17:10 25.07.2025
Բացահայտվել է 104 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […]
17:09 25.07.2025
Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանագրով Միխայիլ Գուսմանն ազատվել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Որոշման պատճառները չեն նշվում։ Հնարավոր է, որ 75-ամյա Գուսմանի ազատման պատճառը կարող էր լինել նրա մասնակցությունը «Շուշիի գլոբալ մեդիա ֆորումին» հուլիսի 19-20-ը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այնտեղ նա գովեստի և հիացմունքի խոսքեր է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի […]
17:00 25.07.2025
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցում կատարած գրառումով արձագանքել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի այն հայտարարությանը, թե «ավելի լավ է հրաժարվեմ գոտուց, քան այն պաշտպանեմ Արման Ծառուկյանի հետ մենամարտում»: «Քեզ չեմպիոն ես անվանում, բայց արդեն ելքեր ես փնտրում: Կարող ես թողնել տիտղոսը կամ ես կվերցնեմ այն: Ամեն դեպքում այն իմն է»,- […]
16:47 25.07.2025
Իրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […]
16:43 25.07.2025
Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, […]
16:36 25.07.2025
Հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […]
16:23 25.07.2025
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։
16:11 25.07.2025
Գազայում հրադադարի բանակցությունները փակուղի են մտել: ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բանակցային խմբերը դուրս են բերել Կատարից, հաղորդում է Bloomberg-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի իր բանակցողները Կատարից կվերադառնան Իսրայել՝ հետագա խորհրդակցությունների համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Միացյալ Նահանգները նույնն է անում: «Չնայած միջնորդները հսկայական ջանքեր են […]
16:00 25.07.2025
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […]
15:59 25.07.2025
Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգող օրենքներ, ասվում է Ռադայի կայքում տեղադրված օրինագծի տեքստում։ Հուլիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգեցին 90 օրով։ Գերագույն Ռադայի կայքի հաղորդմամբ ՝ ուրբաթ՝ հուլիսի 25-ին, համապատասխան փաստաթղթերը ստորագրել է Զելենսկին։
15:48 25.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել […]
15:36 25.07.2025
«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։ View this post on Instagram A post shared by SC […]
15:20 25.07.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի […]
15:07 25.07.2025
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստացել է Կիևին անհրաժեշտ տասը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից երեքի փոխանցման հաստատում, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք ունենք 10 Patriot-ի հարցում։ Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից երկու համակարգի, իսկ Նորվեգիայից՝ մեկի հաստատում», – մեջբերում է գործակալությունը Զելենսկու ելույթը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության մեկնարկի մասին: […]
14:51 25.07.2025
«Բարսելոնան» կարգավորել է «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղի կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել ասիական շրջագայությունը չեղարկելու մասին՝ պայմանավորված ընկերական հանդիպումների կազմակերպիչների հետ ունեցած ֆինանսական պայմանավորվածությունների խախտմամբ։ Rakuten-ը կվճարի գումարի մնացած մասը։ Ճապոնական թիմի հետ հանդիպումը կկայանա հուլիսի […]
14:41 25.07.2025
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և վարչություն է տարվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
14:30 25.07.2025
Հուլիսի 21-ից 23-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում՝ ծանոթանալու վերջինիս՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին: Այցի […]
14:19 25.07.2025
Երևանում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում […]
13:58 25.07.2025
Սարատովում 10-հարկանի բնակելի շենքի մուտքում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբը։ «Երեք մարդ զոհվել է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները», – լրագրողներին հայտնել են գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
13:50 25.07.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 5-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն ստորաբաժանման 2 այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքի խախտմամբ գրանցել […]
13:38 25.07.2025
4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հարավում՝ Ջալալ-Աբադի շրջանում, հայտնում է հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ ուրբաթ օրը՝ ժամը 3:40-ին, գրանցվել է 4.3 մագնիտուդով ցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալ-Աբադի շրջանում ՝ Կարա-Բուլակ գյուղից 3 կիլոմետր հարավ-արևմուտք, Մայլի-Սու քաղաքից 18 կիլոմետր և Ջալալ-Աբադ քաղաքի շրջկենտրոնից 38 կիլոմետր հեռավորության վրա։
13:25 25.07.2025
Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա […]
13:13 25.07.2025
Մեքենայից կատարված գողության մասին ահազանգը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել էր հուլիսի 8-ին: Քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի […]
13:07 25.07.2025
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ուղղությամբ առաջընթացի մասին, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք միշտ հրապարակայնորեն բարձրացնում ենք առաջնորդների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ նրանք հիմա սկսել են խոսել այդ մասին մեզ հետ զրույցում։ Սա արդեն առաջընթաց է հանդիպման որոշակի ձևաչափի ուղղությամբ», – պնդում է նա։
13:00 25.07.2025
ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ […]
12:48 25.07.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:
12:35 25.07.2025
«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ […]
12:22 25.07.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված […]
12:10 25.07.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ փակ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը մեկ օր առաջ կոչ էր արել հանդիպում անցկացնել։ «Հաշվի առնելով Թաիլանդի կողմից վերջերս իրականացված չափազանց լուրջ բնույթի հարձակումները՝ ես խնդրում եմ Ձեզ հրավիրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ […]