13:12 05.04.2025
Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […]
13:00 05.04.2025
ՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […]
12:53 05.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […]
12:44 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։
12:34 05.04.2025
1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […]
12:22 05.04.2025
Սեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […]
12:10 05.04.2025
Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […]
11:51 05.04.2025
Առնվազն 38 պաղեստինցի է զոհվել ուրբաթ երեկոյան Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի բժիշկների, որոնց մեջբերում է հեռուստաալիքը, բուժհաստատությունում տեղ չի մնացել վերջին հարձակումներից տուժածներին բուժելու համար: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի […]
11:43 05.04.2025
Փոփոխություններ քաղաքացիների ծանուցումների ընթացակարգում, զորակոչին և վարժական հավաքին վերսբերվող դրույթները, զինվորական մոր և զինվոր որդու սպասված հանդիպումը։ Մանրամասները՝ այսօր՝ «Զինուժ»-ի եթերում:
11:32 05.04.2025
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) շուրջ 450 մարտիկ ուրբաթ օրը լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում […]
11:20 05.04.2025
Մեքսիկացի բժիշկները Դուրանգո նահանգից երեք տարեկան աղջկա մոտ թռչնագրիպ են հայտնաբերել, ինչը երկրում առաջին դեպքն է։ Այս մասին ասվում է Մեքսիկայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Մեքսիկայում թռչնագրիպի A (H5N1) առաջին դեպքի մասին, որը տեղի է ունեցել Դուրանգո նահանգում բնակվող երեք տարեկան աղջկա մոտ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր»,-նշել են գերատեսչությունում։ Նրանք […]
11:09 05.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտում են ԱԺ-ից։ «Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի […]
11:00 05.04.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի օրը այցելել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ Կողմերը կքննարկեն ԱՄՆ-ի սահմանած ներմուծման մաքսատուրքերը, Իրանի միջուկային ծրագիրը եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Axios-ը նշում է, որ ճանապարհորդությունն, ի սկզբանե, նախատեսված էր ապրիլի կեսերին: Պորտալի զրուցակիցները հայտնել են, […]
10:47 05.04.2025
Ապրիլի 1-ին և 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում «STARMUS»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «STARMUS VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Նախքան ֆիլմի պրեմիերան «STARMUS» փառատոնի համահիմնադիրներ և «STARMUS VI» ֆիլմի պրոդյուսերներ Գարիկ Իսրայելյանը և Թոդ Միլլերը հանդես են եկել ամփոփ ելույթներով՝ ներկաներին […]
10:40 05.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:30 05.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ուեյն Ռունին խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակ է ունեցել, հաղորդում է BBC-ին: «2010 թվականին «Մանչեսթեր Յունայթեդին» ասացի, որ չեմ ցանկանում նոր պայմանագիր ստորագրել: Այդ ժամանակ երեք ակումբից առաջարկ ստացա: Շատ է խոսվում, որ առաջարկ եմ ունեցել «Մանչեսթեր Սիթիից», բայց երբեք նրանց տարբերակը չէի դիտարկի: Իրական առաջարկներ ստացել […]
10:25 05.04.2025
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները պետության ներկայիս ղեկավար Խավիեր Միլեին համեմատել է Վլադիմիր Զելենսկիի հետ, քանի որ նա կարևորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։ «Նայեք ծաղրածու Զելենսկիի արտացոլմանը Օվալաձև աշխատասենյակում և մտածեք, թե ինչ պատահեց նրա հետ, երբ նա այլևս ոչ մեկի կարիքը չուներ»,-գրել է նա X-ում: Նա նախատել է Միլեին այն բանի […]
10:16 05.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
10:10 05.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին, որն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին», հաղորդում է Marca-ն: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով: «Մենք համարձակ էինք խաղում: Ընդամենը մեկ գոլ խփեցինք, բայց այն բավարար էր եզրափակիչ դուրս գալու համար: Գիտենք՝ որքան դժվար է հաղթել […]
10:03 05.04.2025
Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
00:59 05.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:56 05.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի:
00:53 05.04.2025
Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […]
00:44 05.04.2025
Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […]
00:32 05.04.2025
Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […]
00:21 05.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:14 05.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել աշխարհի ամենափոքր գետի մասին, որն ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում. Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։ Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 […]
23:59 04.04.2025
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրով կազմակերպված եզրափակիչ գալահամերգը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների հետ բեմում էր անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: