12:17 19.03.2025
Պոլ Պոգբան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան, տեղեկացնում է ESPN-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մարսելը», «Ֆիորենտինան» ու իսպանական Լա լիգան ներկայացնող մի քանի ակումբներ: Կիսապաշտպանը որոշում կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա արդեն մերժել է արաբական ու բրազիլական մի շարք թիմերի առաջարկներ, քանի որ ցանկանում է մնալ Եվրոպայում: Պոլ Պոգբայի որակազրկման […]
12:10 19.03.2025
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան, 23կմ) մարտի 19-ին՝ ժամը 15.00-ից, երկկողմանի կբացվի երթևեկության համար։ Ըստ ՆԳՆ-ի կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ թույլատրելի առավելագույն արագությունը նշված հատվածում 70կմ-ժամ է։ «Մաղթում ենք բարի երթ և վարորդներին հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
11:54 19.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» թիմին հարմարվելու և Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆում կայանալիք հանդիպումների մասին: «Ինձ շատ լավ ընդունեցին Հունգարիայում և օգնեցին բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, ուժային է` շատ մենապայքարներով։ Այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստանում։ Դա […]
11:43 19.03.2025
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այդ թվում՝ ընդունելով Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Այս դիրքորոշումը նա հայտնել է Euractiv պորտալին տված հարցազրույցում: Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է «օգտվի պահից և ընդլայնվի», քանի որ «ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային ասպարեզում նվազում է»: Մեցոլան […]
11:33 19.03.2025
Մարտի 18-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի առաջնային պատի ծակած վերք՝ սրտի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17 տարեկան երիտասարդի դիակը։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում […]
11:26 19.03.2025
Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու վեճի է բռնվել նրա հետ: «Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ: Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ […]
11:20 19.03.2025
Ստամբուլում հանրահավաքներն ու ցույցերն արգելված են մինչև մարտի 23-ը՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, հայտնում է TGRT Haber-ը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության մեղադրանքով, չորեքշաբթի օրը հայտնել է քաղաքի գլխավոր դատախազությունը։ «Ստամբուլում մարտի 19-23-ը արգելված են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը»,- հայտնել է հեռուստաալիքը։
11:12 19.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն […]
11:09 19.03.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս/թ մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել […]
11:05 19.03.2025
Անգլիայի Պրեմիեր լիգան հետաձգել է խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ SAOT համակարգի ներդրումը: Այս որոշումը ընդունվել է մրցաշարում Անգլիայի գավաթի խաղարկության «Բորնմութ» – «Վուլվերհեմփթոն» հանդիպման ժամանակ VAR համակարգի ռեկորդային՝ 8-րոպեանոց ստուգումից հետո, հաղորդում է The Guardian-ը: Տեխնոլոգիան, որն անգլիական ֆուտբոլում առաջին անգամ կիրառվել է գավաթի խաղարկությունում, հանգեցրել է աննախադեպ երկար սպասման: Պրեմիեր լիգան ծրագրում էր համակարգը […]
10:58 19.03.2025
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները կազմակերպել և իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրազեկվածությունը և պատրաստվածության մակարդակը։ Այս միջոցառումների շրջանակներում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ համայնքների և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի և քաղաքների հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Տարհանման […]
10:50 19.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Հ. Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի մարզի՝ […]
10:42 19.03.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները կորտ կվերադառնա մայիսին և կմասնակցի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis365-ը։ Մրցաշարը կկայանա մայիսի 7-18-ը։ Հիշեցնենք, որ Սիները փետրվարի 9-ից մայիսի 4-ը ներառյալ որակազրկված է։ Նա նախորդ տարի Ինդիան Ուելսի «Մասթերսի» ընթացքում երկու անգամ խախտել էր հակադոպինգային օրենքը։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր ստերոիդ կլոստեբոլ, ինչի պատճառով Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը […]
10:34 19.03.2025
Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։ Գլխավոր դատախազությունը նրան և ավելի քան 100 այլ անձանց մեղադրանք է առաջադրում կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկիչների հետ համագործակցության համար, հաղորդում է հեռուստաալիքը։
10:27 19.03.2025
Մարտի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Սարալանջ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:20 19.03.2025
Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, թե քանի մենամարտ է անցկացնելու մինչև կարիերան ավարտելը: «Այս պահին դեռ չգիտեմ, թե ով է լինելու հաջորդ մրցակիցս, բայց նախքան կարիերաս ավարտելը ինձ երկու մենամարտ է մնացել անցկացնելու։ Նախորդ 20 տարիներին գերծանր քաշային կարգում ոչ ոք չէր կազմակերպել բացարձակ չեմպիոնության համար մենամարտ, բայց Սաուդյան Արաբիան […]
10:13 19.03.2025
Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։ «Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ […]
10:08 19.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․69 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:
10:00 19.03.2025
ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, սակայն ակնկալում է երկու երկրների հետ հարաբերությունների բարելավում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երեքշաբթի օրը հեռարձակված Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «չի ցանկանում, որ Ռուսաստանն ու Չինաստանը սերտաճեն»։ «Մենք ձգտում ենք բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ։ Կարծում եմ՝ Չինաստանի […]
09:55 19.03.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Ժիրոնայում», հայտնում է «РБ Спорт»-ը։ Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը` հայ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Միգել Գուտյերեսին փոխարինողի։ Գուտյերեսը մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից և կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» կամ «Լիվերպուլ»։ Իսպանական ակումբներից 25-ամյա Թիկնիզյանի ծառայություններով նախկինում հետաքրքրված էին նաև «Սևիլիան» և […]
09:50 19.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները 72 ժամվա ընթացքում իրենց չորրորդ հարվածն են հասցրել Կարմիր ծովում ամերիկյան USS Harry Truman ավիակիր նավին՝ կանխելով արաբական հանրապետության վրա ավիահարվածը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է մի քանի թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի […]
09:45 19.03.2025
Գազայի հատվածում շտապ օգնության մեքենաների գրեթե կեսը չի կարող օգտագործվել վթարների և վառելիքի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը։ Նրա հայտարարության մեջ նշվում է, որ 16 ամսվա ընթացքում «Գազայի հատվածում առողջապահական համակարգը լրջորեն վնասվել է»։ «Սակայն վերջին 17 օրվա ընթացքում ոչ մի մարդասիրական օգնություն տարածաշրջան չի ժամանել, այդ թվում՝ բժշկական պարագաների, […]
09:40 19.03.2025
Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել մշակել «ճանապարհային քարտեզ» Եվրամիությանն Ուկրաինայի արագացված միանալու համար՝ Հունգարիայի հետ տարաձայնությունների լույսի ներքո: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում կատարելով երկրների համատեղ նամակին։ Ուղերձը կազմվել է Դանիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի, ինչպես նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բարձրաստիճան դիվանագետների կողմից, որոնք Բրյուսելին կոչ են արել «կոնկրետ առաջարկներ […]
09:30 19.03.2025
Գազայի հատվածում ավելի քան մեկ միլիոն մարդ մարտին կմնա առանց սննդի փաթեթների, եթե տարածաշրջան մարդասիրական մատակարարումները չվերսկսվեն։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «Ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի է ենթարկվում մնալ առանց սննդի փաթեթների արդեն մարտ ամսին, եթե դեպի Գազա մատակարարումները չլինեն: Պաշարներն արագորեն սպառվում են և դեֆիցիտի դեմ պայքարելու […]
09:27 19.03.2025
Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին, հայտնում են ՊՆ-ից։ «Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի […]
09:20 19.03.2025
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածներից և վիրավորներից շատերը շարունակում են մնալ շենքերի փլատակներում և համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի քաղաքացիական պաշտպանության բրիգադներին։ Ըստ նրանց՝ ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ զանգվածային հարվածների պատճառով զոհվածներից շատերի դիերը դեռ […]
09:19 19.03.2025
Գազայի հատվածում սրումը վտանգի տակ է դնում իսրայելցի պատանդների կյանքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ «Այս վտանգավոր էսկալացիան, որը հանգեցրել է պաղեստինցիների նյութական և մարդկային կորուստների, չի բացառի Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին և վտանգի տակ կդնի նրանց կյանքը»,-ասել է Նաիմը: Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի […]
09:09 19.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության […]