Բոլոր լուրերը – Page 310 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

15:30 21.03.2025

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները: Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, […]

̰
Հրդեհի ահազանգ Խորենացու փողոցում

15:24 21.03.2025

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը

15:19 21.03.2025

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։ Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

15:14 21.03.2025

Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերով, հայտնում է Fichajes.net-ը: Աղբուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Յան Զոմերին փոխարինող: Իտալիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն լուրջ առաջարկի դեպքում փարիզյան ակումբը դեմ չի լինի բաժանվել նրանից: Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» սան է:

̰
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահի հետ

15:07 21.03.2025

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: Զրույցի շրջանակներում դեսպան […]

̰
SHANTNEWS

15:00 21.03.2025

̰
Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը․ Պեսկով

14:55 21.03.2025

Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
«Ռեալը» լրջորեն աշխատում է Ֆերնանդեսին ձեռք բերելու ուղղությամբ

14:49 21.03.2025

Մադրիդի «Ռեալը» լրջորեն աշխատում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին: Անգլիական ակումբը Ֆերնանդեսի համար նախատեսում է 70 միլիոն եվրո վճար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան […]

̰
Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն ուղևորվել են Մարգարայի անցակետ

14:42 21.03.2025

Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Հիշեցնենք, որ Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվել էր երեկ Կառավարության նիստի ընթացքում։

̰
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչի և Ֆրանսիայի դեսպանի հետ

14:40 21.03.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում: Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել […]

̰
Կրեմլը Հայաստանն անվանել է Ռուսաստանի բարեկամ երկիր

14:32 21.03.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է անվանել։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք՝ և՛ երկկողմանի, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով »,- լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026

14:27 21.03.2025

Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […]

̰
Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

14:15 21.03.2025

Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

̰
Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

14:07 21.03.2025

Իրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […]

̰
«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

14:00 21.03.2025

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […]

̰
Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Ուկրաինայի պարտությունը․ Օրբան

13:52 21.03.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում ասել է, որ ԵՄ գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդների աչքերում կարդացել է խոստովանություն, որ Ուկրաինան պարտվել է հակամարտությունում: «Ես արդեն բոլորի աչքերում տեսել եմ, որ Ուկրաինան պարտվել է այս պատերազմում: Այսպիսով, ներգրավվելը ( ԵՄ-ի համար) վատ որոշում էր: Հունգարացիները ճիշտ էին», – ասել է Օրբանը: Նրա խոսքով, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության […]

̰
Եվրահանձնաժողովը պետք է փորձի նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններում․ Տուսկ

13:43 21.03.2025

ԵՄ-ն չպետք է կոշտ արձագանքի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ-ի կողմից հայտարարված միջոցառումներին։ ԵՄ գագաթնաժողովից հետո այս կարծիքն է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Մաքսատուրքերի հարցում ամերիկյան վարչակազմի մարտավարությունը շատ ճկուն է: Հավանաբար չարժե կտրուկ արձագանքել հայտարարությանը, որևէ նախազգուշացմանը կամ որոշմանը», – ասել է Տուսկը TVP Info-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում։ Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք […]

̰
75-ամյա տղամարդը մահացել է. երկաթուղային պատահար

13:35 21.03.2025

Մարտի 20-ին, ժամը 10․58-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ միջին տարիքի տղամարդուն շոգեքարշը վրաերթի է ենթարկել, որը մահացել է: Պարզվել է, որ մարտի 20-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու Սանահին կայարան երկաթգծի 2598-րդ կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Հովիկ Մ.-ն, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է շոգեքարշին և մահացել: Կատարվում […]

̰
«Նոան» ընկերական խաղում հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»

13:28 21.03.2025

Արմավիրում կայացած ընկերական խաղում Երևանի «Նոան» հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»: Ռուի Մոտայի թիմի կազմում միակ գոլը 78-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Գրենիկ Պետրոսյանը: «Տորպեդոն» Վրաստանի նոր մեկնարկած առաջնությունում հաղթել է 4 խաղերից մեկը:

̰
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

13:20 21.03.2025

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանատեղիից գողացել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի դիստրոնիկ համակարգը: Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողից ընդունվել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

13:12 21.03.2025

Երևանում մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց […]

̰
Ուկրաինան հաղթել է Բելգիային. Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի արդյունքները

13:05 21.03.2025

Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթել է Բելգիայի թիմին: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում: Անցումային փլեյ-օֆֆում կայացել են մի շարք դիմակայությունների առաջին խաղերը: Սլովակիա – Սլովենիա` 0-0 Կոսովո – Իսլանդիա` 2-1 Հունաստան – Շոտլանդիա` 0-1 Բուլղարիա – Իռլանդիա` […]

̰
2025 թ. փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

12:57 21.03.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և […]

̰
Սուրեն Պապիկյանը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկությունները

12:50 21.03.2025

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ

12:47 21.03.2025

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը […]

̰
ՄՕԿ-ը պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենա

12:40 21.03.2025

Զիմբաբվեի սպորտի նախարար Քիրստի Քովենտրին ընտրվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, հաղորդում է ՄՕԿ մամուլի ծառայությունը: Նա կլինի ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարը: Քվեարկությամբ կրկնակի օլիմպիական չեմպիոն Քովենտրին ստացել է 97 ձայներից 49-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը 28 ձայնով։ Բրիտանացի լորդ Սեբաստիան Քոուն, որը համարվում էր ֆավորիտներից մեկը, ստացել է […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

12:31 21.03.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի […]

̰
Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

12:28 21.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. • Ուսուցում մանկապարտեզում • Ուսուցում մեկօրյա դպրոցում • Ուսուցում տարրական դպրոցում • Հայոց լեզվի և […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը օդանավակայանի զուգարանում շանը խեղդելու համար

12:19 21.03.2025

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով, ըստ իրավապահների, խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում՝ չվերթը բաց չթողնելու համար, գրում է տեղական Orlando Sentinel թերթը։ «Մի կնոջ ձերբակալել են այն բանից հետո, երբ նա խեղդել է իր շանը Օռլանդոյի միջազգային օդանավակայանի զուգարանում, քանի որ չի արգելված է եղել տանել նրան ինքնաթիռ», – գրում […]

̰
Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա

12:09 21.03.2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է […]

̰
BACK_TO_TOP