12:04 21.03.2025
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 24-27-ն ընկած ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
11:50 21.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական […]
11:42 21.03.2025
Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11:00−24:00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:
11:35 21.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 […]
11:30 21.03.2025
Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հրապարակվել է X-ում։ «Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։ Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու […]
11:22 21.03.2025
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 20 խաղում նա վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր ձեռք բերած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր: «Օլիմպիակոս Վոլուն» […]
11:18 21.03.2025
Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
11:08 21.03.2025
Մարտի 21-ին, ժամը 07:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, […]
11:00 21.03.2025
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերի որդին՝ Ջեյմս Կարագերը, հրավեր է ստացել Մալթայի հավաքականից, հայտնում է Մալթայի ֆուտբոլի ասոցիացիան: Անգլիական «Ուիգանի» 22-ամյա կենտրոնական պաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Ջեյմի Կարագերը նույնպես կարող էր ներկայացնել Մալթան, քանի որ նրա մայրն ու պապը մալթացի են: Նախորդ ամիս նրանք Մալթայի քաղաքացիություն են ստացել, […]
10:54 21.03.2025
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: «Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և […]
10:46 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով․ «Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Մեր երկրում ապրող քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր հասարակական և մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները, մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական […]
10:41 21.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ․ «Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ: Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք և նոր կյանք, Հայաստանում ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ […]
10:37 21.03.2025
Պետական եկամուտների կոմիկտեն տեղեկացնում է, որ Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։ Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում […]
10:30 21.03.2025
ՈՒԵՖԱ-ն քննարկում կանցկացնի երկու ոտքով գնդակին հպվելու կանոնի հնարավոր վերանայման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը այս որոշումը կայացրել է Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցից հետո: Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվողը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, գրավել էր «Ռեալի» դարպասը, սակայն մրցավար Շիմոն Մարցինյակը գոլը […]
10:22 21.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․68 դրամ։
10:11 21.03.2025
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս, Տարոն թաղամասերի, Լեռնապատ, Դարպաս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:08 21.03.2025
Սաուդյան Արաբիայի ժամանցների նախարար Տուրկի Ալ Շեյխը հերթական շոու միջոցառումն է կազմակերպելու Նյու Յորքում, հայտնում է Boxing247-ը: Riyadh Season-ի սեփականատերը հովանավորելու է Fatal Fury City of the Wolves միջոցառման գլխավոր մենամարտը, որտեղ WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կմրցեն աշխարհի նախկին ժամանակավոր չեմպիոն Ռայան Գարսիան ու Ռոլանդո Ռոմերոն: Սկանդալներով հայտնի Գարսիան արդեն հայտարարել է, […]
10:00 21.03.2025
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է խնդրել եվրոպացի դաշնակիցներին և Կանադային առաջիկա մի քանի տարիների ընթացքում ավելացնել զենքի և տեխնիկայի իրենց պաշարները մոտ 30%-ով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչին։ ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունների նոր նպատակները, որոնք կթարմացնեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իր հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ սահմանված չափանիշները, այժմ քննարկվում են ընդունելու համար […]
09:49 21.03.2025
Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց հետո Գազայի հատվածում վերջին 72 ժամվա ընթացքում մոտ 600 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի բաժնին։ Զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ ուժեղանում են իսրայելական օդային հարձակումները և ցամաքային հարձակումները: Նոր ռմբակոծությունների ֆոնին իսրայելական զինվորականները ցամաքային ներխուժում են […]
09:38 21.03.2025
Եվրամիությունից կապիտալի արտահոսքը կազմում է տարեկան մոտ 300 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ամեն տարի մոտ 300 միլիարդ եվրո կապիտալ է հոսում եվրոպական շուկայից, այդ իսկ պատճառով մենք այսօր իջեցնում ենք էներգակիրների գները և պարզեցնում մասնավոր ներդրումների կանոնները», -ասել է նա։ Նրա խոսքով՝ […]
09:35 21.03.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է Իլոն Մասկին, որը վերահսկում է դաշնային կառավարության արդյունավետությունը բարելավելու ամերիկյան գերատեսչության աշխատանքը, ճեպազրույց տալ Վաշինգտոնի ռազմական ծրագրերի մասին ՉԺՀ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Space X-ի հիմնադրի մուտքը երկրի ամենագաղտնի ռազմական ծրագրերին նշանավորում է նրա՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […]
09:29 21.03.2025
Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի […]
09:20 21.03.2025
«Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերը զայրացած է, քանի որ չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ, հայտնում է Footmercato-ն: 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին: Գյուլերին դուր չի գալիս, որ Անչելոտին քիչ է շփվում խաղացողների հետ և չի բացատրում կազմը ընտրելու որոշումները: Ավելի վաղ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ երիտասարդ […]
09:15 21.03.2025
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մնացել է ընդամենը մեկ քայլ։ «Մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու հրադադարից, և, այնուհետև, մենք կարող ենք սկսել խոսել ոչ միայն խաղաղության մասին մեկ շաբաթ կամ վեց ամիս, այլ երկարաժամկետ խաղաղության մասին, որի վրա կարող են ապավինել Ուկրաինայի, Ռուսաստանի և […]
09:05 21.03.2025
ԿԺԴՀ-ի հրթիռների գլխավոր վարչությունը փորձնական արձակում է իրականացրել՝ նորագույն զենիթահրթիռային համակարգի արդյունավետությունը փորձարկելու նպատակով: Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փորձարկումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության համապատասխան ձեռնարկությունում» արդեն սկսվել է նոր համակարգի սերիական արտադրությունը։ Ինչպես նշում է գործակալությունը, թեստը հաջող է անցել և հաստատել է […]
08:55 21.03.2025
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը: «Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում: Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ է, հայրս նույնպես […]
08:50 21.03.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու իր պարտավորությունները, քանի որ դրա համար բավարար գումար չունի։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցած կառավարության ղեկավարն այնտեղ ընդունված որոշումները դատարկ խոստումներ է անվանել։ «Եվրամիությունը ոչ մի ցենտ չունի, նա ծախսել է իր ողջ փողը, և երբ խոսում է Ուկրաինային […]
08:40 21.03.2025
Բրիտանական Typhoon կործանիչներն Ուկրաինա ուղարկելու մասին ցամաքային ուժերին օդային ծածկույթ ապահովելու համար քննարկվել է հինգշաբթի օրը Մշտական միացյալ շտաբում (PJHQ) հանդիպման ժամանակ, որը պլանավորում և վերահսկում է Մեծ Բրիտանիայի բոլոր արտասահմանյան ռազմական գործողությունները, հաղորդում է Telegraph թերթը: ՌԱՖ-ի բարձրաստիճան աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է բրիտանական օդային ծածկույթի հարցը: «Մենք երբեք բրիտանական զորքեր […]