Բոլոր լուրերը – Page 31 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Բոլոր լուրերը

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

11:53 25.07.2025

Իրանի և «Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի իրականացման շուրջ առաջացած լարվածությունը, հաղորդում է ISNA գործակալությունը։ Փոխնախարարների մակարդակով բանակցությունները տեղի են ունենում «ԵՄ եռյակի» կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը մինչև ամռան վերջ օգտագործելու սպառնալիքների ֆոնին, եթե Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա, որը կլուծի իրանական […]

̰
Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է 2025 թվականի առաջին կիսամյակը

11:40 25.07.2025

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով: Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել […]

̰
Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

11:28 25.07.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 22-ին էր: Սիսիան քաղաքի 62-ամյա բնակիչը բաժին է բերել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

̰
Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի

11:13 25.07.2025

Հունիս ամսվա տվյալներով՝ կենսաթոշակների և նպաստների հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 335 հազար քաղաքացի, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4,140 դրամ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 258 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն […]

̰
Վարձակալած բնակարանից փող գողացած տղամարդը ձերբակալվեց Գորիսում

11:00 25.07.2025

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում գտնվող և վարձակալությամբ տրված իր բնակարանից գողացել են 80 հազար դրամ: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 44-ամյա բնակիչը: Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ՝ հուլիսի 22-ին 44-ամյա տղամարդը […]

̰
Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է․ Փաշինյան

10:48 25.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները: Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք, Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բնապահպանական համաժողովին մասնակցելու հրավերի համար […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 25-ի 08։00-ի դրությամբ

10:35 25.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 25-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20.0°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ

10:26 25.07.2025

Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկական երկաթուղու մոտակայքում: Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում […]

̰
Կանադան ՄԱԿ-ին կդիմի Պաղեստինի պետության ճանաչման համար

10:00 25.07.2025

Օտտավան մտադիր է հասնել Պաղեստինի պետության ճանաչմանը ՄԱԿ-ում։ Այս մասին հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավար Մարկ Քարնին։ «Կանադան աջակցում է երկու պետությունների լուծմանը, որը երաշխավորում է խաղաղություն և անվտանգություն Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների համար», – գրել է Քարնին X-ում: Նա ասել է, որ Օտտավան «ակտիվորեն կաշխատի այս նպատակին հասնելու համար բոլոր կազմակերպություններում», այդ թվում՝ ՄԱԿ-ի […]

̰
Axios. Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի բանակցություններ են վարել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

09:55 25.07.2025

Իսրայելի և Սիրիայի նախարարները Փարիզում 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը։ Պորտալի տվյալներով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանին։ Հանդիպումը տևել է չորս ժամ և կենտրոնացած […]

̰
Թրամփը ստորագրել է արտասահմանյան օգնության և լրատվամիջոցների ծախսերի կրճատման օրենքը

09:50 25.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը կրճատում է կառավարության ծախսերը արտաքին օգնության և հանրային հեռարձակողների՝ NPR-ի և PBS-ի ֆինանսավորման համար, ընդհանուր առմամբ, 9 միլիարդ դոլարով, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ։ Հետևաբար, Թրամփը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված օրինագիծ, որը պարունակում է «որոշակի պետական ծախսերի […]

̰
Ալթայում մասնակցեցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին. Փաշինյան

09:48 25.07.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Ալթայում մասնակցեցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին, հանդես եկա ելույթով»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
ԱՄՆ-ը մերժել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի նախաձեռնությունը

09:45 25.07.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու նրա մտադրության մեջ։ «Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի պետությունը ճանաչելու ծրագիրը», – գրել է նա X-ում: Պետքարտուղարը Փարիզի որոշումն անվանել է անխոհեմ՝ հավելելով, որ այն «միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը» և «ապտակ […]

̰
Bloomberg. Մեծ Բրիտանիայի կաբինետը կճնշի Սթարմերին՝ արագացնելու Պաղեստինի ճանաչումը

09:40 25.07.2025

Բրիտանական կաբինետի անդամները ճնշում կգործադրեն երկրի վարչապետ Քիր Սթարմերի վրա, քանի որ սպասում են Պաղեստին պետության ճանաչմանը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ բրիտանական կաբինետը նյարդայնացած է Սթարմերի՝ Պաղեստինը ճանաչելու իր խոստումը չկատարելու դժկամությունից։ Դժգոհների թվում են արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը, առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը և Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների և […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:35 25.07.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իսրայելը թույլ չի տա Պաղեստինի պետության ստեղծումը․ Կաց

09:30 25.07.2025

Իսրայելը առանձին պաղեստինյան պետության հնարավոր ձևավորումը համարում է իր անվտանգությանը սպառնացող վտանգ և թույլ չի տա դրա ստեղծումը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը։ «Մենք թույլ չենք տա պաղեստինյան կազմավորման ստեղծում, որը կվնասի մեր անվտանգությանը, կսպառնա մեր գոյությանը և կխախտի Իսրայելի հողի նկատմամբ մեր պատմական իրավունքը։ […]

̰
Կամբոջայի տաճարի վանահայրը զոհվել է Թաիլանդի օդային հարվածի հետևանքով

09:20 25.07.2025

Կամբոջայում թաիլանդական օդային հարվածի հետևանքով զոհվել է տաճարի վանահայրը, ևս հինգը վիրավորվել են, հաղորդում է Khmer Times թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Օդդար Մինչեյ նահանգի իշխանությունները հայտնում են, որ կամբոջացի կրոնական գործիչ է սպանվել թաիլանդցի ագրեսորների կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով», – գրում է հրատարակությունը։ Թերթի տվյալներով՝ հինգ քաղաքացիական անձ վիրավորվել է Տրապաինգ Պրասատ շրջանի […]

̰
Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին. Ադիլ Ռամի

09:10 25.07.2025

Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ադիլ Ռամին սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացրել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալին։ «Երկու ամիս է, ինչ ես, անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին։ Ինձ չեն հետաքրքրում նրանք, որոնց դուր չի գալիս իմ կարծիքը՝ «Բարսելոնայի» երկրպագուները, Յամալի երկրպագուները… Ինձ պարզապես չի հետաքրքրում դա։ Այո՛, […]

̰
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ

09:05 25.07.2025

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և […]

̰
Մեծ Բրիտանիան սուզանավերի մասին 50 տարվա պայմանագիր կկնքի Ավստրալիայի հետ

09:00 25.07.2025

Մեծ Բրիտանիան կխորացնի իր AUKUS անվտանգության գործընկերությունը Ավստրալիայի հետ՝ ստորագրելով 50-ամյա համաձայնագիր, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ Լոնդոնի և Կանբերայի միջև կնքված գործարքը պետք է ստեղծի 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի (27 միլիարդ դոլար) արժողությամբ նոր արտահանման հնարավորություններ՝ հաջորդ 25 տարիների ընթացքում։ «Նոր 50-ամյա AUKUS համաձայնագիրը կհիմք հանդիսանա Մեծ Բրիտանիայի […]

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ֆրանսիայի կողմից Պաղեստինի ճանաչումը համարում է ահաբեկչության համար պարգև

08:50 25.07.2025

Իսրայելը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի որոշումը՝ ճանաչել Պաղեստինի պետականությունը, որը հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական արբանյակ, ինչպես դա տեղի ունեցավ Գազայի հետ», – […]

̰
Սաուդյան Արաբիան ողջունել է Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու քայլը

08:40 25.07.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Ֆրանսիայի «պատմական» մտադրությունը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը և կոչ է անում մյուս երկրներին անել նույնը, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Թագավորությունը ողջունում է այս պատմական որոշումը, որը վերահաստատում […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:30 25.07.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։

̰
«Ռեալն» այս ամռանը Ռոդրիի համար կարող է առաջարկել ավելի քան 100 մլն եվրո

08:25 25.07.2025

Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս […]

̰
ՃՏՊ Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում

08:20 25.07.2025

Հուլիսի 25-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է սյանը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota» և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ կա երեք […]

̰
Այրվել է 350 հակ անասնակեր

08:13 25.07.2025

Հուլիսի 24-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

̰
Պռոշյան գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ

08:08 25.07.2025

Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […]

̰
Ավելի լավ է հրաժարվեմ տիտղոսից, քան այն պաշտպանեմ Ծառուկյանի հետ մենամարտում. Տոպուրիա

08:00 25.07.2025

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան Արման Ծառուկյանին իրեն արժանի մրցակից չի համարում, հայտնում է Red Corner MMA-ը՝ հղում անելով Nelk Boys-ին: «Նախևառաջ, ո՞ւմ է նա ընդհանրապես հարկավոր: Նա տարօրինակ է: Առանց պատճառի հրաժարվել է մենամարտից Իսլամ Մախաչևի դեմ: Եթե լուրջ պատճառ ունենար, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի կոտրվածք, այլ հարց է… Ինչ վերաբերում է […]

̰
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […]

̰
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […]

̰
BACK_TO_TOP