Բոլոր լուրերը – Page 182 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Թուրքիայի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավակ է խորտակվել

11:15 03.04.2025

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Առնվազն 5 մարդ զոհվել է, 25-ին հաջողվել է փրկել, հաղորդում է NTV-ն : Ծովափնյա Այվաջըք քաղաքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի առափնյա պահպանության փրկարարական ջոկատները։ Վիրավորները տեղափոխվել են Չանաքքալեի և Բալիկեշիր ​​նահանգների հիվանդանոցներ։

̰
Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար

11:07 03.04.2025

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն […]

̰ ̰
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

10:55 03.04.2025

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, վիրավորների թիվը հասել է 4715-ի, հայտնում է Xinhua-ն ՝ վկայակոչելով Մյանմարի պետական ​​վարչական խորհրդի տեղեկատվական խմբին։ «Մյանմայում տեղի ժամանակով ապրիլի 3-ի առավոտյան ժամը 08.30-ի դրությամբ՝ զոհվել է 3085 մարդ, վիրավորվել՝ 4715-ը, ևս 341-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

̰
Թրամփը տնտեսական իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել

10:48 03.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական իրավիճակի և առևտրային բալանսի դեֆիցիտի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։ «Այսօր Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ արտաքին առևտրային և տնտեսական քաղաքականությունը ստեղծել է ազգային արտակարգ իրավիճակ, և նրա հրամանով պատասխան մաքսատուրքեր են սահմանվում՝ ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքերը և պաշտպանելու […]

̰
Միջազգային գործընկերների հետ քննարկվել է սննանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը

10:40 03.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալ ՏիգրանԴադունցն ընդունել է Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել է ԱԶԲ և ԶՖԳ հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի […]

̰
Էլ կլասիկո՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում

10:33 03.04.2025

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հաղթական գոլը 27-րդ րոպեին խփել է Ֆերան Տոռեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթել է 5-4 հաշվով և ապրիլի 26-ին Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում տիտղոսը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ։

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 3-ին

10:25 03.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․71 դրամ։

̰
Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

10:19 03.04.2025

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

10:17 03.04.2025

Ապրիլի 3-ին ժամը՝ 10։00-ի դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Al Jazeera․ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը 24 ժամում հասել է 77-ի

10:00 03.04.2025

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 77-ի։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել վերջին 24 ժամվա ընթացքում 24 սպանվածի և 55 վիրավորի մասին։ Միաժամանակ, վարչությունը նշել է, որ մարտի 18-ին Գազայում […]

̰
Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակիցները հայտնի են

09:55 03.04.2025

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է չորրորդ լիգան ներկայացնող «Կանին»։ «Ռեյմսը» 1977 թ–ից ի վեր առաջին անգամ է դուրս գալիս գավաթի եզրափակիչ և վճռորոշ խաղում մայիսի 24-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։

̰
Մերսման դիմաց վճարել էին հուշանվեր-թղթադրամներով. ՆԳՆ

09:50 03.04.2025

Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]

̰
Մադուրոն պահանջել է Սալվադորի բանտից ազատ արձակել վենեսուելացի միգրանտներին

09:44 03.04.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջում է անհապաղ ազատ արձակել այն հայրենակիցներին, ովքեր ԱՄՆ-ից ուղարկվել են Սալվադորի բանտ։ «Մենք պետք է բարձրացնենք Վենեսուելայի միասնական ձայնը, որպեսզի բոլոր վենեսուելացիներն անմիջապես ազատ արձակվեն Սալվադորյան բանտից»,-ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում: Նախագահը Սալվադորում առանց դատարանի որոշման կամ պաշտպանության իրավունքի վենեսուելացի 238 միգրանտների բանտարկությունն անվանել է «սալվադորի կառավարության […]

̰
Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է․ Փաշինյան

09:32 03.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնից և գրել․ «Ալավերդու Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմնանորոգված է»։

