18:48 19.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի […]
18:36 19.03.2025
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել է 69 իրավական ակտ, որից չորսը` օրենք. այս մասին տեղեկացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը` հանձնաժողովին ներկայացնելով գերատեսչության […]
18:26 19.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
18:20 19.03.2025
Կառավարութունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությամբ […]
18:14 19.03.2025
2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար […]
18:07 19.03.2025
Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։ Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. […]
17:52 19.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
17:46 19.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18-19-ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։ Համաժողովի շրջանակում բազմակողմ հանդիպումներից բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն […]
17:40 19.03.2025
Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկից Ազատան հատվածն արդեն երկկողմանի բաց է երթևեկության համար: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ դիտարկել է բացված ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: «Անչափ կարևոր է, որ ճանապարհի այս հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է, Հյուսիս-հարավ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր […]
17:33 19.03.2025
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:25 19.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես […]
17:17 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ […]
17:12 19.03.2025
Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […]
17:06 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
17:00 19.03.2025
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ Տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի […]
16:52 19.03.2025
2024 թվականին աշխատանքների մի մասը նվիրված է եղել մակրոտնտեսական գործիքների բարելավմանը, ոլորտային վերլուծություն է կատարվել: 2025 թվականին առաջին անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կանխատեսումները: Գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները՝ ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման եւ ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացման համար: Վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է եղել եւ […]
16:42 19.03.2025
Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրեւների հետեւանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստեւ գետի վարարումից առաջացած հետեւանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, […]
16:38 19.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների: Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել […]
16:33 19.03.2025
Եվրահանձնաժողովը ներկայացրել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի ռազմականացման ծրագիր՝ «Պաշտպանության մասին Սպիտակ գիրքը», որը ներառում է Ուկրաինային զինելու երկարաժամկետ ծրագիր։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Այն նշում է, որ այս «պաշտպանական փաթեթը ֆինանսական լծակներ կտրամադրի ԵՄ երկրներին՝ հնարավորություն ընձեռելու կտրուկ թռիչք կատարել զենքի արտադրության և ռազմական հնարավորություններում ներդրումների մեջ»: Սպիտակ գիրքը պարունակում է […]
16:25 19.03.2025
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Վահե Ղալումյանը կարեւորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու […]
16:16 19.03.2025
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար: Նախաձեռնված […]
16:07 19.03.2025
Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունը, իրականացնելով Կառավարության ծրագրից բխող միջոցառումները, շարունակել է իր երեք՝ հիմնական ուղղություններով աշխատանքները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկման ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան մասը: Հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է բարձրանալ […]
15:52 19.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։ Հանդիպման երկրորդ […]
15:45 19.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Ողջունելով եւ շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ […]
15:40 19.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները: Օրերս Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական […]
15:30 19.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ բարձրագույն կառավարական պաշտոնում իրեն նախորդածը՝ Ջո Բայդենը, ի վիճակի չէր երկխոսություն վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ «Նրանք ընդհանրապես չէին խոսում։ Բայդենը ունակ չէր խոսելու», – ասել է նա Washington Examiner-ին: Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչպես նաև դժգոհություն […]
15:22 19.03.2025
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի բանակցությունների մասին։ Հիմնական կետերը. Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում և վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի շուրջ: ️ Պուտինը բաց […]
15:15 19.03.2025
Մարտի 29-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը: Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները: Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել […]