Բոլոր լուրերը – Page 309 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից

17:05 21.03.2025

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական […]

̰
Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը․ Միրզոյանը՝ Բրազիլիայում

16:57 21.03.2025

Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ​​ինստիտուտում։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել […]

̰
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

16:48 21.03.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը: Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, […]

̰
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

16:40 21.03.2025

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին արտագնա խաղում տարած հաղթանակը` 3-0: «Օգտագործեցինք մեր հնարավորությունները և գոլեր խփեցինք: Առաջին խաղակեսում շատ էինք տիրում գնդակին, դա օգնեց գոլային պահեր ստեղծել: Առաջին խաղակեսում խփած գոլերը վստահություն հաղորդեցին մեզ, իսկ Հայաստանի հավաքականը կոտրվեց: Միկաուտաձեն հիանալի գործեց` օգտագործելով իր […]

̰
Քրիստիննե Գրիգորյանն Ադրբեջանի կողմից  Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում

16:33 21.03.2025

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հավանականությունը բարձր չի գնահատում՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Անդրադառնալով հարցին, թե այս պահին կա Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու վտանգ՝ Քրիստիննե […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին

16:29 21.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել […]

̰
Ներկայացվել են 2024 թ. Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների իրականացրած աշխատանքները

16:22 21.03.2025

Առաջնորդվելով Կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով` 2024 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռազմական կրթության, ռեսուրսների համալրման, սոցիալական ապահովման եւ այլ ուղղություններով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 21-ի […]

̰
Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

16:15 21.03.2025

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C)։ Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր +1-2°C, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +7․․․+10°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում […]

̰
Սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը. Ջոն վան’տ Սխիպ

16:09 21.03.2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանի թիմից 0-3 հաշվով կրած պարտությունը: «Խաղի արդյունքն օրինաչափ է: Ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցինք գոլերի դրվագներում: Բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը: Երկու հավաքականների միջև գլխավոր տարբերությունն այն է, որ վրացիներն ավելի հասուն խաղ են ցուցադրում: Հավանաբար պատասխան […]

̰
Մարտի 22-ին մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

16:04 21.03.2025

«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը: «Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

̰
Ոստիկանները 59-ամյա տղամարդուն ձերբակալեցին հանցանքի պահին

16:00 21.03.2025

Մարտի 20-ին, ժամը 14.35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության […]

̰
ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

15:52 21.03.2025

Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն ու մյուսները «ուժեղ ապտակ» կստանան, եթե չարիք գործեն Իրանի ժողովրդի դեմ, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում՝ ելույթ ունենալով իրանական օրացույցով 1404 թվականի նոր տարվա առաջին օրը: «ԱՄՆ-ը պետք է իմանա, որ Իրանի հետ […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:44 21.03.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել են չհայտարարագրված տարբեր տեսակի ոսկենման զարդեր։ Մաքսային հսկողությունից թաքցված 232 լիտր շարժիչի յուղի տեղափոխման փորձը կանխվել է։ Բեռնատարում առկա են եղել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ։ Տրանսպորտային միջոցում եղել են մաքսային հսկողությունից թաքցված բնական մազեր։ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքով լցված […]

̰
Հրդեհ Նորապատ գյուղում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

15:40 21.03.2025

Մարտի 21-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում (մոտ 25 քմ): Հրդեհը մեկուսացվել […]

̰
Խորվաթները հաղթել են Աշխարհի փոխչեմպիոնին, Գերմանիան՝ Իտալիային. Ազգերի լիգա

15:37 21.03.2025

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացվել են քառորդ եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերը: Գերմանիայի հավաքականը Միլանում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իտալիայի ընտրանու նկատմամբ: Խորվաթները տնային խաղում 2-0 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի թիմին, Դանիան 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Պորտուգալիայի ընտրանուց, իսկ նիդերլանդցիները Իսպանիայի հավաքականի դեմ խաղում ավելացված ժամանակում բաց են թողել հաղթանակը: Պատասխան […]

̰
Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

15:30 21.03.2025

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները: Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, […]

̰
Հրդեհի ահազանգ Խորենացու փողոցում

15:24 21.03.2025

Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը

15:19 21.03.2025

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։ Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը ամռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»

15:14 21.03.2025

Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերով, հայտնում է Fichajes.net-ը: Աղբուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Յան Զոմերին փոխարինող: Իտալիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն լուրջ առաջարկի դեպքում փարիզյան ակումբը դեմ չի լինի բաժանվել նրանից: Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» սան է:

̰
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահի հետ

15:07 21.03.2025

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը: Զրույցի շրջանակներում դեսպան […]

̰
SHANTNEWS

15:00 21.03.2025

̰
Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը․ Պեսկով

14:55 21.03.2025

Ռուսաստանին գոհացնում է Երևանի փոխադարձ վերաբերմունքը Մոսկվայի հետ համագործակցության զարգացման հեռանկարների հարցում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի նման փոխադարձ վերաբերմունքից մեր երկկողմ հարաբերությունների հեռանկարների նկատմամբ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
«Ռեալը» լրջորեն աշխատում է Ֆերնանդեսին ձեռք բերելու ուղղությամբ

14:49 21.03.2025

Մադրիդի «Ռեալը» լրջորեն աշխատում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին: Անգլիական ակումբը Ֆերնանդեսի համար նախատեսում է 70 միլիոն եվրո վճար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան […]

̰
Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն ուղևորվել են Մարգարայի անցակետ

14:42 21.03.2025

Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարներն այսօր առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։ Հիշեցնենք, որ Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումն ընդունվել էր երեկ Կառավարության նիստի ընթացքում։

̰
Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչի և Ֆրանսիայի դեսպանի հետ

14:40 21.03.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ընթացիկ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և անդրադարձել ապագա հնարավոր փոխգործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտներում: Նախարար Հովհաննիսյանը մեծապես կարևորել […]

̰
Կրեմլը Հայաստանն անվանել է Ռուսաստանի բարեկամ երկիր

14:32 21.03.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է անվանել։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, ինքնիշխան պետություն է, մենք շատ ընդհանրություններ ունենք՝ և՛ երկկողմանի, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ Եվրասիական տնտեսական համայնքի նման կարևոր ինտեգրացիոն ասոցիացիայի համատեղ մասնակցության առումով »,- լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո հաղթանակ է տարել. Մունդիալ-2026

14:27 21.03.2025

Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […]

̰
Պուտինն օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի հետ

14:15 21.03.2025

Մարտի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեկ ժամվա ընթացքում նախագահը օպերատիվ հանդիպում կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, նա ինքը կտեղեկացնի թեմայի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

̰
Իրանն իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան․ Պեսկով

14:07 21.03.2025

Իրանը, ինչպես բոլոր երկրները, իրավունք ունի զարգացնել խաղաղ միջուկային էներգիան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նախօրեին Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։ «Իրանը, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու […]

̰
«Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները մերժվել են

14:00 21.03.2025

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […]

̰
BACK_TO_TOP