̰
Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ մաքսատուրքերի հետ կապված

09:27 03.04.2025

Պեկինը խստորեն դատապարտում է Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը և խոստանում հակաքայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր շահերն ու իրավունքները։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը։ Պատմությունն ապացուցել է, […]

̰
Վրաստանի ԱԳՆ. երկիրը պատժվում է խաղաղության ընտրության համար

09:15 03.04.2025

Արեւմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմն անցնելու եւ պատերազմից հրաժարվելու համար։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոչորիշվիլին։ «Վրաստանը պատժվում է իշխանությունների կատարած ընտրության համար: Վրաստանի իշխանությունները ընտրություն կատարեցին հօգուտ խաղաղության, ոչ թե պատերազմի: Իշխանությունները հրաժարվեցին պատերազմից, մեր երկրում անկայունությունից: Եվ այդ պատճառով մենք որոշակի ուժերի կողմից նման […]

̰
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներն առաջին անգամ կհանդիպեն Ռուբիոյի հետ

09:03 03.04.2025

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կհավաքվեն Բրյուսելում նախատեսված հանդիպմանը, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ նրանց քննարկման հիմնական թեման կլինի ոչ թե Կիևի խնդիրը, այլ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերությունների ապագան։ Հյուսիսատլանտյան խորհրդի այս նիստն առաջինը կլինի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ նա կվերահաստատի Վաշինգտոնի հավատարմությունը՝ […]

̰
Ավստրալիան դատապարտել է ԱՄՆ-ի մաքսատուրքերը

08:52 03.04.2025

ԱՄՆ նոր մաքսատուրքերը, որոնք ազդել են նաեւ Ավստրալիայի վրա, հակասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մաքսատուրքերը չունեն տրամաբանական հիմք, դրանք հակասում են մեր երկու երկրների գործընկերության հիմքերին։ Սա ոչ բարեկամական արարք է։ Այսօրվա որոշումը միայն կավելացնի անորոշությունը գլոբալ տնտեսությունում և կավելացնի ծախսերը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:40 03.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Լեհաստանի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել համարժեք արձագանքել ԱՄՆ-ի մաքսատուրքերին

08:30 03.04.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին կոչ է արել համարժեք արձագանքել Միացյալ Նահանգների կողմից ապրանքների համար սահմանված մաքսատուրքերին: «Բարեկամություն նշանակում է գործընկերություն: Գործընկերություն նշանակում է իրական և իսկապես փոխադարձ պարտականություններ: Անհրաժեշտ են համարժեք լուծումներ», – գրել է Տուսկը X-ում։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԵՄ-ից ապրանքների համար 20% մաքսատուրք սահմանելու որոշման մասին։

̰
Հարավային Կորեայի իշխանությունները արտակարգ խորհրդակցություն են անցկացրել՝ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի հարցով

08:20 03.04.2025

Կորեայի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ Սուն հրատապ հանդիպման ժամանակ քննարկել է ԱՄՆ նոր՝ 25% մաքսատուրքերի ազդեցությունը հարավկորեական արտահանողների վրա: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։ Համապատասխան աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև ֆինանսների նախարար Չոյ Սանգ-մոկը, Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ան Դուկ-Կյունը, նրա տեղակալները՝ Չունգ Ին-Կյոն և արդյունաբերության Պարկ Սոնգ-Թահեկը և ԱԳ […]

̰
Սերբիայի արտգործնախարար. Բելգրադն ու Լոնդոնը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը

08:11 03.04.2025

Բելգրադը և Լոնդոնը պայմանավորվել են ընդլայնել առկա երկկողմ համագործակցությունը՝ Սերբիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության ձևավորման նպատակով։ Բալկանյան հանրապետությունը շարունակում է անդամակցությունը Եվրամիությանը՝ որպես արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթություն, հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ բանակցությունների ժամանակ։ «Այսօր արտգործնախարար Մարկո Ջուրիչի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 03.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […]

̰
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։

̰
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […]

̰
Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում է

23:32 02.04.2025

Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել:

̰
BACK_TO_TOP