Բոլոր լուրերը – Page 315 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

16:30 20.03.2025

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: «Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ոստիկանությունը հորդորում է […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

16:24 20.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորությամբ։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ԶՖԳ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման նախաձեռնություններում։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին։ ԶՖԳ-ն հետաքրքրված է […]

̰
Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ

16:14 20.03.2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։  

̰
Հուսով եմ` մեծ հաջողությունների կհասնենք մարզչի հետ․ Վարազդատ Հարոյան

16:06 20.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին: «Ծանոթացել ենք մարզչի հետ։ Իհարկե, նրա համար դժվար է, քանի որ քիչ ժամանակ ունի, բայց ընդհանուր առմամբ նշել է, թե ինչ մտքեր ունի։ Շատ որակյալ մասնագետ […]

̰
Մոսկվայում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները

16:00 20.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 19-21-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցում են նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այսօր Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:58 20.03.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը: […]

̰
Կկարգավորվեն միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները

15:55 20.03.2025

Կառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, […]

̰
Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքը

15:52 20.03.2025

Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի […]

̰
Ռուսաստանի ընտրանին խոշոր հաշվով հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 174-րդ տեղը զբաղեցնող հավաքականին

15:49 20.03.2025

Ռուսաստանի ազգային հավաքականը Մոսկվայում ընկերական հանդիպում է անցկացրել Գրենադայի ընտրանու հետ և հաղթել 5-0 հաշվով։ Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկիրը զբաղեցնում է 174-րդ տեղը։ Վալերի Կարպինի գլխավորած թիմից աչքի են ընկել Արտյոմ Ձյուբան, Դանիլ Պրուցևը, Արսեն Ադամովը, Զելիմխան Բակաևն ու Դանիիլ Ֆոմինը։ Ձյուբան դարպասի գրավումից հետո դարձել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր ռմբարկուն և […]

̰
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում

15:44 20.03.2025

Մարտի 20-ին, ժամը 08:44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փողոցում գտնվող շինություններից մեկում տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։06-ին։ Այրվել են էլեկտրական […]

̰
Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը

15:40 20.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանի և ԶՖԳ-ի միջև սերտ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աղբահանությանն ու թափոնների կառավարմանը, երկրորդային քաղաքների տնտեսական զարգացման և զբոսաշրջիկների համար առավել գրավիչ […]

̰
Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:31 20.03.2025

Փետրվարի 24-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում: Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկուղում` նույն զանգվածով լցված […]

̰
Ադրբեջանի համար պետք է հստակ դարձնել, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության ժամանակը. Ռասմուսեն

15:20 20.03.2025

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է Ադրբեջանի համար հստակ դարձնեն, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղությանը համաձայնություն տալու ժամանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Սկսել եմ իմ այցը Հայաստան G7-ի և Եվրամիության դեսպանների հետ։ Հայաստանի ժողովրդավարական դաշնակիցները պետք է հստակ […]

̰
Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ

15:13 20.03.2025

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի նշանակման հիմնական նպատակը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության խորացումն է, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության ընդլայնումը։ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի նշանակումը կապահովի ՀՀ ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունների ներկայացում միջազգային հարթակում, ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումների հետ ինստիտուցիոնալ կապերի […]

̰
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերել

15:07 20.03.2025

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 19-ին, կեսգիշերն անց, Գարեգին Նժդեհի հրապարակից, ապօրինի կերպով գազային օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տարել 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, մյուսի մոտ՝ 15 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Երիտասարդները […]

̰
SHANTNEWS

15:00 20.03.2025

̰
Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել

14:56 20.03.2025

Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց […]

̰
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում

14:50 20.03.2025

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Նոր […]

̰
Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

14:42 20.03.2025

Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի […]

̰
Կրեմլը Թուրքիայում բողոքի ցույցերը համարում է Անկարայի ներքին գործը

14:35 20.03.2025

Թուրքիայում բողոքի ցույցերը առիթ չեն դառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի համար։ Մոսկվան համարում է, որ դա Անկարայի ինքնիշխան խնդիրն է և չի միջամտի, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դա չի կարող լինել հեռախոսազրույցի առիթ: Սա Թուրքիայի ինքնիշխան խնդիրն է: Մենք միշտ ասել […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:29 20.03.2025

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 20-22-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […]

̰
Sky. Իսրայելի նոր հարձակումների սկսվելուց հետո ավելի քան 700 պաղեստինցի է զոհվել

14:20 20.03.2025

Գազայի հատվածի որոշ հատվածների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված ավելի քան 700 պաղեստինցիների մարմիններ են տեղափոխվել շրջափակված անկլավի բժշկական հաստատություններ: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Բուժաշխատողների տվյալներով՝ «Գազայի հիվանդանոցներում վերջին օրերին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհված տեղի բնակիչների 710 դի կա»։ Մարտի 18-ին իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ […]

̰
Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել Ուոլցի հետ

14:13 20.03.2025

Մարտի 19-ին ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ Բարձրացվել է բանակցողների կազմի թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ դա (բանակցողների կազմը) քննարկվել է Ուշակովի և Ուոլցի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

̰
18 տարեկանում մահացել է չինացի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը

14:05 20.03.2025

18 տարեկան հասակում մահացել է Պեկինի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։ Փետրվարին մարզիկի մոտ ախտորոշվել էր ուղեղի մահ՝ հակառակորդի ծնկից գլխի վնասվածք ստանալուց հետո։ Գուո Ցզյասուանը 2023 թվականից խաղում է Պեկին Գուանի երիտասարդական թիմում։ Նախկինում խաղացողը մասնակցել է FC Bayern World Squad ծրագրին, որը գերմանական «Բավարիայի» նախագիծն է՝ […]

̰
Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է

13:57 20.03.2025

Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներովգ ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ […]

̰
ԵՀ-ն 1 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն է փոխանցել Ուկրաինային

13:48 20.03.2025

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մակրոֆինանսական օգնության հերթական տրանշը՝ 1 մլրդ եվրո է փոխանցել Ուկրաինային՝ 18,1 մլրդ եվրո ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասվում է ԵՀ հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է, որ 18,1 միլիարդ եվրոն «ԵՄ-ի մասնաբաժինն է G7-ի վարկային ծրագրում, որի նպատակն է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրո, որը պետք է վճարվի ռուսական սառեցված ակտիվների միջոցներից»: Այսպիսով, տարեսկզբից […]

̰
Այսօր ազդարարվում է աստղագիտական գարնան սկիզբը

13:40 20.03.2025

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Իրանը շուտով կպատասխանի Թրամփի նամակին

13:33 20.03.2025

Իրանի իշխանությունները շուտով կպատասխանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով», – ասել […]

̰
Ջրանջատում Տավուշի մարզում մարտի 20-ին

13:25 20.03.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Հայաստանի Էլեկտրական ցանցեր>> ընկերության կողմից իրականացվող վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 20-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ջրամատակարարումը կվերականգնվի ՀԷՑ-ի աշխատանքների ավարտից հետո: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Շարժական մամոգրաֆը Գավառում է

13:18 20.03.2025

Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։ Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: […]

̰
BACK_TO_TOP