Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

15:18 10.01.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։

Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների՝ 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեց՝ շարունակելու նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում։

«Շատ կարեւոր է աշխատանքային թափի եւ ձեռք բերված արդյունքների պահպանումը եւ զարգացումը։ Այս ցուցանիշները մեզ կայուն հիմք են տալիս՝ իրագործելու սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաբովանդակ ծրագրերը, մշակելու եւ գործողության մեջ դնելու առաջնահերթ ու կարեւոր նոր ծրագրեր»,-շեշտեց մարզպետը։

Անդրադարձ եղավ նաև մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերին, մարզի որոշ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ մոնիտորինգի անցկացմանը, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ավարտին, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացմանը, Վարդենիսի բնակավայրերից տարհանված եւ մարզի համայնքների բնակավայրերում ապաստանած, ինչպես նաեւ իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվին, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքներին, ճանապարհների ձմեռային պահպանության, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցման, Գավառի ԲԿ պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասսայականացման, համավարակի եւ գրիպի դեմ պատվաստումների, Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի միջոցառումների իրականացման, Վարդենիս համայնքի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերի բնակարանների նորոգման, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման, մարզի հանրակրթական 99 դպրոցներին դպրոցական գույքի հատկացման հետ կապված հարցերին։

«Ինչպես տեսնում եք, մեր անելիքները ոչ միայն շատ են, բազմազան, այլ նաև անչափ հրատապ ու կարեւոր, որոնք պահանջում են նույնքան լարված ու հետեւողական, անդուլ աշխատանք։ Ոչ մի հարցի չպետք է նայել մատների արանքով, քանի որ յուրաքանչյուր նման քայլ բերելու է ձախողումների, որոնք էապես կազդեն գործողության մեջ դրված բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքի վրա։ Իսկ մենք նման վրիպումներ, սխալներ կամ անտարբերության դրսեւորումներ թույլ տալու իրավունք եւ ժամանակ պարզապես չունենք»,-խորհդակցությունն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

BACK_TO_TOP