19:50 24.03.2025
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե’ ներկայիս կառավարման համակարգին, թե’ միջազգային պահանջներին եւ ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի տեղակալը նշել է, որ քննարկմանը ներկայացված «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձի տեւական եւ խորքային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ 2024 թվականի մայիսին Տավուշի եւ Լոռու մարզերում տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորումը: Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները` արդյունքում ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային եւ տեղային օբյեկտային մակարդակներ: Ըստ փոխնախարարի` գործընթացների կառավարումն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային ու արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ վարելու հնարավորություն: Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետեւանքով կյանքի, մահվան, ինչպես նաեւ անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրություն: Արմեն Մկրտչյանը տեղակացրել է, որ օրինագծով ընդլայնվում են նաեւ ոլորտի հասկացությունները:
Զեկուցողը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների ընդունմամբ էլ կերաշխավորվի աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կանոնակարգող պահանջների պահպանում. դրանք խախտելու դեպքերի համար օրենսգրքով սահմանվում է համապատասխան պատասխանատվություն:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ տեղեկացրել, որ ապահովագրության ընդունման դրույթի հետ կապված ապահովագրական ընկերությունների հետ դեռեւս քննարկումներ չեն եղել: Հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության եւ համապատասխան ծառայությունների հետ: Դրույթի վերաբերյալ աշխատանքները կշարունակվեն նաեւ ապահովագրական ընկերությունների հետ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին. այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...
23:48 20.06.2025
Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...
23:41 20.06.2025
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՀունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...
23:36 20.06.2025
Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ումՄիացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...