14:53 03.04.2025
Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող 60 ընտանիք վերաբնակեցվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այսօր ստորագրեցի բնակարանի գնման հերթական վկայագիրը»,-գրել է Ավինյանը:
14:45 03.04.2025
Մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավար» կոչմանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հակոբ Սերոբյանը տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավորում է 2000 թվականից, իսկ 2006 թվականից նա միջազգային կարգի մրցավար է։
14:37 03.04.2025
Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]
14:30 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Եղնիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
14:24 03.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության […]
14:20 03.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 3-ին ժամը 20:00-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ, Հարթաշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի, Գորիս քաղաքի Յոլյան փողոցի, Արևշատ փողոցի 2-րդ շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]
14:15 03.04.2025
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Սահմանադարության փոփոխություններին։ «Մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա: Այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի, ինչ-որ պահի հանրայնացվելու է, և յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր նորմ քննարկվելու է մեր հասարակության ներկայացուցիչների հետ»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ չի […]
14:08 03.04.2025
ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստում քննության են դրվել Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանի մասնակից 10 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա», «Գանձասար», և Հայաստանի Առաջին խմբի մասնակից «Սյունիք ՖԱ» արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով ակումբները դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը […]
14:00 03.04.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ում, Վաշինգտոնը ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղանա։ «ԱՄՆ-ը միշտ ակտիվ դեր է խաղացել ՆԱՏՕ-ում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ ՆԱՏՕ-ին, նա դեմ է ՆԱՏՕ-ին, որը չունի անհրաժեշտ հնարավորություններ»,- ասել է նա։
13:52 03.04.2025
Ռուսաստանին և Հայաստանին հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և զարգացնել տնտեսական կապերը՝ չնայած դաշինքը խարխլելու դրսի փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված շնորհավորական ուղերձում՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսի փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության […]
13:45 03.04.2025
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում խոշոր՝ 0-6 հաշվով պարտվել է Խորվաթիայի թիմին։ Մեր հավաքականը ընտրական 5-րդ խմբում է և ապրիլի 4-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ ապրիլի 7-ին` Լիտվայի հասակակիցների դեմ։ Հանդիպումները կկայանան Խորվաթիայում։ Խմբերի հաղթողները կնվաճեն Եվրո-2025-ի խմբային փուլի ուղեգիր։
13:39 03.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել վիետնամցի գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու ու նման բարձր ներկայացուցչական կազմով մեր երկիր այցելելու համար: Չան Թան Մանն իր հերթին շնորհակալություն […]
13:32 03.04.2025
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների […]
13:25 03.04.2025
Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ […]
13:18 03.04.2025
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 3-ին և 6-8-ին առանձին […]
13:10 03.04.2025
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր ընթացիկ հարցերը անկեղծության մթնոլորտում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք, հետևաբար, մեր օրակարգի բոլոր ընթացիկ հարցերը քննարկում ենք անկեղծության և վստահության մթնոլորտում», – ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին, թե արդյոք Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի […]
13:03 03.04.2025
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով: Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ: Այս համեմատաբար կարճ […]
13:00 03.04.2025
Հունգարիայի կառավարությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը։ «Կառավարությունը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից: Սահմանադրական և միջազգային իրավական դաշտին համապատասխան համաձայնագրի խզման ընթացակարգը կառավարությունը կսկսի ապրիլի 3-ին», – մեջբերում է նրա խոսքերը MTI-ը: ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունը համընկնում է Իսրայելի […]
12:52 03.04.2025
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Լե Թու Հայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Լե Թու Հայը […]
12:44 03.04.2025
Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք հույս ունենք, որ երկու կողմերը կկարողանա զսպվածության միջոցով անցնել այն ճանապարհը, որը հանգեցնելու է խաղաղության համաձայնագրի կնքմանը։ […]
12:38 03.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերը խփել են Ջեք Գրիլիշն ու Օմար Մարմուշը։ «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լեսթերը» կրել է 8-րդ անընդմեջ պարտությունը և 17 միավորով նախավերջինն է` 19-րդը։ «Նյուքասլը» սեփական դաշտում Ալեքսանդր Իսակի ու Սանդրո Տոնալիի գոլերի շնորհիվ 2-1 […]
12:30 03.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին […]
12:23 03.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ունեցած […]
12:15 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
12:07 03.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրեթե ապաքինվել է, հաղորդում է Sport24-ը: «Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն: Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 […]
11:47 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:40 03.04.2025
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր թիմի առաջընթացի մասին, գրում է РБ Спорт-ը: «Հիմա հոգեբանորեն մենք ավելի ուժեղ ենք, քան նախորդ մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանից շատ հետևություններ ենք արել: Այժմ շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատարի կարգավիճակին»,- ասել է ռուսական թիմի ավագը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Կրասնոդարը» 49 միավորով առաջատարն է:
11:28 03.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծումների 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի վրա։ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։