20:51 03.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորագավիթ 1 փողոց մասնակի, Նորագավիթ 2, 3, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 2 փողոց 1 նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ 6 փողոց 2 նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ֆ․Նանսենի, […]
20:19 03.04.2025
Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակավորապես […]
19:54 03.04.2025
Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում ամրագոտին չկապելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ընթացքում Տաշիրի բնակիչ 22-ամյա ուղևորը մեքենայից տոպրակ է նետել, ինչը պարեկները նկատել են։ Նետված տոպրակից ընկել է լիցքավորված փամփուշտատուփ, իսկ տոպրակի մեջ նկատվել է հրազենի նմանվող առարկա: Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության […]
19:47 03.04.2025
Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:39 03.04.2025
Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, Մեյզիոյի […]
19:30 03.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր […]
19:21 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Siemens EDA ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Էլլոուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Siemens EDA-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ Կառավարությունը խրախուսում է նման խոշոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերին և ծրագրերին, ընդգծելով, որ իրականացվող կարգավորումները միտված […]
19:17 03.04.2025
ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։ Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։ Սա առաջին […]
19:06 03.04.2025
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Սուսաննա Ա․-ի վարած «Chevrolet Volt», 35-ամյա Օհան Խ․-ի վարած «Opel Zafira» և 25-ամյա Հայկ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին և հայտնվել հետիոտնի համար […]
18:55 03.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվել է ՆԳ նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը: Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը: Հաղթողի կոչումը նվաճել է Ոստիկանության զորքերի հավաքականը: Անհատական պայքարում երրորդ տեղը գրավել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվանդ Ադոնցը, երկրորդը` Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման […]
18:46 03.04.2025
Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում տասնամյակներ շարունակ Հայ Եկեղեցու թեմերի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական […]
18:37 03.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարտի 26-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցադրության են ներկայացված նկարչի 50 աբստրակտ ստեղծագործություններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ հեղինակի ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։ Ներկայացնելով […]
18:30 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության […]
18:24 03.04.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (Տավուշի մարզ, «Հաղարծին» վանական համալիրի տարածք)։ Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
18:16 03.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի […]
18:06 03.04.2025
Ապրիլի 2-ին՝ ժամը 12:40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն: Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ […]
17:54 03.04.2025
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների […]
17:47 03.04.2025
Ապրիլի 3-ին՝ ժամը 12:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել է խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի […]
17:42 03.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և […]
17:35 03.04.2025
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն ապրիլի 2-ին օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Սուրենավան գյուղի 55-ամյա բնակչուհին ավտոտնակում հրազեն է պահում: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տեղեկությունը հավաստի է։ Նախաքննական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննվեց 55-ամյա կնոջ բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
17:27 03.04.2025
ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։ Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները: Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ […]
17:21 03.04.2025
Ճանաչողական այցի շրջանակում ապրիլի 3-ին Ազգային ժողով է այցելել Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորությամբ: Հյուրերին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Կողմերն արձանագրել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու կարեւորել դրանց հետագա խորացումը: Վլադիմիր […]
17:14 03.04.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը։ Գոմում հայտնաբերվել են ապակյա տարա և թղթյա փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր խոշոր չափերի։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, կանեփն ինքն […]
17:06 03.04.2025
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիի, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովի, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի, պատվիրակության անդամ Յենթե Մորկի հետ: «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ […]
16:56 03.04.2025
Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել […]
16:49 03.04.2025
Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447): Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման […]
16:43 03.04.2025
Ապրիլի 2-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ: Նույն օրը՝ ժամը 23:45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք […]