10:55 27.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․72 դրամ:
10:46 27.03.2025
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը մեկնաբանել է ԱԱ-2026-ի որակավորման փուլում Արգենտինայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը (1:4), հաղորդում է ESPN-ը: «Մեր խաղային ծրագիրը չէր աշխատում առաջին րոպեից: Պետք է խոստովանեմ, որ մրցակիցը գերազանցեց մեզ և արժանի հաղթանակ տարավ: Մենք ծանր պարտություն կրեցինք և բարդ դրության մեջ ենք: Սակայն չեմ կասկածում, որ կգտնենք այս իրավիճակից […]
10:29 27.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու […]
10:20 27.03.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհահատվածում կատարվում են բաժանարար գոտու ջրահեռացման համակարգի բետոնացման, մետաղական արգելափակոցների տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
10:13 27.03.2025
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը: 32 մասնակից ունեցող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիարդ դոլար է: Չեմպիոն դարձած թիմը կարող է ստանալ մինչև 125 միլիոն դոլար: 1 միլիարդից 525 միլիոնը տրվելու է թիմերին մասնակցության համար, իսկ 475 միլիոնը մրցանակային ֆոնդն է: Եվրոպական թիմերն ամենաշատ պարգևավճարներն են ստանալու մասնակցության համար: […]
10:00 27.03.2025
Փորձարկման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գնահատել է անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Մարտի 25-26-ը Կիմ Չեն Ընը ղեկավարել է Անօդաչու թռչող սարքերի սարքավորումների ասոցիացիայի և «Survey Electronic Warfare Research Team»-ի աշխատանքը: Նա ծանոթացել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի և […]
09:56 27.03.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
09:55 27.03.2025
Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
09:50 27.03.2025
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո ավելի քան 180 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը վերսկսեցին ռմբակոծությունները Գազայի հատվածում, հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ավելի քան 180 երեխա: Շատերի մարմինները մնում են ավերված շենքերի […]
09:45 27.03.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Կանուան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում՝ իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ալ-Կանուան մահացու վիրավորվել է Ջաբալիա քաղաքում վրանային ճամբարի վրա հարձակման ժամանակ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ ընդհատելով հունվարին […]
09:30 27.03.2025
NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման 6-ակի մասնակից, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Ջիմի Բաթլերը, թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը ԱՄՆ-ում ներկա են եղել «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծննդյան տարեդարձի խնջույքին: Վերջերս ավարտվել է 32-ամյա Պոգբայի որակազրկման ժամկետը: Սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի […]
09:25 27.03.2025
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերության (ԿԿՄԿ) ինը բժիշկների ճակատագիրը, որոնք ձերբակալվել են իսրայելցի զինվորների կողմից, մնում է անհայտ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության՝ X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ «Արդեն չորրորդ օրն անընդմեջ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապօգնության ծառայության ինը անդամների ճակատագիրը մնում է անհայտ: Ռաֆահ քաղաքում իրենց մարդասիրական պարտքը կատարելիս այդ մարդիկ հայտնվել են օկուպացիոն իսրայելական […]
09:15 27.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի և դրա միջոցով ընտրողներին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն հարկադրելու անթույլատրելիության վերաբերյալ. «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա: Սոցիալական […]
09:05 27.03.2025
Ասիական տարածաշրջանի երկրները կձգտեն պաշտպանել բազմակողմ համագործակցությունը, որտեղ առանցքային դեր կխաղա ՄԱԿ-ը, և կդիմադրեն պրոտեկցիոնիզմին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսիանը։ «Անհրաժեշտ է ամուր պաշտպանել իրական բազմակողմանիությունը, պաշտպանել աշխարհակարգը ՄԱԿ-ի առանցքային դերակատարմամբ, վճռականորեն դիմակայել պրոտեկցիոնիզմին»,-ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բոաոյի ասիական ֆորումի (BAF) լիագումար նիստում: Այս լայնածավալ միջոցառումը տեղի […]
08:55 27.03.2025
Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ, հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցանակի հավակնորդների ցանկում են նաև Ռոբերտո Գուտուն (Գերմանիա), Կառլոս Նասարը (Բուլղարիա), Մարին Ռոբուն (Մոլդովա), Լաշա Տալախաձեն (Վրաստան), Ֆուսուֆ Ֆեհմի Գենչը (Թուրքիա), Օսկար Ռեյես Մարտինեսը (Իտալիա), Մարկոս Լուիս Վելասկոն (Իսպանիա), Եվգենի Տիխոնցովը (Բելառուս) և Դադաշ Դադաշբայլին (Ադրբեջան)։ Մրցանակը հանձնվելու […]
08:50 27.03.2025
ԱՄՆ-ը մտադիր է երկար ժամանակ շարունակել հարվածներ հասցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժումից հութի ապստամբների դիրքերին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Այդ հարվածները շատ հաջող էին, դրանք գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Մենք հարվածեցինք նրանց շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք դա անել»,-ասել […]
08:38 27.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:30 27.03.2025
Հարավային Սուդանի առաջին փոխնախագահ Ռիեկ Մաչարի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել սեփական տանը։ Այս մասին հայտարարել է Սուդանի ժողովրդական ազատագրական շարժում-ընդդիմադիր (SPLA-IO) կուսակցությունը։ «Ներխուժել են Մաչարդի նստավայր, իսկ նրա թիկնապահները զինաթափվել են։ Մաչարդին անհասկանալի մեղադրանքով կալանքի օրդեր է տրվել, նրան տեղափոխելու փորձեր են արվում»,-ասվում է SPLA-IO-ի հայտարարության մեջ, որը փոխանցում է Reuters-ը: Կուսակցության ներկայացուցչի խոսքով, […]
08:20 27.03.2025
ՌԴ ազգային հավաքականն ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթել է Զամբիայի ընտրանուն։ Մոսկվայում կայացած խաղում Վալերի Կարպինի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը։ Ռուսներն ընկերական խաղերում տարան 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ ընդհանուր 44-0 հաշվով։
08:15 27.03.2025
Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանում ձերբակալել են հանրապետության նախկին գլխավոր մուֆթի շեյխ Ահմեդ Բադրեդին Հասունին։ Ինչպես հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը, կրոնական գործիչը փորձել է փախչել երկրից։ Sham FM ռադիոյի հաղորդմամբ՝ Շեյխ Հասունն ուղեւորվում էր Ամման, որտեղ պետք է շտապ վիրահատվեր: Ըստ ռադիոկայանի՝ նախկին մուֆթին նախապես հայտնել է իշխանություններին բուժման նպատակով Հորդանան մեկնելու […]
08:05 27.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 27.03.2025
Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։ 29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։ Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին […]
07:18 27.03.2025
Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]
23:59 26.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
23:55 26.03.2025
Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […]
23:33 26.03.2025
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […]
23:21 26.03.2025
Մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Mercedes» և Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 65-ամյա Գագիկ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա […]
23:11 26.03.2025
Հասարակական կարգի խախտման վտանգի պատճառով ՊՍԺ-ի երկրպագուները չեն կարող ներկա լինել Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի «Սենտ-Էթյեն» – ՊՍԺ հանդիպմանը: Խաղը կայանալու է մարտի 27-ին։ Այս մասին հայտնում է GetFootball-ը: Լուարի դեպարտամենտը որոշումը կայացրել է հաշվի առնելով 2 թիմերի երկրպագուների թշնամական վերաբերմունքը: Փարիզյան թիմը «Սենտ-Էթյենի» դեմ խաղում կարող է 13-րդ անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Դրա […]