16:43 03.04.2025
Ապրիլի 2-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ: Նույն օրը՝ ժամը 23:45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք […]
16:36 03.04.2025
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ապրիլի 3-ին հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Լե Քուանգ Թունգին: Ողջունելով գործընկերոջը՝ Դավիթ Առաքելյանը կարեւորել է նման փոխայցերի նշանակությունը երկու երկրների խորհրդարանների եւ խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության տեսանկյունից: Նա նշել […]
16:29 03.04.2025
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը ապօրինի հատել է թխկի տեսակի ծառ՝ համայնքին պատճառելով 101 հազար դրամի վնաս։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
16:23 03.04.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: […]
16:17 03.04.2025
Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն եւ սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում: Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանության ունենալու կարեւորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, […]
16:12 03.04.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
16:06 03.04.2025
Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, Սարչապետ համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:00 03.04.2025
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի և 462-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները: Ըստ հիմնավորման՝ ներկայում պարտադիր զինվորական […]
15:55 03.04.2025
Կառավարությունը փոփոխություններ է կատարել պետբյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների տրամադրման կարգում։ Գործող կարգի համաձայն՝ սուբսիդիաներն ուղղված են այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որտեղ պետությունը փոխհատուցում է կազմակերպությունների կրած վնասի մի մասը, եթե վերջիններս ներմուծում, արտահանում, արտադրություն, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում են իրականացնում գնային սահմանափակումներով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս գործող կարգում բացակայում է այնպիսի մեխանիզմ, որը թույլ […]
15:50 03.04.2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ տնօրենների համար սահմանվել են բովանդակային […]
15:45 03.04.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն […]
15:41 03.04.2025
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով: Օրենքի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր […]
15:37 03.04.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 6, հոգեկան ներգործության` 5, մարմնական […]
15:33 03.04.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների […]
15:28 03.04.2025
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքում 2025 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ առաջարկվում է Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացնել 24,915.7 հազար դրամ՝ 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև […]
15:23 03.04.2025
Կառավարությունը վերաբաշխման միջոցով ավելի քան 525 մլն դրամ կհատկացնի թվով 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, թվով 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազիֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար, ինչպես նաև նորոգման ընթացքում գտնվող թվով 21 դպրոցի համար հեղինակային հսկողության գումարի ապահովման համար։ Որոշմամբ […]
15:19 03.04.2025
Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ «Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի […]
15:10 03.04.2025
Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով:
15:03 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
14:45 03.04.2025
Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հակոբ Սերոբյանը տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավորում է 2000 թվականից, իսկ 2006 թվականից նա միջազգային կարգի մրցավար է։
14:37 03.04.2025
Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]
14:24 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության […]
14:20 03.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 3-ին ժամը 20:00-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ, Հարթաշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի, Գորիս քաղաքի Յոլյան փողոցի, Արևշատ փողոցի 2-րդ շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
14:15 03.04.2025
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Սահմանադարության փոփոխություններին։ «Մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա: Այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է, և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ չի […]
14:08 03.04.2025
ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստում քննության են դրվել Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանի մասնակից 10 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա», «Գանձասար», և Հայաստանի Առաջին խմբի մասնակից «Սյունիք ՖԱ» արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով ակումբները դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը […]
14:00 03.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում, Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղանա։ «ԱՄՆ-ը միշտ ակտիվ դեր է խաղացել ՆԱՏՕ-ում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, նա դեմ է ՆԱՏՕ-ին, որը չունի անհրաժեշտ հնարավորություններ»,- ասել է նա։
13:52 03.04.2025
Ռուսաստանին և Հայաստանին հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և զարգացնել տնտեսական կապերը՝ չնայած դաշինքը խարխլելու դրսի փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության […]