Բոլոր լուրերը – Page 286 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Գորիսում բախվել են «Toyota Camry»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա վիրшվnր

22:57 26.03.2025

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիք-Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դավիթ Ղ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 21-ամյա Սերժ Ա․-ի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ԳԱԶ 31029»-ի վարորդ Սերժ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական […]

̰
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-թուրքական հաշտության թեման

22:45 26.03.2025

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Սա Էրդողանի վարչակազմից առաջին այցն է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել են Հայաստանի հետ առնչություն ունեցող թեմաներ: «Ոնց հասկանում եմ՝ այո, թեև պաշտոնական հաղորդագրություններում բաց տեքստով […]

̰
Շվեյցարիայի քրեական դատարանն արդարացրել է Միշել Պլատինիին ու Զեպ Բլատերին

22:34 26.03.2025

Շվեյցարիայի քրեական դատարանն արդարացրել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին ու ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Գործը վերաբերում էր 2 միլիոն շվեյցարական ֆրանկին, որը Պլատինին Բլատերի համաձայնությամբ ստացել էր 2011 թվականին՝ որպես տեխնիկական խորհրդատուի աշխատանքի փոխհատուցում։ Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2015 թվականին: 2022-ին առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Բլատերին ու […]

̰
Կրակոցներ Սյունիքում և նոր պահանջներ Բաքվից. ի՞նչ քայլեր է անելու իշխանությունը

22:22 26.03.2025

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: Գլխավոր խոչընդոտ են նշում Հայաստանի Սահմանադրությունում, ըստ նրանց, Բաքվի նկատմամբ առկա տարածքային պահանջները: Ավելին սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվում, թե Ադրբեջանը Սյունիքում կրակոցներ է արձակում: Ի՞նչ են այս ամենի շուրջ մտածում Հայաստանի իշխանությունները և ի՞նչ քայլեր են պատրաստվում անել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդես է եկել ելույթով ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին

22:11 26.03.2025

Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Նիստի ընթացքում ելույթ են ունեցել նաև երկու տասնյակի հասնող ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և դրա շուրջ բանակցությունների […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ

22:03 26.03.2025

Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ […]

̰
SHANTNEWS

22:00 26.03.2025

̰
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

21:55 26.03.2025

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 27-ից 30-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստուհիները․ Դարպասապահներ․ Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ» Վիոլետա Մուսախանյան – «Ուրարտու-աղջիկներ» Շողիկ Սարդարյան – «Ուրարտու-աղջիկներ» Միլենա Հակոբյան – «Ակադեմիա-աղջիկներ-1» Պաշտպաններ․ Անի Օհանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մարիանա Վարդանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մանե Ասլանյան – «Ուրարտու-աղջիկներ» Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ-աղջիկներ» Լիլիթ Կարապետ – «Արարատ-Արմենիա […]

̰
Որ պահին ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իմ արձանագրման հետ, կդադարեմ լինել վարչապետ. Փաշինյան

21:47 26.03.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր դիրքորոշման հետ, ինքն այդ պահին կդադարի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ […]

̰
Գեղարքունիքի մարզում կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմին

21:38 26.03.2025

Մարտի 24-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից դեպի Գոմաձոր թաղամաս տանող հատվածում կայանված ավտոմեքենայում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Գոմաձոր գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում «Nissan» մակնիշի […]

̰
Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին

21:25 26.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ  մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:17 26.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Եղիշե Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Իսահակյան թաղամաս մասնակի, Հովհաննիսյան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 […]

̰
Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

21:08 26.03.2025

Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։ Միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից նախագահում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ […]

̰
ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

20:57 26.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի […]

̰
Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

20:43 26.03.2025

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է կրթամշակութային «Վերջին զանգ»–ի մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ են «Վերջին զանգ»–ի միջոցառումներն արգելելու մասին լուրերը: Նախարարը վստահեցրեց, որ որևէ արգելքի մասին խոսք չկա: «Ամեն տարի մեր […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնությանը

20:16 26.03.2025

Մարտի 26-ին, ժամը 16։16-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի բինա» կոչվող տարածքում։ […]

̰
SHANTNEWS

20:00 26.03.2025

̰
Իսակի համար կպայքարի երկու թոփ ակումբ

19:55 26.03.2025

Անգլիական «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի համար ամռանը թեժ տրանսֆերային պայքար կլինի, հաղորդում է El Nacional-ը: Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»: «Նյուքասլն» իր առաջատարի տրանսֆերային իրավունքի համար պահանջելու է 90 միլիոն եվրո: Նշվում է սակայն, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է՝ չկարողանա մրցակցել «Լիվերպուլի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում Իսակը […]

̰
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին

19:47 26.03.2025

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օրսինին, Անդրեա Պելլիչինին, Կատյա Պոլիդորին, Էմանուելե Պոցցոլոն և Լուիջի Սպանյոլին հայտարարություն են տարածել, որով միացել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին: […]

̰
Երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կազմակերպություններում իրականացվում է խնամվող երեխաների սննդի բարելավման համալիր փաթեթի մշակում

19:37 26.03.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի կազմակերպություններում իրականացվում է խնամվող երեխաների սննդի բարելավման համալիր փաթեթի մշակում՝ ստեղծելով սննդարար, բալանսավորված և առողջարար սննդի տրամադրման բարելավված պայմաններ։ Ծրագիրն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան գրասենյակի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից «Հայաստանի […]

̰
Կարևոր նորություն՝ շուտով. Արման Ծառուկյան

19:27 26.03.2025

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանն Instagram-ում գրել է, որ շուտով կարևոր նորություն է լինելու: «Կարևոր նորություն՝ շուտով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ 2025 թվականի հունվարին նշանակված մենամարտից:   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Arman Tsarukyan (@arm_011)

̰
Երևանում բախվել են «Honda Elysion»-ը և «Honda CR-V»-ն․ կա տուժած

19:17 26.03.2025

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16։40-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Արտաշես Խ․-ի վարած «Honda Elysion» և 59-ամյա Արմեն Գ․-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […]

̰
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամկետի շուրջ

19:05 26.03.2025

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամանակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները։ Իհարկե, նաև հրապարակային առաջարկությունները զուգորդվում են դիվանագիտական խողովակներով արվող առաջարկներով, և ինչ-որ աշխատանք է գնում։ Լավ ժանր չէ դիվանագիտական աշխատանքի […]

̰
Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարում են մեդալների համար

18:55 26.03.2025

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել տուրից առաջ միանձնյա առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Յուրի Կուզուբովին։ Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներն էլ ունեն 7,5-ական միավոր. Շանթ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն է, Գաբրիել Սարգսյանը` 5-րդը։ Հայկ […]

̰
Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

18:45 26.03.2025

Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» […]

̰
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստում քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը

18:35 26.03.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին: Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները: Նիստին մասնակցել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ-ից քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա […]

̰
Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա

18:26 26.03.2025

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա, Sport24-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից: «Հստակ ժամկետ չունենք, երբ Զախարյանը կվերադառնա մարզումների և հետո կխաղա։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վերադառնա խաղադաշտ»,- ասել են ակումբից: Վնասվածքների պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել […]

̰
Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում․ պաշտպանության նախարար

18:19 26.03.2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախարարին փոխանցել է Սյունիքի մարզի բնակիչների արտահայտած մտահոգությունը՝ նշելով, որ վերջին օրերին տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ լսվում են կրակոցներ։ «Ինքս երեկ բազմաթիվ […]

̰
Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի. ՍԱՏՄ

18:12 26.03.2025

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր: Այսպես՝ – խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ […]

̰
Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

18:07 26.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմերը: Դպրոցական թիմերը կազմված են տարիքային երկու խմբերով. յուրաքանչյուրում ընդգրկվում է համապատասխանաբար 5-9-րդ և 10-12-րդ դասարաններում սովորող 2-ական տղա, 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում […]

̰
BACK_TO_TOP