19:25 28.03.2025
Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։
Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ:
Ֆիլմի դիտումից հետո նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված աշակերտներին ու նախորդ տարիների շրջանավարտներին, Արա Հարությունյանի ընտանիքին: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծմամբ ակնհայտորեն երևում են այն արդյունքները, որոնց ուղղությամբ հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվում են աշխատանքներ:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները տարիների ընթացքում են երևում, սակայն դպրոցի անձնակազմի, ճիշտ կառավարման, տաղանդավոր երեխաների ներուժի օգտագործման շնորհիվ խաչվում են երկու կարևոր գործընթացներ. «Գիտեք, որ դպրոցներում ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, որի կարևոր բաղադրիչներից մեկը սովորողների հետազոտական, ստեղծագործական, քննադատական կարողությունների զարգացումն է: Այս ուսումնական տարին նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որովհետև կրթությունը մշակույթից զատելը շատ դժվար է։
Համակողմանի զարգացած մարդու ձևավորումն առանց մշակութային բաղադրիչի, անհնար է։ Եվ մենք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի իրոք խաչվեն մշակույթն ու կրթությունը, որպեսզի երեխաները զգան, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ մշակույթը կրթության, մոտիվացիայի վրա՝ հաջողությունների հասնելու առումով:
Նախագծային աշխատանքը ուսուցման այն եզակի ձևն է, որի ժամանակ աշակերտներն անտրտունջ ու ոգևորված են աշխատում՝ նյութի համար լրացուցիչ աղբյուրներ, ձևեր գտնելով, վերլուծելով և ստեղծագործելով»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմը նախագծային աշխատանքի լավագույն օրինակ է:
Ներկաներին ողջունել և կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանը:
Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ «Արա Հարությունյանի Կոմիտասը» կրթամշակութային նախագծի շրջանակում դպրոցականները ուսումնասիրել են հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ քանդակագործի ստեղծագործական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությանը:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...