15:39 27.03.2025
Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Տեսական քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը: […]
15:35 27.03.2025
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը: Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ որոշման ընդունումը է […]
15:24 27.03.2025
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Radio Anch’Io Lo Sport-ի հետ զրույցում կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին իր ցանկությամբ, հայտնում է Football Italia-ն: «Մենք շատ գոհ ենք Ինձագիից: Նրա պայմանագրի երկարաձգումը ժամանակի հարց է: Այս տարիների ընթացքում նա հիանալի աշխատանք է կատարել և փայլուն օրինակ է ամբողջ ակումբի համար: Սիմոնեին […]
15:13 27.03.2025
Ռուսաստանը և Հայաստանը միշտ պահպանել են բարեկամական հարաբերություններ։ Մոսկվան կենտրոնացած է Երևանի հետ հարաբերությունների լայնածավալ զարգացման վրա և շահագրգռված է այս հարցի առարկայական քննարկմամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին, և որ այս խոսակցությունը պետք է լինի առարկայական։ Ռուսաստանն ու Հայաստանը […]
15:05 27.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով․ «Հարգարժան պարո՛ն նախարար, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ցուցաբերված ջերմ ու բարեկամական ընդունելության համար: Ձերմությամբ եմ հիշում Ձեր այցը Երևան նախորդ տարի, որի ժամանակ կայացած քննարկումների արդյունքում հաջողվեց էականորեն ընդլայնել մեր երկկողմ օրակարգի, փոխգործակցության բովանդակությունը։ Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի […]
14:50 27.03.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ հինգշաբթի Փարիզում կայանալիք գագաթնաժողովում կոչ կանի ԵՄ անդամ երկրներին պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցը արդար և կայուն խաղաղության հասնելու մեր նպատակին հետևողական մնալն է: Սա նշանակում է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ես այս ուղերձը կփոխանցեմ Ուկրաինայի խաղաղության և անվտանգության վերաբերյալ այսօրվա առաջնորդների […]
14:39 27.03.2025
Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մահվան գործով ձերբակալվել է նրա թիկնապահ Խուլիո Կորիան: Ըստ TN-ի՝ նախկինում որպես վկա հանդես եկած Կորիան մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ: Նա պնդել էր, որ չի շփվել Մարադոնայի բժիշկների հետ, սակայն հայտնաբերվել են նրա և բժիշկներից մեկի ակտիվ նամակագրության ապացույցներ: Մարադոնան մահացել է 2020թ․-ի նոյեմբերին՝ 60 տարեկանում, սրտի կանգից: Կորիան 2015-ից […]
14:28 27.03.2025
Հինգշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է M կարգի նախավերջին հզորության բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Մարտի 27-ին արեգակնային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 34 րոպե տևողությամբ M2.1 բռնկում է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:
14:20 27.03.2025
Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը հենց այս պահին ստորագրելու համար չկա որևէ խոչընդոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի՝ հենց այս պահին ստորագրման համար չկա որևէ խոչընդոտ։ Պետք է նաև վկայել, որ մեր բազմաթիվ գործընկերներ, աշխարհի […]
14:08 27.03.2025
Եվրագավաթի կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Քրիս Ջոնսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է Թել Ավիվի «Հապոելի» դեմ հանդիպմանը: Նա վաստակել է 13 միավոր, կատարել 6 արդյունավետ փոխանցում և տիրել 3 անդրադարձի: Խաղն ավարտվել է «Վալենսիայի» հաղթանակով՝ 91-82:
13:58 27.03.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Մարտի 25-26-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկել է տնտեսական և մարզային նշանակության հարցեր։ Սյունիքի […]
13:50 27.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, որով նա կոչ էր արել Հայաստանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ հղում կատարելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը։ «Խաղաղության համաձայնագրի շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի ստորագրման տեղ և ժամ ու համաձայնեցնի մեզ հետ։ Ինչ […]
13:40 27.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, ով այցով գտնվում է Պեկինում, հանդես է եկել «ֆրանս-չինական հզոր գործընկերության» օգտին՝ աշխարհում տեղի ունեցող ճգնաժամերի համատեքստում, հաղորդում է Sud Radio-ն: «Ավելի քան երբևէ առկա համատեքստը պահանջում է ֆրանս-չինական ուժեղ գործընկերություն՝ հանուն աշխարհաքաղաքական կայունության, բարգավաճման և մեր մոլորակի ապագայի։ Մեր երկու երկրները պետք է երկխոսություն վարեն կայունության շուրջ, որը […]
13:31 27.03.2025
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել […]
13:08 27.03.2025
Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին […]
13:04 27.03.2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն […]
12:53 27.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ավելի լուրջ մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի և Կանադայի վրա, եթե նրանք համագործակցեն ի վնաս ամերիկյան տնտեսության։ «Եթե ԵՄ-ն համագործակցի Կանադայի հետ՝ վնասելու ԱՄՆ-ի տնտեսությանը, մենք երկու կողմերի համար էլ հսկայական մաքսատուրքեր կսահմանենք՝ շատ ավելի մեծ, քան ներկայումս նախատեսված է»,- գրել է Թրամփը Truth Social-ում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր արտերկրում […]
12:44 27.03.2025
Շվեդիայի ազգային հավաքականը 5-1 հաշվով հաղթանակ է տարել Հյուսիսային Իռլանդիայի թիմի դեմ ընկերական խաղում։ Նախորդ ընկերական խաղում շվեդները սենսացիոն պարտություն էին կրել Լյուքսեմբուրգի ընտրանուց` 0-1։
12:36 27.03.2025
Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Հայաստանի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Հաշվի առնելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պետք է սկսվեն բանակցություններ դրա ստորագրման վայրի, ժամի և հետագա ընթացքի վերաբերյալ, ես պատեհ համարեցի դիմել Ադրբեջանի խորհրդարանական գործընկերոջս՝ […]
12:30 27.03.2025
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար: Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և […]
12:27 27.03.2025
Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը, եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը (ԵՄ)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են օրինագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը շարժվում […]
12:18 27.03.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, հայտնում է L’Equipe-ը։ Ֆրանսիացին ամսական վաստակում է 2,67 միլիոն եվրո։ Հրապարակված ցանկում երկրորդը Մբապեի խաղընկեր Վինիսիուսն է` 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի ամսական աշխատավարձը 2,17 միլիոն է։ Վեցնյակում են նաև Դավիդ Ալաբան («Ռեալ», 1,88 միլիոն), […]
12:07 27.03.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ […]
11:47 27.03.2025
«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Ուրալ», որի մարզիչն է եղել նախկինում, գրում է ռուսական ակումբի կայքը: 70-ամյա մասնագետն ուսուցանելու է մանկապատանեկան թիմերի մարզիչներին: «Ես սիրում եմ Ուրալը և Եկատերինբուրգը, դրա համար անմիջապես համաձայնեցի առաջարկին: Ուրալի մարզը հարուստ է տաղանդներով»,- ասել է Տարխանովը: Ռուս մասնագետը ժամանակին եղել է նաև «Փյունիկի» փոխնախագահը:
11:36 27.03.2025
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտասահմանում արտադրված բոլոր մեքենաների համար 25% մաքսատուրքերի ներմուծումն անվանել է «ուղիղ հարձակում» իր երկրի վրա և մտադիր է ուսումնասիրել արձագանքման տարբերակները: «Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերությունները, մենք կպաշտպանենք մեր երկիրը», – մեջբերում է CNN-ը Օնտարիոյում կայացած մամուլի ասուլիսում Քարնիի խոսքերը։ Քարնին ասել է, […]
11:25 27.03.2025
Աշխարհը, ներառյալ Դանիան, շահագրգռված է, որ Գրենլանդիան պատկանի ԱՄՆ-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ ռուսական և չինական նավերը նավարկում են Գրենլանդիայի մոտ, ուստի ԱՄՆ-ը «պետք է այնտեղ լինի»։ «Եթե մենք այնտեղ չլինենք, չենք կարողանա ապահովել ազգային կամ միջազգային անվտանգությունը»,- ընդգծել է նա։
11:16 27.03.2025
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շնորհավորել է թիմին ԱԱ-2026-ի որակավորման փուլում գրանցած հաղթանակների համար: Մարտի 26-ին Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել էր Բրազիլիայի ընտրանուն, իսկ մարտի 22-ին 1:0 հաշվով առավելության էր հասել Ուրուգվայի թիմի նկատմամբ: «Խաղադաշտում և դրանից դուրս՝ որտեղ էլ լինի, այս հավաքականը խոսում է ֆուտբոլի միջոցով: Շնորհավորում եմ Բրազիլիայի հետ հիանալի խաղի և […]
11:09 27.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ […]