Բոլոր լուրերը – Page 320 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո․ Փաշինյան

15:58 19.03.2025

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,-գրել է Փաշինյանը։

̰
Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

15:52 19.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։ Հանդիպման երկրորդ […]

̰
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

15:45 19.03.2025

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ […]

̰
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Թատերական երկամսյակ» խորագրով ծրագիրը

15:40 19.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական ​​դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական ​​կոմեդիայի պետական […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ի վիճակի չէր խոսել Պուտինի հետ

15:30 19.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնում իրեն նախորդածը՝ Ջո Բայդենը, ի վիճակի չէր երկխոսություն վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նրանք ընդհանրապես չէին խոսում։ Բայդենը ունակ չէր խոսելու», – ասել է նա Washington Examiner-ին: Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես նաև դժգոհություն […]

̰
Կրեմլը բացահայտել է Պուտին-Թրամփ բանակցությունների մանրամասները

15:22 19.03.2025

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […]

̰
Մեկնարկում է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

15:15 19.03.2025

Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

15:07 19.03.2025

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախատեսված են նաև այլ քննարկումներ:

̰
1 զոհ, 2 վիրավոր. վթար Նալբանդյան փողոցում

15:05 19.03.2025

Մարտի 19-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Հյունդայի» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելում» գտնվող 25-ամյա Պետրոս Ղ.-ն դուրս է շպրտվել մեքենայից և տեղում մահացել, իսկ 22-ամյա երիտասարդը և «Հյունդայիի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
SHANTNEWS

15:00 19.03.2025

̰
«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

14:56 19.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ […]

̰
Սթարմերը Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը

14:48 19.03.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը վստահեցրել է Վլադիմիր Զելենսկուն, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին, հայտնում է Դաունինգ սթրիթը։ «Վարչապետը զրուցել է նախագահ Զելենսկու հետ։ Նրանք քննարկել են այն առաջընթացը, որ նախագահ Թրամփը հասել է Ռուսաստանի հետ իր զրույցներում՝ հրադադար ապահովելու համար։ Վարչապետը վերահաստատել է […]

̰
Երևանի պարեկները ձերբակալել են «դրիֆտ» կատարած երիտասարդին

14:40 19.03.2025

Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

̰
Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում

14:31 19.03.2025

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:  Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է այդ պաշտոնում: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում […]

̰
Սպիտակի ոլորաններում թաց ձյուն է տեղում

14:25 19.03.2025

Սպիտակի ոլորաններում թաց ձյուն է տեղում։ ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ճանապարհը մշակվում է աղ-ավազով։

̰
ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

14:18 19.03.2025

ՀՀ ավտոճանապարհներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ աշխատակիցների և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից  իրականացված ուսումնասիրության արդյունքում […]

̰
Աթոռներին կլինեն եռագույն դրոշներ․ ՀՖՖ-ն՝ Հայաստան-Վրաստան հանդիպման մասին

14:10 19.03.2025

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան -Վրաստան հանդիպումը։ «Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։ Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է […]

̰
Թրամփն ասել է, որ Պուտինը զրույցի ընթացքում ցուցաբերել է հաստատակամություն և ուժ

14:02 19.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան The Washington Examiner թերթին տված հարցազրույցում։ «Պուտինն իրեն դրսևորեց որպես հաստատակամ և ուժեղ մարդ, ինչպիսին ինքը կա: Դա շատ լավ հեռախոսազանգ էր: Ես նրան (Պուտինին) շատ լավ […]

̰
Թրամփը նշել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Պուտինի հետ

13:56 19.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։ «Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի […]

̰
Կալլաս. ԵՄ-ն մտադիր չէ դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին

13:49 19.03.2025

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչը Ռուսաստանի համար հրադադարի պայման է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը` պատասխանելով Reuters գործակալության հարցերին։ «Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա», – ասել է նա՝ պատասխանելով Կիևի 40 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: «Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանել […]

̰
Երևանի քաղաքապետն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են գործակցության շրջանակը

13:40 19.03.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ կողմերը նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև հաստատված արդյունավետ գործակցությունն ամուր հիմք է նոր նախագծեր կյանքի կոչելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ընթացիկ ծրագրերից բացի Երևանի քաղաքապետարանն ունի […]

̰
Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և ծավալները. առաջարկը քննարկվել է հանձնաժողովում

13:33 19.03.2025

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ին գումարված նիստի ընթացքում: Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական […]

̰
Լեգենդար Ռոնալդոն  չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի  նախագահի ընտրություններին

13:25 19.03.2025

Լեգենդար Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։ «Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ​​ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։ Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունել՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս […]

̰
Անձի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց. վերջինս զբաղվել է նաև տարբեր տեսակի թմրամիջոցների ձեռքբերմամբ

13:18 19.03.2025

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Դ-ն 2023 թվականի հունվարի 15-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» […]

̰
Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է

13:10 19.03.2025

2025 թվականի մարտի 17-ին` ժամը 16։46-ին, ահազանգ էր ստացվել, որ Լուսաձոր-Գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել էր համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։ ՆԳՆ փրկարար ծառայությունում հայտարարվել էր անձնակազմի հավաք։ Դեպքի վայրում իրականացվել […]

̰
ԱԱ-2034-ի որոշ խաղեր հնարավոր է անցկացվեն Եգիպտոսում

13:04 19.03.2025

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է՝ ԱԱ-2034-ի որոշ խաղեր անցկացվեն Եգիպտոսում: «Հուսով եմ՝ պատիվ կունենանք աշխարհի 2034 թվականի առաջնության խմբային փուլի խաղեր ընդունել մեր երկրում: Այդ թվականին կլրանա Եգիպտոսի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում նորամուտը նշելու հարյուրամյակը, և Սաուդյան Արաբիայում կայանալիք մրցաշարը կարող է դառնալ […]

̰
Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի և Հոնկոնգի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը

12:57 19.03.2025

Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին գումարված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու […]

̰
Երբ կդադարեն անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 19.03.2025

Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: […]

̰
Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի. Բիչախչյանը` Հայաստան-Վրաստան հանդիպումների մասին

12:42 19.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի խաղերի մասին: «Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-19-ը

12:36 19.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան […]

̰
BACK_TO_TOP