Բոլոր լուրերը – Page 178 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:30 04.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

00:16 04.04.2025

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ներկայացնելով հաղթողներին և մրցանակակիրներին։ 45 կգ Արարատ Ավետիսյան Գյումրի Նարեկ Ալեյան Նորայր Մուշեղյան ՄԴ Բագրատ Կարապետյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ալեն Քեսաբյան Աշտարակ 48 կգ Մարտին Մանջիկյան Նորայր Մուշեղյան ՄԴ Վլադիկ Վարդանյան Նորայր Մուշեղյան ՄԴ Ռազմիկ Գևորգյան Ջրվեժ […]

̰
Ապրիլի 13-19-ը Երևանում կկայանա Հոկեյի աշխարհի առաջնությունը

23:59 03.04.2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի և Հայաստանի հոկեյի լիգայի խորհրդի անդամ Նատալյա Կազանցևայի հետ։ Այս մասին հոյտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս տարվա ապրիլի 13-19-ը Երևանում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա 15 տարվա դադարից հետո։ […]

̰
Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ձգձգում են խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

23:56 03.04.2025

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարության առնչությամբ Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

23:47 03.04.2025

Ապրիլի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են, որ երկու երկրներն իրենց […]

̰
Կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը

23:41 03.04.2025

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Շուրջ երկու ամիս ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ փոխանցելով իր անգնահատելի փորձն ու ներշնչելով նոր սերնդին։ Այսօր բեմում մեր երեխաները հանդես եկան Նարեկ Հախնազարյանի կողքին, նրա ղեկավարությամբ։

̰
ԵԽ պատգամավորները Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նիստում դատապարտել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

23:35 03.04.2025

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։ Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ […]

̰
ԲԴԽ-ում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները

23:19 03.04.2025

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում դատական իշխանության ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենը, ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանը և Դատական […]

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

23:15 03.04.2025

Ապրիլի 3-ին աշխատանքային այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: Դավիթ Կարապետյանը և Յան […]

̰
ԱԽ քարտուղարը կգործուղվի Բելգիայի Թագավորություն

23:11 03.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիայի Թագավորություն պատվիրակություն գործուղելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի […]

̰
Քննարկվել են ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները

23:00 03.04.2025

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի Իլիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Նինո Դոբորջգինիձեի հետ: Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակության հաստատման հնարավորություններն ու հեռանկարները։

̰
Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազ չի լինի

22:49 03.04.2025

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, 7-րդ փողոցի, 7-րդ փողոց նրբանցքի, 9-րդ փողոց նրբանցքի, 12-րդ, 13-րդ, 13-րդ փողոց նրբանցքի, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 19ա, 21-րդ փողոցների առանձնատների գազասպառողների […]

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ

22:38 03.04.2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության […]

̰
Գյումրիից սկսվում է այն ազդակը, որ իշխանությունները պրոբլեմ ունեն․ Գուրգեն Սիմոնյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին

22:29 03.04.2025

Վերջին օրերին մեր երկրում ամենաթեժ ու ամենաքննարկված ներքաղաքական թեման Գյումրիի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ դրանք ամենաինտրիգայինն ու ամենաքաղաքականացվածն էին։ Թեմայի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Արդյո՞ք այս ընտրությունները ձախողում էին իշխանությունների համար, սա հետընթաց էր, թե՞ առաջընթաց, իսկ հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս […]

̰
Քննարկվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ կատարվող աշխատանքների ընթացքը

22:18 03.04.2025

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ կատարվող աշխատանքների ընթացքը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
Երևանում «Lexus»-ը կոտրել է ճանապարհային երթևեկության ցուցանակը և հայտնվել մայթին

22:10 03.04.2025

Ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան Նժդեհի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված «Իդրամ» վճարային տերմինալը և հայտնվել մայթին՝ դեղատան աստիճանների մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 2 […]

̰
SHANTNEWS

22:00 03.04.2025

̰
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյան

21:49 03.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քննարկվել են Հայաստանում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությունները

21:38 03.04.2025

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության Միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռքբերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել Ավստրիական […]

̰
«Միլանն» ու «Ինտերը» ոչ–ոքի են խաղացել․ Իտալիայի գավաթ՝ 1/2 եզրափակիչ

21:26 03.04.2025

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Միլանն» ու «Ինտերը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ 47-րդ րոպեին հաշիվը բացլ է Թեմի Աբրահամը, իսկ «Ինտերի» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Հաքան Չալհանօղլուն։ «Ինտերից» հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։

̰
Վատ եղանակի պատճառով Նովոռոսիյսկում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ

21:10 03.04.2025

Նովոռոսիյսկի իշխանությունները եղանակային պայմանների վատթարացման պատճառով պատրաստվածության բարձր ռեժիմ են սահմանել, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Նովոռոսիյսկում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ներդրվել է «պատրաստվածության բարձր» ռեժիմ: Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, կարկուտ և քամի՝ 20 մ/վ արագությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է վարչակազմի և քաղաքային խորհրդի կայքում։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ […]

̰

20:51 03.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորագավիթ 1 փողոց մասնակի, Նորագավիթ 2, 3, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 1 նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ 6 փողոց 2 նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ֆ․Նանսենի, […]

̰
Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Nissan»-ը

20:19 03.04.2025

Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակավորապես […]

̰
SHANTNEWS

20:00 03.04.2025

̰
Մեքենայից նետված տոպրակում լիցքավորված փամփշտատուփ և հրազենի նմանվող իր կար. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

19:54 03.04.2025

Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում ամրագոտին չկապելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ընթացքում Տաշիրի բնակիչ 22-ամյա ուղևորը մեքենայից տոպրակ է նետել, ինչը պարեկները նկատել են։ Նետված տոպրակից ընկել է լիցքավորված փամփուշտատուփ, իսկ տոպրակի մեջ նկատվել է հրազենի նմանվող առարկա: Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության […]

̰
Բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ. վարչապետ

19:47 03.04.2025

Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ֆրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:39 03.04.2025

Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, Մեյզիոյի […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

19:30 03.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր […]

̰
Վարչապետն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

19:21 03.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված […]

̰
ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին

19:17 03.04.2025

ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։ Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։ Սա առաջին […]

̰
BACK_TO_TOP