08:00 03.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 02.04.2025
Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում:
23:54 02.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […]
23:49 02.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […]
23:46 02.04.2025
Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։
23:41 02.04.2025
Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […]
23:32 02.04.2025
Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել:
23:23 02.04.2025
Ապրիլի 2-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
23:09 02.04.2025
Ապրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։ Ովքե՞ր կարող են մասնակցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։ Ինչպե՞ս է իրականացվում Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս […]
22:42 02.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […]
22:28 02.04.2025
Գյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները:
22:16 02.04.2025
Ապրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը […]
22:08 02.04.2025
Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , […]
21:26 02.04.2025
Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Թ․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սասուն Մ․-ի վարած վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սասուն Մ․-ն և նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 2-ամյա […]
21:13 02.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան, Նանսենի փողոցների շենքեր մասնակի, Գայի պողոտայի շենքեր մասնակի, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ, «Յունիբանկ» ԲԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, […]
20:58 02.04.2025
Ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, […]
20:42 02.04.2025
Ապրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։ Քննարկման ընթացքում ընդգծվել է […]
20:27 02.04.2025
Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […]
20:14 02.04.2025
Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […]
19:52 02.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic […]
19:42 02.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի […]
19:30 02.04.2025
Կարծես թե «Միլանը» այս ամառ կրկին կփոխի գլխավոր մարզչին, փոխանցում է armsport.am-ը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «ռոսոներիների» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Դե Զերբին է, հատկապես, եթե Ֆաբիո Պարատիչին ստանա ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ դա մեծ հավանականությամբ տեղի կունենա։ Նշվում է, որ Դե Զերբիի ոճը համապատասխանում է «Միլանի» պատմությանը: Բացի այդ, Ռոբերտոն Ռոսոներիների ակադեմիայի սան […]
19:22 02.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: […]
19:12 02.04.2025
2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ), որից 6 միլիարդ 368 միլիոն 378 հազար դրամի վնասը պատճառվել է պետությանը, 31 միլիոն 736 հազար դրամի վնասը՝ համայնքներին, իսկ 475 միլիոն 49 հազար դրամի վնասը՝ իրավաբանական և ֆիզիկական […]
19:02 02.04.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով […]
18:53 02.04.2025
2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: 2024 թվականին դատարաններում […]
18:46 02.04.2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ […]