Բոլոր լուրերը – Page 3440 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

20:00 09.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

̰
SHANTNEWS

19:59 09.01.2023

̰
Հունվարի 1-8-ը Շիրակի մարզում 68 երեխա է ծնվել՝ 33 տղա և 35 աղջիկ

19:56 09.01.2023

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվարի 1-8-ը գրանցվել է 68 ծնունդ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ 33 տղա է լույս աշխարհ եկել, 35՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։

̰
Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ

19:51 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
Լեհաստանի արևելքում կստեղծվի հետևակային դիվիզիա՝ զինված Abrams տանկերով

19:46 09.01.2023

Վարշավան հավանություն է տվել լեգեոնների առաջին հետևակային դիվիզիոնի ստեղծման հայեցակարգին, որը տեղակայվելու է երկրի արևելքում։ Այս մասին հունվարի 9-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Բլաշչակն ընդգծել է, որ նոր դիվիզիոնի առաջին ստորաբաժանումների կազմավորման գործընթացն արդեն սկսվել է, և գործընթացը գնալու է «դինամիկ»։ Նա նաև հավելել է, որ առաջին լեգեոնի […]

̰
Թուրքիայում նախագահական ընտրությունները 1 ամիս շուտ կանցկացվեն

19:37 09.01.2023

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան […]

̰
Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ

19:29 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններից։

̰
Կապան քաղաքի 52-ամյա բնակչին կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով քրեական հետապնդում է հարուցվել տուժողի եղբորորդու նկատմամբ

19:19 09.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով […]

̰
Ինչպե՞ս և ու՞մ հետ է բանակցում Կարմիր Խաչը, որ ադրբեջանցիները բացում են ճանապարհը. զրույց ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հետ

19:11 09.01.2023

Դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ տեղափոխվել են 15 բուժառու` իրենց ուղեկցող անձանց հետ միասին, այդ թվում` երկու օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նույնպես կարիք են ունեցել անհապաղ բժշական օգնության. այս մասին «Հորիզոն»-ի հետ զրույցում ասել է […]

̰
Արցախի նախագահը հաստատել է ներդրումային հիմնադրամի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմը

18:58 09.01.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:   Համաձայն որոշումների հաստատվել են՝   Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած  4 անդամից՝ 5-ի փոխարեն.   Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ […]

̰
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Հարությունյանի եղբայրը

18:47 09.01.2023

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: «Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ […]

̰
Եվրահանձնաժողովը Կիևում կքննարկի Ուկրաինայի վերականգնման ծրագիրը

18:41 09.01.2023

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը, ով գտնվում է Կիևում, Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ պետք է քննարկի երկրի վերակառուցման ծրագիրը, հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։ Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության, Թիմերմանսը «մասնավորապես կքննարկի էներգետիկ ոլորտին և էներգակիրների մատակարարմանն ուղղված կոնկրետ աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերակառուցման կառավարության ծրագիրը»: Եվրահանձնաժողովի փոխնախագահի ծրագիրը ներառում է հանդիպում նախագահ Վլադիմիր Զելենսկիի և կառավարության […]

̰
Ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա տուժած

18:30 09.01.2023

Հունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]

̰
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցվել

18:21 09.01.2023

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ 2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։ Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) […]

̰
Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար

18:13 09.01.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում:

̰
Թուրքիան հայտարարել է հինգերորդ սերնդի կործանիչի գործարկման ժամկետը

18:09 09.01.2023

Հինգերորդ սերնդի թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք կիրականացնի մինչև 2023 թվականի վերջը։ Այս մասին CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հիշեցրել է, որ ի սկզբանե ինքնաթիռի նախատիպի առաջին թռիչքը նախատեսված էր 2025 թվականին, սակայն ընկերությունը որոշել է վերանայել թռիչքի ժամկետը՝ նախագծի տեմպերի արագացման արդյունքում։ Քոթիլը ուշադրություն է […]

̰
SHANTNEWS

18:00 09.01.2023

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին

17:59 09.01.2023

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, պարգևը հանձնել է ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը: Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ: Արսեն Գուլամիրյանը նաև մաստեր կլաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտում

17:58 09.01.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ […]

̰
Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ ապրանքային նշանին, դրա միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները

17:53 09.01.2023

Նախաձեռնությամբ սահմանվում են ԵԱՏՄ ապրանքային նշանին, ապրանքային նշանի հայտին եւ ապրանքային նշանների միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները: ԵԱՏՄ ապրանքային նշանը գրանցելու նպատակով ավելացվել է պետական լիազոր մարմնի գործառույթ, ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը` գործող միջազգային սպառման սկզբունքի փոխարեն: Նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները. գործող 5 տարվա […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը

17:48 09.01.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ 2023թ. փետրվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Նախատեսվող բարեփոխման շրջանակում՝ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների միջոցով 2022թ. վերջին վերապատրաստել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների առաջին խմբին, որոնք նախապես գրանցվել էին առցանց դիմումների հարթակում։ Վերապատրաստումների ընթացքում մասնագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաշմանդամություն ունեցող անձանց […]

̰
Արագ սննդի կետի մոտ մի քանի հոգու դանակահարած երիտասարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութը

17:43 09.01.2023

Հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է […]

̰
34-ամյա վարորդի մոտ թմրամիջոց կար. Լոռու պարեկների բացահայտումը

17:32 09.01.2023

Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Բազումի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին Վանաձորի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2110» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։ Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2 գրամից ավելի շագանակագույն զանգվածով։ Ըստ […]

̰ ̰
2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը

17:17 09.01.2023

2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։ Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։ «2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

17:11 09.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

17:04 09.01.2023

2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տարածքի զննություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ ամառային տաղավարներից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել շագանակագույն, փոշենման և դեղնականաչավուն առանձնացված […]

̰
Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

16:57 09.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 22 տարի ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Վահե Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: 2001թ.-ից Վահե Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի ստորաբաժանման Աջափնյակ և Դավթաշեն բաժանմունքի ավագ հարկադիր կատարող, Ավան և Նոր-Նորք բաժանմունքի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժինների պետ, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

16:53 09.01.2023

Հունվարի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 89 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 52, վարելիս ծխախոտային […]

̰
Թուրքիայում երեխան ատրճանակով նկարվելիս պատահաբար կրակել է մոր վրա

16:47 09.01.2023

Թուրքիայի հարավ-արևելքում իննամյա տղան ատրճանակով լուսանկարվելիս պատահաբար կրակել և սպանել է մորը, հայտնում է Sabah թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները կնոջը հայտնաբերել են արյան մեջ, սակայն փրկել նրան չեն կարողացել։ Երեխան հոգեբանի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

̰
BACK_TO_TOP