Բոլոր լուրերը – Page 33 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

22:32 24.07.2025

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունը

22:28 24.07.2025

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ: ԿԳՄՍ նախարար […]

̰
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

22:26 24.07.2025

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեվան գյուղի 33-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեվանցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում գտնվող պահարանում՝ չորացված-մանրացված կանեփանման զանգված: Նույնաբովանդակ տեղեկություն քրեական ոստիկանները ստացել էին նաև հուլիսի 11-ին. ապարանցի 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի […]

̰
Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից․ Սպերցյան

22:21 24.07.2025

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը РБ Спорт-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի` սեպտեմբերին կայանալիք խաղերի մասին: Հայաստանի հավաքականը, ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, խաղում է պաշտոնական մրցաշարերում և սեպտեմբերին կմրցի նախ` Պորտուգալիայի, ապա՝ Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Սպերցյանին հարցրել են թե ի՞նչ տրամադրություն է տիրում Հայաստանում այս խաղերի առնչությամբ: «Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի […]

̰
Կաթողիկոսը հրաժարական կտա, իմ կարծիքով հարցը լուծված է․ Լևոն Շիրինյան

22:15 24.07.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած սոցհարցումների արդյունքներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, արտաքին մարտահրավերներին, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ներքաղաքական գործընթացներին, եկեղեցի-իշխանություն լարվող հարաբերություններին։ «Կաթողիկոսը հրաժարական կտա, կամ վեհարանից դուրս կգա։ Իմ կարծիքով հարցը լուծված է, հարցը տեխնիկայի մեջ է։ Տեխնիկան էլ լավ կլինի առանց աղմուկ […]

̰
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում

22:06 24.07.2025

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի թիմը ներկայացել է 4 մասնակցով, օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը, Ա․Շահինյանի […]

̰
SHANTNEWS

22:00 24.07.2025

̰
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

21:48 24.07.2025

Հուլիսի 24-ից մեկնարկում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը, որը կիրականացվի dimord.emis.am հարթակի միջոցով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 […]

̰
Իդլիբում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

21:36 24.07.2025

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգի Մաարաթ-Միսրին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Իդլիբի առողջապահության վարչության տնօրեն Սամեր Արաբին։ Նրա խոսքով՝ պայթյունը վնասել է վրանային ճամբարները, ինչը հանգեցրել է մեծ թվով զոհերի։ Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը SANA գործակալությանը հայտնել էր 4 զոհի և […]

̰
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել

21:23 24.07.2025

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը սկսել է պայքարը Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Առաջին խաղում խաղում հայ մարզիկները մրցել են Հունաստանի իրենց հասակակիցների հետ և 0:3 (13:25, 14:25, 22:25) հաշվով պարտություն են կրել։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի այսօր՝ մրցելով Ռումինիայի Մ16 տարեկանների թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա «Գազպրոմ […]

̰
Ակունք գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

21:17 24.07.2025

Հուլիսի 24-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

̰
Լիցենզավորման երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության ոլորտում․ հաստատվել են փոփոխությունները

21:11 24.07.2025

ՀՀ կառավարության որոշմամբ իրավական նոր կարգավորումներ են նախատեսվում մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս որոշումը նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից բխող բարեփոխումների հերթական քայլն է՝ ուղղված կրթության և տնտեսության կապի ամրապնդմանը։ «Նախկինում գործող մոտեցմամբ մենք նույն […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:03 24.07.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ, 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Հանսի Ֆլիկը իմ «Բարսելոնա» տեղափոխության հիմնական գործոններից մեկն է. Ռեշֆորդ

20:54 24.07.2025

«Բարսելոնայի» անգլիացի նորեկ Մարկուս Ռեշֆորդը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով կատալոնական ակումբ տեղափոխության տպավորություններով։ «Հանսի Ֆլիկը իմ «Բարսելոնա» տեղափոխության հիմնական գործոններից մեկն է։ Նրա հետ մեր զրույցները շատ դրական էին։ Նա հաստատել է իր կարգավիճակը՝ որպես բարձրակարգ մարզիչ. նա կարողացել է հաջող մրցաշրջանի ընթացքում ղեկավարել շատ երիտասարդ թիմը, և նա ավելին է ուզում նոր մրցաշրջանից […]

̰
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աթենքի ազգային տեխնիկական համալսարան

20:46 24.07.2025

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության․ մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարան։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Համալսարանի ռեկտոր Իոաննիս Խատջիգեորգիուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ […]

̰
Հութիները մտադիր են մեծացնել իրենց ռազմական ներուժը՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար

20:35 24.07.2025

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են մեծացնել իրենց զինված ուժերի ռազմական ներուժը՝ Իսրայելի վրա հարձակումների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս մասին հայտարարել է շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ-Հուսին։ «Մենք՝ եմենցի ժողովուրդը, պետական և հասարակական մակարդակներում, ռազմական և այլ ոլորտներում, չենք բաց թողնի պաղեստինցի ժողովրդին աջակցելու հնարավորությունը …: Մենք ուսումնասիրում ենք ուժի ազդեցության լրացուցիչ տարբերակներ […]

̰
«Բարսելոնան» հրաժարվել է հանդիպում անցկացնել «Վիսել Կոբեի» հետ

20:17 24.07.2025

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնում է, որ կատալոնական ակումբը չեղարկել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ նախատեսված ընկերական հանդիպումը՝ կազմակերպիչների կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։ Հանդիպումը նախատեսված էր անցկացնել կիրակի օրը, սակայն «Բարսելոնան» հայտարարել է, որ խաղը չի կայանա՝ պայմանագրի խախտումների հետևանքով։ «Ակումբը ցավում է այս միջադեպի և այն ազդեցության համար, որը կունենա Ճապոնիայում մեր բազմաթիվ […]

̰
SHANTNEWS

20:00 24.07.2025

̰
Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը

19:52 24.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կործանի միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը։ «Բոլորն ասում են, որ ես կոչնչացնեմ Իլոնի ընկերությունները՝ խլելով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող հսկայական սուբսիդիաների մի մասը, եթե ոչ բոլորը։ Ես ուզում եմ, որ Իլոնը և մեր երկրի բոլոր ձեռնարկատերերը բարգավաճեն ինչպես երբեք։ Որքան լավ նրանք գործեն, այնքան լավ կլինի Միացյալ Նահանգների […]

̰
Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը

19:45 24.07.2025

Գործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը:

̰
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

19:35 24.07.2025

ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:31 24.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:

̰
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսում

19:23 24.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան […]

̰
Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

19:12 24.07.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին […]

̰
80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է

19:01 24.07.2025

Բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի […]

̰
«Ինտերը» հայտարարել է նոր թիմ ստեղծելու մասին

18:48 24.07.2025

Միլանի «Ինտերը» հայտարարել է մինչև 23 տարեկանների թիմ ստեղծելու մասին: ««Ինտերի» պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարությունում: Նոր թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Վեկին: 2025/26 մրցաշրջանում «Ինտերի» Մ23 թիմը հանդես կգա C Սերիայում՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում: Թիմը տնային հանդիպումները կանցկացնի Մոնցայի U-Power ստադիոնում:

̰
Կներդրվի խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորություն

18:35 24.07.2025

Գործադիրը սահմանել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում նաև խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն կիրառելու հնարավորության ներդրման անհրաժեշտությամբ: Խելացի սարքերի միջոցով բջջային էլեկտրոնային թվային ստորագրությունը հնարավոր կլինի կիրառել պետական և համայնքային ծառայություններ ստանալու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել նաև SmartID համակարգը մասնավոր հատված-քաղաքացի, մասնավոր […]

̰
Հայաստանի էլեկտրական ցանցերում կատարվել են կադրային փոփոխություններ

18:22 24.07.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ): Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետին

18:15 24.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում նշված է. «Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական […]

̰
Մբապեն հաստատել է՝ կլինի «10» համարը

18:10 24.07.2025

Կիլիան Մբապեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է «10»` ըստ էության հաստատելով հեղինակավոր աղբյուրների տարածած այն տեղեկությունը, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ֆրանսիացուն վստահել «10» համարը: 26-ամյա Մբապեն «Ռեալում» նորամուտի մրցաշրջանն անցկացրել էր «9» համարով: Ֆրանսիայի հավաքականի ավագն իսպանական ակումբում 59 խաղում խփել է 44 գոլ: 10 […]

̰
BACK_TO_TOP