16:42 10.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Աքորի գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսի 15-ին որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով «Ալավերդու բժշկական կենտրոն» է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին: Նույն ժամանակ հիվանդանոց է […]
16:36 10.01.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ Այս մասին նա խոսել է հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։ «Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասել է վարչապետը։ […]
16:28 10.01.2023
Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում կատարված հերթական շրջագայության ժամանակ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 9-ին Հայրավանք բնակավայրի լճափնյա հանգստյան գոտիներից մեկում ստուգել են նույն բնակավայրի 54-ամյա բնակչի ռետինե նավակը: Հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ և ձկնորսական ցանց, որոնք տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական […]
16:23 10.01.2023
Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ […]
16:18 10.01.2023
Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ: «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ […]
16:14 10.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։ «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, […]
16:09 10.01.2023
Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձի համար բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներ: Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման […]
16:00 10.01.2023
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։ «Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։ Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք […]
16:00 10.01.2023
Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանք նամակում նշել են, որ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի […]
15:59 10.01.2023
120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է. ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է տվյալները 2023 թվականի հունվարի 10-ի դրությամբ։
15:55 10.01.2023
Թուրքական «ORC» վիճակագրական-հետազոտական ընկերությունը հրապարակել է առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցման արդյունքները 4 տարբեր հավանական սցենարներով, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ Էրդողանը հաղթում է միայն այն դեպքում, երբ նրա մրցակիցը գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Հունվարի սկզբին իրականացված հարցմանը մասնակցել է 3780 քաղաքացի 45 նահանգից։ Արդյունքները՝ ստորև 1-ին ս ց […]
15:51 10.01.2023
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության […]
15:50 10.01.2023
‹‹ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ›› ՓԲԸ-ն Ձեզ է ներկայացնում 2023 թվականի հունվարի 10-ի հովհարային անջատումների գրաֆիկը ժամը 20:00-ից- 22:00-ն կհոսանքազրկվի Աբովյան 1 – 30 ,32,34,36,38,41,42,44,46 սեփական տներ, Աբովյան 2ա շենք, Ազատամարտիկների փողոց 13 ,15,21,23,29,31,33,50,50ա,52,56 շենքեր, Արզանյան 40,42,44,46,48,50,52 սեփական տներ ,Արզանյան նրբանք 1ա, Արզանյան փակուղի 2,6 Դավիթ Բեկի 15 շենք, Դավիթ Բեկի 34,36,38,42,44,46,50,52, -խանութ, Իսակովի 5,7,9,11,13,15 շենքեր, Սարոյան 4,5,6,8,10 ,31,33,35,37,39,41,43 […]
15:44 10.01.2023
Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։ Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական […]
15:38 10.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին: Արարատ Մելքումյանը Հանրապետության նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին: Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է […]
15:32 10.01.2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ: «Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասված է հայտարարության մեջ։
15:28 10.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:27 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շգրիկովիչը։ Նա նշել է, որ Միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 […]
15:23 10.01.2023
Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց. 2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 9-րդ հարկի դահլիճում նախատեսվում է հանդիպում վերոնշյալ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց […]
15:18 10.01.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։ Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների՝ 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեց՝ շարունակելու նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում։ «Շատ կարեւոր է աշխատանքային […]
15:09 10.01.2023
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը […]
15:06 10.01.2023
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Անպտղության հաղթահարման ծրագրին դիմելու և ընդգրկվելու քայլերը։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
14:59 10.01.2023
‹‹ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ›› ՓԲԸ-ն Ձեզ է ներկայացնում 2023 թվականի հունվարի 10-ի հովհարային անջատումների գրաֆիկը ժամը 18:00-ից- 20:00-ն կհոսանքազրկվի 36-րդ, 38-րդ Թաղամասեր Իվանյան 5,6,8,10 ,12,14,20,23,32, 1 նրբանցք, 2 նրբանցք շենքեր Հեքիմյան 1- 4,4ա,4բ,6,6ա,8,8ա,8բ շենքեր Մաշտոցի 1-ին փակուղի, 7,9,11,17,19 շենքեր և շինություններ Գալստյան 1-9,11-24,24,26,28,29,31,33,35,37,39, Ա.Տեր-Ղուկասովի 1-16,21,23,26,30,43 , Առուշանովի 41 ,43 , Նագոռնայա 1-6,10,12,13,23,24,25,28,30,31,33,36 Ուզբեկստանի 47,53,57,61,65,67,71,73,75,77,80,88,Ուլուբաբյան 2,4,6, նրբանցք 2-9,13-25,31,33,39,փակուղի 1-27, […]
14:55 10.01.2023
Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում: Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար […]
14:50 10.01.2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 23-ից մինչև 2023թ. փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: Ընդունելության ժամկետները՝ 23․12․2022-ից 15․02․2023-ը Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։ Անցկացման վայրը՝ Երևան […]
14:40 10.01.2023
2023 թ. հունվարի 1-ին մեկնարկել է գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «Տուր ձեռքդ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին՝ ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։ Նախագծի շրջանակներում Զինծառայողների […]
14:33 10.01.2023
Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ «Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության […]
14:27 10.01.2023
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակներում զրուցել է լրագրողների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանիսայի դիրքորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Շենթոփը մեղադրել է Հայաստանին և հիշեցրել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ «Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղի […]