21:39 21.03.2025
Իտալիայի հավաքականը 12 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տնային խաղում, որտեղ առջևում է եղել հաշվի մեջ, հայտնում է Opta-ն: Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին մրցավեճում իտալացիները առաջինն էին գոլ խփել, սակայն պարտվել են 1-2 հաշվով: Այսպիսի արդյունք նախորդ անգամ գրանցվել էր 2012-ի նոյեմբերի 14-ին, երբ իտալացիները տնային ընկերական խաղում պարտվել էին Ֆրանսիայի […]
21:28 21.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […]
21:15 21.03.2025
Մարտի 21 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ […]
21:06 21.03.2025
Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ իրազեկման միջոցառումները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում:
20:54 21.03.2025
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գերմանիայից կրած պարտությունը: «Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են և հրաշալի են աշխատում երկրորդ հարկում: Բոլորն էլ գիտեն, որ մենք շատ գոլեր ենք բաց թողնում հատկապես ստանդարտներից հետո, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- 66-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի […]
20:42 21.03.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […]
20:23 21.03.2025
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […]
19:55 21.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում:
19:44 21.03.2025
Մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գուգարքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:34 21.03.2025
Մարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։ Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։ Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։
19:24 21.03.2025
Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:14 21.03.2025
Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու և համագործակցություն խթանելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։ Միրզոյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը համարում է վճռորոշ տարածաշրջանային խաղաղության և երկարաժամկետ կայունության համար։ «Որոշակի շոշափելի առաջընթաց արդեն գրանցվել է ուղիղ […]
19:05 21.03.2025
Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտությունը: «Մենք մտածում էինք հաղթանակի մասին, սակայն խնդիրներ ունեինք: Հատկապես բարդ էր դաշտի կենտրոնում, որտեղ մեր կիսապաշտպանները ոչինչ չկարողացան անել: Մենք ոչ մի լուծում չգտանք: Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր: Չի կարելի պարտվել Ուկրաինայի թիմին, պատասխան հանդիպումը պատվի […]
18:55 21.03.2025
Մարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։ Դասընթացի նպատակն էր օպերատորների […]
18:48 21.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։ Այս համատեքստում, […]
18:42 21.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը: Երկու ակումբների երիտասարդական թիմերի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են տարիքը կեղծելու մեջ: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով. իրականում ավելի բարձր տարիք ունեն, քան գրված է անձնագրերում: Ակումբները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել միջադեպից, սակայն դեռևս չեն կարողանում դա ապացուցել: Իրավապահ […]
18:36 21.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։ Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է […]
18:30 21.03.2025
Մարտի 17-ին՝ երեկոյան ժամը 10:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը «Ալկոհոլային հարբածություն, գլխուղեղի փակ վնասվածք և բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Ախուրյանի Հոլանդական թաղամասի բնակիչ 37-ամյա տղամարդու: Մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը: Քրեական ոստիկանները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի գործընկերների հետ, պարզել […]
18:22 21.03.2025
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 20-26-ը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն անցկացնում է Կապանի կամերային ներկայացումների փառատոնը՝ նվիրված թատրոնի 90-ամյակին: Փառատոնի նպատակն է նպաստել մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և հնարավորություն ընձեռել մարզի մշակութասեր հանրությանը նոր և հետաքրքիր ներկայացումներ դիտելու: Փառատոնի մեկնարկը տրվել է Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի առաջնախաղով՝ Նիլ Սայմոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ […]
18:14 21.03.2025
ՆԳ նախարարության և Ոստիկանության ներկայացուցիչները մարտի 13-14-ը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած OCTOPUS ծրագրի պաշտոնական մեկնարկին: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի և Ռումինիայի գլխավոր ոստիկանական տեսչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ընդլայնել ԵՄ-ում գործող Բարձր ռիսկային հանցավոր ցանցերի վերաբերյալ պատկերացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Բալկանյան […]
18:06 21.03.2025
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում […]
17:55 21.03.2025
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […]
17:48 21.03.2025
Մարտի 20-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Սյունիք բնակավայրում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստում են կեղծ օղի և կոնյակ ու վաճառում հաճախորդներին: Հետագա միջոցառումներն իրականացվեցին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում օբյեկտը շահագործող 40-ամյա տղամարդն ընդունեց, որ Երևանի առևտրի կենտրոններում գնած սպիրտանյութով և դրոշմանիշներով պատրաստել է տարբեր ապրանքանիշների […]
17:42 21.03.2025
Ֆրանսիական «Լիոնը» մտադիր է բողոքարկել գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի երկարաժամկետ որակազրկումը, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացին որակազրկվել է 9 ամսով: Ակումբը կդիմի Ֆրանսիայի օլիմպիական և սպորտային կոմիտեներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարան: Ֆոնսեկային մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և […]
17:36 21.03.2025
Մարտի 21-ին՝ ժամը 14։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
17:30 21.03.2025
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա:
17:18 21.03.2025
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային: Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և […]
17:14 21.03.2025
Իտալական «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է NHL-ում հանդես եկող ակումբ ձեռք բերել, հայտնում է ESPN-ը: Լիգայի կոմերցիոն տնօրենի տեղակալ Բիլ Դեյլին հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ կազմակերպության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են The Freidkin Group-ի փաստաբանների հետ: Ֆրիդկինների ընտանիքը 2024-ին ձեռք էր բերել անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի 94.1 տոկոսը, իսկ 2020-ին գնել […]