Բոլոր լուրերը – Page 316 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել Ուոլցի հետ

14:13 20.03.2025

Մարտի 19-ին ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ Բարձրացվել է բանակցողների կազմի թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ դա (բանակցողների կազմը) քննարկվել է Ուշակովի և Ուոլցի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

̰
18 տարեկանում մահացել է չինացի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը

14:05 20.03.2025

18 տարեկան հասակում մահացել է Պեկինի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Գո Ցզյասուանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։ Փետրվարին մարզիկի մոտ ախտորոշվել էր ուղեղի մահ՝ հակառակորդի ծնկից գլխի վնասվածք ստանալուց հետո։ Գուո Ցզյասուանը 2023 թվականից խաղում է Պեկին Գուանի երիտասարդական թիմում։ Նախկինում խաղացողը մասնակցել է FC Bayern World Squad ծրագրին, որը գերմանական «Բավարիայի» նախագիծն է՝ […]

̰
Առաջարկվող կարգավորումների նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն է

13:57 20.03.2025

Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է: Դրանք բաժանվել են 3 ուղղությունների: Առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներովգ ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ […]

̰
ԵՀ-ն 1 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն է փոխանցել Ուկրաինային

13:48 20.03.2025

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մակրոֆինանսական օգնության հերթական տրանշը՝ 1 մլրդ եվրո է փոխանցել Ուկրաինային՝ 18,1 մլրդ եվրո ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասվում է ԵՀ հայտարարության մեջ։ Դրանում ընդգծվում է, որ 18,1 միլիարդ եվրոն «ԵՄ-ի մասնաբաժինն է G7-ի վարկային ծրագրում, որի նպատակն է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրո, որը պետք է վճարվի ռուսական սառեցված ակտիվների միջոցներից»: Այսպիսով, տարեսկզբից […]

̰
Այսօր ազդարարվում է աստղագիտական գարնան սկիզբը

13:40 20.03.2025

Մարտի 20-ին, Երևանի ժամանակով 13։01-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Իրանը շուտով կպատասխանի Թրամփի նամակին

13:33 20.03.2025

Իրանի իշխանությունները շուտով կպատասխանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով», – ասել […]

̰
Ջրանջատում Տավուշի մարզում մարտի 20-ին

13:25 20.03.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Հայաստանի Էլեկտրական ցանցեր>> ընկերության կողմից իրականացվող վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 20-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ջրամատակարարումը կվերականգնվի ՀԷՑ-ի աշխատանքների ավարտից հետո: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Շարժական մամոգրաֆը Գավառում է

13:18 20.03.2025

Շարժական մամոգրաֆը մարտի 12-ից Գավառ համայնքում է։ Այն տեղակայված է «Գավառի բժշկական կենտրոնի» պոլիկլինիկայի շենքի բակում։ Գավառի և գյուղական բնակավայրերի 45-68 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնելու մամոգրաֆիկ ԱՆՎՃԱՐ հետազոտություն։ Սքրինինգի արդյունքում բացահայտված խնդիրներ ունեցող կանանց հետագա լրահետազոտություններն ու բուժումը ևս կիրականացվեն անվճար։ Նշենք, որ քաղցկեղի բուժումն առավել արդյունավետ է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: […]

̰
Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս բոլոր դեպքերում ենթարկել բժշկական զննության

13:11 20.03.2025

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականներից, ինչպես նաեւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ […]

̰
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

13:04 20.03.2025

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը մարտի 19-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի ու ԵԽ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ: Ողջունելով հյուրերին` Ռուստամ Բաքոյանը բարձր […]

̰
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

12:57 20.03.2025

Մարտի 19-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան մայրուղու 16-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Վարորդը՝ 36-ամյա Գոռ Գ.-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-20-ը

12:52 20.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 53, հոգեկան ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և թմրանյութի իրացման՝ 6-ական, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության […]

̰
«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներով

12:45 20.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն […]

̰
Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

12:39 20.03.2025

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացվում է՝ այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Որոշման նախագծի ընդունումը […]

̰
Հայտնի է աշխարհի ամենադժբախտ երկիրը

12:32 20.03.2025

Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը։ Հրապարակվել է նաև աշխարհի ամենադժբախտ երկրների ցանկը։ Այսպես, Աֆղանստանը ճանաչվել է ամենադժբախտ երկիրը, ինչպես 2024 թվականին։ Ցուցակում են նաև Սիերա Լեոնեն, Լիբանանը, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Եմենը:

̰
ԱՄՆ-ում մեկնաբանել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը

12:21 20.03.2025

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ «Կոչ ենք անում Թուրքիային հարգել մարդու իրավունքները և պատշաճ կերպով զբաղվել իր ներքին խնդիրներով»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում։

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում

12:13 20.03.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում։

̰
Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:08 20.03.2025

Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Հայտնի է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

12:02 20.03.2025

Համաշխարհային երջանկության զեկույցի հրապարակման համաձայն՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան, 66-րդը՝ Ռուսաստանը, 111-րդը՝ Ուկրաինան։ Համաձայն 2024 թվականի համաշխարհային երջանկության զեկույցի՝ լավագույն եռյակում, ինչպես 2023 թվականին, բոլոր սկանդինավյան երկրներն էին։ Փաստաթղթի համաձայն՝ ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և […]

̰
SHANTNEWS

12:00 20.03.2025

̰
ՀՖՖ-ն հայտնել է, թե ինչ մարզաշապիկով հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում

11:58 20.03.2025

Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում դաշտ դուրս կգա տնային` կարմիր մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

̰
Տեղի է ունեցել ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

11:50 20.03.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման օրակարգում ՀՀ-ում 2023-2025թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի […]

̰
Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ․ Թրամփ

11:43 20.03.2025

ԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք […]

̰
Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին

11:39 20.03.2025

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, հայտնում է BelTA-ն ՝ հղում անելով Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գործող ղեկավարը ստացել է ձայների 86,82%-ը ՝ 85,6% մասնակցությամբ։

̰
Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

11:33 20.03.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Այն կկայանա այսօր՝ մարտի 20-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։ Նիստում կքննարկվեն Սիրիայում, Գազայի հատվածում, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները։

̰
Թուրքիայում 37 մարդ է ձերբակալվել սոցցանցերում գրառումների համար

11:27 20.03.2025

Թուրք իրավապահները ձերբակալել են 37 մարդու, ովքեր կասկածվում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման ֆոնին սոցցանցերում սադրիչ գրառումներ անելու մեջ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը: Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ հանձնվել»։ Ստամբուլի մի […]

̰
Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

11:18 20.03.2025

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Արթուր Նահապետյանը վստահեցրեց, որ գործադրելու է առավելագույն ջանք՝ կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

̰
Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր

11:15 20.03.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

̰
Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծ

11:12 20.03.2025

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում […]

̰
Հայտնի են  2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները

11:06 20.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: 2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց: Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման […]

̰
BACK_TO_TOP