09:49 21.03.2025
Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց հետո Գազայի հատվածում վերջին 72 ժամվա ընթացքում մոտ 600 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի բաժնին։ Զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ ուժեղանում են իսրայելական օդային հարձակումները և ցամաքային հարձակումները: Նոր ռմբակոծությունների ֆոնին իսրայելական զինվորականները ցամաքային ներխուժում են […]
09:38 21.03.2025
Եվրամիությունից կապիտալի արտահոսքը կազմում է տարեկան մոտ 300 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ամեն տարի մոտ 300 միլիարդ եվրո կապիտալ է հոսում եվրոպական շուկայից, այդ իսկ պատճառով մենք այսօր իջեցնում ենք էներգակիրների գները և պարզեցնում մասնավոր ներդրումների կանոնները», -ասել է նա։ Նրա խոսքով՝ […]
09:35 21.03.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է Իլոն Մասկին, որը վերահսկում է դաշնային կառավարության արդյունավետությունը բարելավելու ամերիկյան գերատեսչության աշխատանքը, ճեպազրույց տալ Վաշինգտոնի ռազմական ծրագրերի մասին ՉԺՀ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Space X-ի հիմնադրի մուտքը երկրի ամենագաղտնի ռազմական ծրագրերին նշանավորում է նրա՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի […]
09:29 21.03.2025
Անահիտ Մանասյանը կարևորել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը և ընդգծել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի […]
09:20 21.03.2025
«Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերը զայրացած է, քանի որ չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ, հայտնում է Footmercato-ն: 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին: Գյուլերին դուր չի գալիս, որ Անչելոտին քիչ է շփվում խաղացողների հետ և չի բացատրում կազմը ընտրելու որոշումները: Ավելի վաղ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ երիտասարդ […]
09:15 21.03.2025
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի ամբողջական դադարեցմանը մնացել է ընդամենը մեկ քայլ։ «Մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու հրադադարից, և, այնուհետև, մենք կարող ենք սկսել խոսել ոչ միայն խաղաղության մասին մեկ շաբաթ կամ վեց ամիս, այլ երկարաժամկետ խաղաղության մասին, որի վրա կարող են ապավինել Ուկրաինայի, Ռուսաստանի և […]
09:05 21.03.2025
ԿԺԴՀ-ի հրթիռների գլխավոր վարչությունը փորձնական արձակում է իրականացրել՝ նորագույն զենիթահրթիռային համակարգի արդյունավետությունը փորձարկելու նպատակով: Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA), փորձարկումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Պաշտպանական արդյունաբերության համապատասխան ձեռնարկությունում» արդեն սկսվել է նոր համակարգի սերիական արտադրությունը։ Ինչպես նշում է գործակալությունը, թեստը հաջող է անցել և հաստատել է […]
08:55 21.03.2025
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջիջի Բուֆոնի որդին բացատրել է, թե ինչու է ընտրել Չեխիայի մինչև 18 տարեկանների հավաքականը: «Ինձ համար հետաքրքիր էր այլ ֆուտբոլային մշակույթին ծանոթանալը: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմակիցներիս հետ, այստեղ նույնպես ինձ երջանիկ եմ զգում: Խոսեցի ընտանիքիս հետ, միասին հասկացանք, որ զարգանալու համար լավ կլինի հանդես գալ Չեխիայի հավաքականում: Մայրս երջանիկ է, հայրս նույնպես […]
08:50 21.03.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը չի կարողանա կատարել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելու իր պարտավորությունները, քանի որ դրա համար բավարար գումար չունի։ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցած կառավարության ղեկավարն այնտեղ ընդունված որոշումները դատարկ խոստումներ է անվանել։ «Եվրամիությունը ոչ մի ցենտ չունի, նա ծախսել է իր ողջ փողը, և երբ խոսում է Ուկրաինային […]
08:40 21.03.2025
Բրիտանական Typhoon կործանիչներն Ուկրաինա ուղարկելու մասին ցամաքային ուժերին օդային ծածկույթ ապահովելու համար քննարկվել է հինգշաբթի օրը Մշտական միացյալ շտաբում (PJHQ) հանդիպման ժամանակ, որը պլանավորում և վերահսկում է Մեծ Բրիտանիայի բոլոր արտասահմանյան ռազմական գործողությունները, հաղորդում է Telegraph թերթը: ՌԱՖ-ի բարձրաստիճան աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է բրիտանական օդային ծածկույթի հարցը: «Մենք երբեք բրիտանական զորքեր […]
08:30 21.03.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի թիմի հետ երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ի Ֆրեզնո և Գլենդել քաղաքներում հունիսի 6-ին և 8-ին։
08:20 21.03.2025
Մարտի 27-ին Փարիզում կկայանա մի շարք երկրների ղեկավարների հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվանից հետո լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Հաջորդ հինգշաբթի մենք Փարիզում կանցկացնենք Ուկրաինային օգնելու ցանկացողների կոալիցիայի գագաթնաժողովը»,- ասել է նա։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ առաջատար երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան […]
08:10 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից) և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ […]
08:05 21.03.2025
Լույս աշխարհ է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Սենեգալի հավաքականի 32-ամյա հարձակվող Սադիո Մանեի ու նրա 19-ամյա կնոջ` Աիշա Տամբայի առաջնեկը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Մանեն Ռիադի ակումբի կազմում իր վերջին խաղում խփած գոլը նվիրել է նոր ծնված երեխային։ Նա դարպասի գրավումը նշելիս օրորել է ձեռքերը: Ամիսներ առաջ Մանեն հարցազրույցներից մեկում նշել էր, […]
08:00 21.03.2025
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հինգշաբթի այցելել է Օդեսա։ Այս մասին հայտնում է ČTK լրատվական գործակալությունը՝ երկրի ղեկավարի վարչակազմին հղումով։ Մասնավորապես, Պավելը հանդիպել է Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման գծով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբայի հետ։ Գործակալության տվյալներով՝ քննարկումը եղել է հակամարտության գոտում իրավիճակի և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման շուրջ։ Պավելը, ինչպես հիշեցնում է գործակալությունը, այցելել է Ուկրաինա իր […]
07:43 21.03.2025
Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
00:59 21.03.2025
Բրիտանական Goal պարբերականը թարմացրել է ՉԼ-ն հաղթելու ֆավորիտների ցանկը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո Goal-ը կարծում է, որ հաղթողի գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնան» է: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» երկրորդն է: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն: Փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո հեղինակավոր գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը կրկին «Բարսելոնան» էր, որին հաջորդում էին «Ռեալն» ու «Լիվերպուլը»։
00:48 21.03.2025
Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]
00:40 21.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:36 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […]
00:27 21.03.2025
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […]
00:19 21.03.2025
Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […]
00:13 21.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […]
23:59 20.03.2025
Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր: Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով […]
23:47 20.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […]
23:39 20.03.2025
Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո:
23:30 20.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […]
23:19 20.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի […]
23:10 20.03.2025
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […]