաստան-Իրան. հազարամյա հարևանություն» հանրային համաժողովին երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետների համոզմամբ՝ այս համաժողովը կարող է լինել շարունակական և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: