Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

11:53 31.03.2025

«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։

33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։

Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ թիմի այլ ֆուտբոլիստների կաշառելու համար։ Այդ կերպ նրանք մտադիր են եղել ազդել խաղի արդյունքի վրա։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Իցոն չի մասնակցել այդ հանդիպմանը, բայց խաղի ելքի վրա ազդելու համար գումար է ստացել։

Այս գործի քննությունն սկսվել էր դեռ 2016թ. մայիսին։ Իցոն 2017թ. ապրիլին որակազրկվել է 18 ամսով, սակայն հետագայում պատիժը կրճատվել է։

2023 թվականին Նեապոլի առաջին ատյանի դատարանը պաշտպանին դատապարտել է հինգ տարվա պայմանական ազատազրկման։

Այդ որոշումը բողոքարկվել է։ Վերաքննիչ դատարանը բեկանել է նախնական դատավճիռն ու արդարացրել Իցոյին և հանել բոլոր մեղադրանքները։

Իցոն 2022թ. սեպտեմբերից խաղում է «Մոնցայում»։ Նա «Ավելինոյում» հանդես է եկել 2012-2014թթ.։ Իցոն 2016-19թթ. հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, մասնակցել է 3 հանդիպման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

15:49 18.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

15:40 18.06.2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

15:18 18.06.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP