09:10 25.07.2025
Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ադիլ Ռամին սոցիալական ցանցերում կոշտ քննադատության է արժանացրել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ աստղ Լամին Յամալին։ «Երկու ամիս է, ինչ ես, անկեղծ ասած, տանել չեմ կարողանում Յամալին։ Ինձ չեն հետաքրքրում նրանք, որոնց դուր չի գալիս իմ կարծիքը՝ «Բարսելոնայի» երկրպագուները, Յամալի երկրպագուները… Ինձ պարզապես չի հետաքրքրում դա։ Այո՛, […]
09:05 25.07.2025
Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և […]
09:00 25.07.2025
Մեծ Բրիտանիան կխորացնի իր AUKUS անվտանգության գործընկերությունը Ավստրալիայի հետ՝ ստորագրելով 50-ամյա համաձայնագիր, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ Լոնդոնի և Կանբերայի միջև կնքված գործարքը պետք է ստեղծի 20 միլիարդ ֆունտ ստեռլինգի (27 միլիարդ դոլար) արժողությամբ նոր արտահանման հնարավորություններ՝ հաջորդ 25 տարիների ընթացքում։ «Նոր 50-ամյա AUKUS համաձայնագիրը կհիմք հանդիսանա Մեծ Բրիտանիայի […]
08:50 25.07.2025
Իսրայելը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի որոշումը՝ ճանաչել Պաղեստինի պետականությունը, որը հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը։ Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և սպառնում է ստեղծել ևս մեկ իրանական արբանյակ, ինչպես դա տեղի ունեցավ Գազայի հետ», – […]
08:40 25.07.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Ֆրանսիայի «պատմական» մտադրությունը՝ ճանաչելու Պաղեստին պետությունը և կոչ է անում մյուս երկրներին անել նույնը, ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Թագավորությունը ողջունում է այս պատմական որոշումը, որը վերահաստատում […]
08:30 25.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
08:25 25.07.2025
Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամռանը շահավետ առաջարկ անել՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։ «Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել իսպանացու հետ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կամ հաջորդ ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Եթե «Ռեալը» փորձի ձեռք բերել Ռոդրիին այս […]
08:20 25.07.2025
Հուլիսի 25-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է սյանը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota» և «Audi» մակնիշների ավտոմեքենաները․ կա երեք […]
08:13 25.07.2025
Հուլիսի 24-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
08:08 25.07.2025
Հուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […]
08:00 25.07.2025
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան Արման Ծառուկյանին իրեն արժանի մրցակից չի համարում, հայտնում է Red Corner MMA-ը՝ հղում անելով Nelk Boys-ին: «Նախևառաջ, ո՞ւմ է նա ընդհանրապես հարկավոր: Նա տարօրինակ է: Առանց պատճառի հրաժարվել է մենամարտից Իսլամ Մախաչևի դեմ: Եթե լուրջ պատճառ ունենար, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի կոտրվածք, այլ հարց է… Ինչ վերաբերում է […]
23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […]
23:57 24.07.2025
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […]
23:49 24.07.2025
Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։
23:44 24.07.2025
Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […]
23:39 24.07.2025
Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]
23:35 24.07.2025
Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:33 24.07.2025
Հուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային […]
23:26 24.07.2025
Հուլիսի 22-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Արարատի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհին՝ Նոյակերտ բնակավայրի հատվածում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 45-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական և ոչ սթափ վիճակում է։ Նա մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արարատի բաժին։ Մեքենայի սրահում եղել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ […]
23:22 24.07.2025
Հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են […]
23:18 24.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքիր իր էջում գրել է. «Երբ հանրային շահն է առաջնային, ձևավորվում է միջավայր, որտեղ բոլորը կարող են ապրել հարմարավետ ու անվտանգ քաղաքում։ Արաբկիր վարչական շրջանում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր՝ ձևավորելով ժամանակակից ու բարեկարգ միջավայր մարդկանց համար»: Մանրամասները՝ տեսանյութում:
23:14 24.07.2025
Հուլիսի 22-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հանգստյան գոտիներից մեկում իր պայուսակից փող են գողացել։ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Ձերբակալվածը հայտնել է, որ գողոնը թաքցրել է […]
23:11 24.07.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, […]
23:05 24.07.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնի հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակիի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի կրթության, կրոնական գործերի և սպորտի բարձրագույն կրթության հարցերով փոխնախարար Նիկոլաոս Պապաիոանուն, Մասնագիտական ուսուցման գլխավոր քարտուղար Օլգա Կաֆեցոպուլուն, Կրթության, կրոնական գործերի նախարարության կրթական քաղաքականության […]
23:00 24.07.2025
Մատուցվող ծառայությունների որակի մշտադիտարկում, գնահատում և բարելավում. ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը հետևողականորեն իրականացնում է մատուցվող ծառայությունների որակի ներքին և արտաքին գնահատումներ՝ նպատակ ունենալով վերհանել թերացումներն ու խթանել քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը։ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Վազգուշ Կոստանյանի խոսքով՝ վարչությունն իր վերահսկողական գործունեության շրջանակում իրականացրել է ծառայությունների մատուցման որակի ներքին […]
22:56 24.07.2025
Հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական […]
22:49 24.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ծովակցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
22:44 24.07.2025
Հուլիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը հանդիպել է համայնքի ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների […]
22:40 24.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։ Նախագահը կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը՝ նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը […]
22:36 24.07.2025
Թուրքիային ժողովրդագրական աղետ է սպառնում, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Այդ մասին հայտատարել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարար Օզդեմիր Գեքթաշը: Նրա խոսքերով, ծնելիության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում երկրի բնակչությունը հաշված տասնամյակների ընթացքում կկրճատվի գրեթե 4 անգամ: Ինչի՞ արդյունքում է այսպիսի պատկեր ստեղծվել, ի՞նչ հետևանքներ կունենա դեմոգրաֆիկ ճգնաժամը: Ի՞նչ է ձեռնարկում Թուրքիայի կառավարությունը։ Թեմային «Հորիզոնի» […]