20:45 20.03.2025
Ի պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին: Նախնական բացատրությամբ մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: […]
20:36 20.03.2025
ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Ճապոնիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Բահրեյնի ընտրանուն։ Այսպիսով ճապոնացիները դարձել են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը: Ճապոնիան 3-րդ խմբում առաջինն է՝ 7 խաղից հետո վաստակած 19 միավորով։ Բահրեյնը վեց միավորով հինգերորդ տեղում է: 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Այս երեք երկրները տանտիրոջ իրավունքով կմասնակցեն […]
20:27 20.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի […]
20:16 20.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
19:54 20.03.2025
«Լիվերպուլն» ու ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահը բանակցում են պայմանագրի երկարաձգման հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Չնայած կողմերը դեռ համաձայնության չեն հասել, անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված, որ եգիպտացի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին չի հեռանա ակումբից։ 32-ամյա եզրային հարձակվողի հետ «Լիվերպուլի» համաձայնագիրն ավարտվում է 2025թ. հուլիսի 1-ին։ Սալահն ընթացիկ մրցաշրջանի 42 խաղում 32 գոլ […]
19:47 20.03.2025
Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: *** Նույն օրը Գեղարքունիքի […]
19:40 20.03.2025
Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվի մշակութային աճուրդների դաշտն ու միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:35 20.03.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Բրայան Բուգարինի տրանսֆերով։ Փարիզյան ակումբը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Այդ քայլով ՊՍԺ-ն ուզում է վրեժ լուծել Կիլիան Մբապեին ազատ գործակալի կարգավիճակում «Ռեալին» զիջելու համար: Այս մասին հայտնում է Marca-ն: Բրայան Բուգարինն այժմ պայմանագիր ունի «Լոս Բլանկոսի» հետ: Ավելի վաղ հայտնի […]
19:25 20.03.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների […]
19:20 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի […]
19:11 20.03.2025
Մարտի 17-ին` ժամը 12:29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է: Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ: Ձեռնարկված […]
19:00 20.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […]
18:52 20.03.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Ադրիեն Ռաբիոյին: Լիգա 1-ի 26-րդ տուրի ՊՍԺ – «Մարսել» խաղում փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ էին պարզել թիմի նախկին խաղացող Ռաբիոյի ու նրա մոր հասցեին: «Ես խոսել եմ Ադրիենի հետ, նա ծանր է տանում այդ միջադեպը: Քչերը գիտեն, թե ինչ է ապրումների մասին է […]
18:44 20.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետին: «Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
18:36 20.03.2025
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
18:26 20.03.2025
Բռնցքամարտը կընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սա հաստատվել է Հունաստանի Կոստա Նավարինոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում։ Բռնցքամարտը ներառված չէր 2028 թվականի Օլիմպիական խաղերի սկզբնական ծրագրում, որը հաստատվել էր 2022 թվականի փետրվարին ՄՕԿ-ի նստաշրջանի կողմից՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով։ IBA-ն այն ժամանակ ղեկավարում էր […]
18:21 20.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գենտի համալսարանի պատվիրակությանը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Միեկ վան Հերրեեգեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և […]
18:14 20.03.2025
Մարտի 20-ին` ժամը 08:44-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […]
18:06 20.03.2025
ՀՖՖ մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ճամբար է ժամանել նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը Երևան է եկել՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։ Սպերցյանը «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով բաց է […]
17:55 20.03.2025
Մարտի 20-ին՝ ժամը 11:20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի […]
17:48 20.03.2025
Մարտի 15-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարել: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվել են տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Մարտի 19-ի առավոտյան ժամը 8:20-ին, գողություն կատարելու կասկածանքով, նա ձերբակալվել և […]
17:43 20.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Աշխարհի 36-րդ ռակետն առաջին շրջանում 6-1, 6-7 (4-7), 6-4 հաշվով հաղթել է Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 95-րդ ռակետ)։ Հայ թենիսիստուհին երկրորդ շրջանում կհանդիպի աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզի (ԱՄՆ) հետ։
17:35 20.03.2025
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մարտի 19-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հրազդանի բնակիչ 22-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահում է հրազեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա նույն օրը, կեսգիշերն անց, Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել […]
17:27 20.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 09:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի՝ ✅Աճանան գյուղի, ✅Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի և հարակից իրավաբանական բաժանորդների, ✅Նորաշենիկի մայրուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
17:17 20.03.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկն IBF վարկածով գոտու պաշտպանության համար մենամարտ կանցկացնի բրիտանացի Դանիել Դյուբուայի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերին հայտարարել է, որ չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին պաշտոնական դիմում ներկայացնի տիտղոսի պարտադիր պաշտպանության համար մենամարտը հետաձգելու խնդրանքով: Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ […]
17:12 20.03.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը: Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը: Խու […]
17:06 20.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Ասատուր Վարդանյանին, ով համակարգելու է ընդերքի ոլորտը, շնորհավորել է Վարդանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վարդանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ի նպաստ ոլորտի զարգացման։ […]
16:56 20.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։ «Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից։ Ես «Այաքսից» հետո […]