Բոլոր լուրերը – Page 176 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

Բոլոր լուրերը

Գևորգ Պապոյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր

16:50 04.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։ Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող […]

̰
Ռուբիո. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից

16:45 04.04.2025

Միացյալ Նահանգները հանձնառու է կանխել Գրենլանդիայի կախվածությունը Չինաստանից, սակայն Կոպենհագենը պետք է ընդունի, որ կղզին ցանկանում է անկախանալ Դանիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Գրենլանդիայի ժողովուրդը հստակ հասկացրեց, որ ցանկանում է անկախ լինել Դանիայից: Դանիան պետք է կենտրոնանա այն փաստի վրա, որ Գրենլանդիան չի ցանկանում Դանիայի մաս լինել: Մենք նրանց այս գաղափարը […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:42 04.04.2025

Հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարը շարունակում է դրական արդյունքներ տալ։ Ներկայացնենք մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բացահայտումներից մի քանիսը: Գեղարքունիքի պարեկները մարտի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակի 24-ամյա մի բնակչի։ Բաժնում երիտասարդը ներկայացրել է […]

̰
Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կպահանջի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում

16:36 04.04.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը ճնշում կգործադրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ «Կապիտոլիումից կավելացվի ճնշումը պատժամիջոցները մեծացնելու համար, և մենք չենք կարողանա կանխել դա, եթե առաջընթաց չգրանցենք խաղաղ կարգավորման հարցում (Ուկրաինայում)», – ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Ռուբիոն […]

̰
Ալեքսանդր Օվեչկինը NHL-ում նետել է 891-րդ տափօղակը

16:33 04.04.2025

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Բոսթոն Բրյուինզին»: Մայրաքաղաքային թիմի կազմում այս մրցաշրջանում 38-րդ տափօղակն է նետել Ալեքսանդր Օվեչկինը: 39-ամյա ռուս հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 891-ի: Բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիի ռեկորդը գերազանցելու համար Օվեչկինին պետք է աչքի ընկնել ևս 4 անգամ: Լեգենդար Գրեցկին […]

̰
Ռյուտե. ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային

16:27 04.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ից զենքի և հետախուզական տվյալների հոսքը Ուկրաինա կշարունակվի, չնայած այն բանին, որ ամերիկյան կողմը չի մասնակցի ապրիլի 11-ին Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ «Ոչինչ չի փոխվի: ԱՄՆ-ի օգնության և հետախուզական տվյալների հոսքը կշարունակվի»,- ասել է նա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի […]

̰
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեջ մեղադրվող դատավորի օգնականի ու համայնքի վարչական ղեկավարի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

16:24 04.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը օժանդակել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ նույն մարզի համայնքի վարչական ղեկավարի մատնանշած անձի օգտին բարենպաստ վճիռ կայացնելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնատար անձը, […]

̰
Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները

16:15 04.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացի ընթացքը և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները:

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ

16:07 04.04.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և […]

̰
«Բարսելոնան» կարող է Շչեսնիին դուրս թողնել ՉԼ հայտացուցակից

15:59 04.04.2025

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարող է դուրս մնալ ակումբի` Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումների հայտացուցակից, հայտնում է ESPN-ը։ «Բարսելոնան» մտադիր է այդ քայլին դիմել` ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հայտավորելու համար։ Չեմպիոնների լիգայում թույլատրված է հայտավորել 17 արտասահմանցու։ Մյուս 8 տեղերը պետք է զբաղեցնեն ակումբի երկիրը ներկայացնող ֆուտբոլիստները։ Օրենքը թույլ է տալիս վնասվածքների դեպքում դարպասապահներին […]

̰
Մարտուն Գրիգորյանը որոշում է կայացրել․ արդյո՞ք կտա անհրաժեշտ քանակությամբ քվե Վարդան Ղուկասյանին

15:50 04.04.2025

Մարտուն Գրիգորյանը որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Այս մասին նա հայտնել է  Ֆեյսբուքի իր էջում։ «Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և […]

̰
Արմեն Ղազարյանն ընդունել է Վիետնամի հանրային անվտանգության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

15:50 04.04.2025

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 3-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հանրային անվտանգության նախարարի տեղակալ Չան Քուոկ Տոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներքին անվտանգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կիբեռանվտանգության, միգրացիայի և քաղաքացիության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի: Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ Արմեն Ղազարյանը […]

̰
Հայտնի է Պարույր Հովհաննիսյանի աշխատանքից ազատման պատճառը

15:40 04.04.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Նշենք, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս պահին Մհեր Մարգարյանն է: Նա նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ […]

̰
Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը

15:32 04.04.2025

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հզր ՀՀ դրամը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա–ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու դիտավորությամբ՝ Ն․Հ․–ին տվել է ընկերության անունից հանդես գալու լիազորագիր: Նշված լիազորագրի հիման վրա ընկերությունն իրեն վստահված՝ օրինական […]

̰
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

15:23 04.04.2025

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով, «անտառային նպատակային նշանակության» […]

̰
Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի ու Վիետնամի միջև բազմոլորտ կապերի խթանումը

15:15 04.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 4-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ճան Քուան Ֆընին եւ Վիետնամի խորհրդարանի պատգամավորներին: Նշենք, որ հյուրերը մեր երկրում են Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի այցի շրջանակում: Ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Վիետնամի հետ մեր երկիրն ունի […]

̰
Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում․ Լապորտան՝ Ֆլիկին

15:05 04.04.2025

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքին, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Շնորհակալ եմ, որ այստեղ եք: Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում, Հանսի: Բոլորը կարող են դա տեսնել: «Բարսելոնայում» մենք պետք է պայքարենք ամեն ինչի և բոլորի դեմ. դա պարզապես կյանք է»,- ասել է Լապորտան։ Կատալոնական ակումբը Լա լիգայի […]

̰
SHANTNEWS

15:00 04.04.2025

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 3-4-ը

14:50 04.04.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 20, թմրանյութի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության` 5, խարդախության՝ 4, […]

̰
«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով

14:41 04.04.2025

«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից պայմաններ հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Կենտրոնի բուժանձնակազմը նույնպես համալրվել է բարձր որակավորմամբ մասնագետներով։ Մենք կարևորում ենք առողջապահության բոլոր օղակների զարգացումը՝ կանխարգելումից մինչև բարձր տեխնոլոգիական բուժում։ Միայն համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է ապահովել բնակչության առողջության պաշտպանությունն ու բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը։

̰
Լաշա Տալախաձեն՝ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

14:30 04.04.2025

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն ընտրվել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հաղորդում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքը (EWF): Եռակի օլիմպիական չեմպիոն Կախի Կախիաշվիլին և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իրաքլի Տուրմանիձեն էլ կլինեն նոր փոխնախագահները:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում է հակառեկորդին

14:23 04.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտությունը 13-րդն էր այս մրցաշրջանում: Եթե Ամորիմի թիմը ևս մեկ պարտություն կրի, ապա կկրկնի նախորդ մրցաշրջանի ցուցանիշը՝ 14 պարտություն: Ակումբային հակառեկորդը գրանցվել է 1989/90 մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» 16 պարտություն է կրել: Ամորիմի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 19 խաղ, վաստակել է միջինը 1.16 միավոր, կրել 9 պարտություն:

̰
1 տարվա ընթացքում քանի՞ բուժաշխատող է ենթարկվել պատասխանատվության

14:14 04.04.2025

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովն այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ է իրականացրել, որքա՞ն բուժաշխատողներ են ենթարկվել պատասխանատվության: Հանձնաժողովի նախագահն այսօր թեմայի շուրջ ասուլիս է տվել: 2024-ի ապրիլից Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործնականում սկսեց ընդունել դիմումներ: Շուրջ մեկ տարի անց արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է, որ ունեցել են առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Փաշինյանը հյուրընկալել է Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

14:07 04.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չան Թան Մանի այցը Հայաստան և ընդգծել Վիետնամի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման […]

̰
Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

14:03 04.04.2025

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում։ Վիգեն Մանուկի Մեսրոպյանի կենսագրությունը Ծնվել է 1974թ. մարտի 02-ին, Վեդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2024-2025թթ.՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2020-2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական […]

̰
Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

13:52 04.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

̰
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

13:48 04.04.2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 2-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի, ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Վերջինիս գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

̰
Ռուբիոն երաշխիքներ է տվել, որ ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ բանակցություններում․ Կալլաս

13:39 04.04.2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պնդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսելում ունեցած զրույցների ժամանակ «երաշխիքներ է տվել», որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններում չի գնա զիջումների, որոնք հակասում են Ուկրաինայի և Եվրամիության շահերին։ Ապրիլի 3-ին և 4-ին Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, որին առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Շեշտվեց, […]

̰
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

13:30 04.04.2025

Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, 2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս, 2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 4-9-ը

13:21 04.04.2025

​Երևանում ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ ​Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում […]

̰
BACK_TO_TOP