Բոլոր լուրերը – Page 3439 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

12:00 10.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Տավուշի մարզում, Ճամբարակ, Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ […]

̰
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

11:56 10.01.2023

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիս է հրավիրել։ Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։

̰
Կարմիր խաչն այսօր Արցախից Հայաստան է տեղափոխել 3 բուժառու

11:45 10.01.2023

Կարմիր խաչն այսօր Արցախից Հայաստան է տեղափոխել 3 բուժառու։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Դեկտեմբերի 19-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակված Արցախից հիմնականում կատարվել են բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխում Հայաստան: Ընդհանուր առմամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 18 բուժառու: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ […]

̰
Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտերի ընդունելություն

11:41 10.01.2023

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝ տնտեսագիտություն և կառավարում, կառավարում բիզնեսում, […]

̰
Այսօր Ֆրանսիայում, հաջակցություն Արցախի, ցույց կանցկացվի

11:32 10.01.2023

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Twitter-ում տեղեկացրել է, որ այսօր՝ տեղական ժամանակով 18:30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց նախաձեռնվել է ցույց՝ հաջակցություն Արցախի: «Մեր աջակցության հույսն ունեն հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայեր, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհ են դարձել։ Ուստի եկեք ցույց անցկացնենք երեքշաբթի՝ հունվարի 10-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային ժողովի դիմաց», – գրել է Բուայեն։ Հիշեցնենք, որ […]

̰
Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

11:23 10.01.2023

Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, իսկ հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով […]

̰
Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում արցախահայության համար կատարվել է համընդհանուր աղոթք

11:15 10.01.2023

Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։ «Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, […]

̰
Տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի

11:08 10.01.2023

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի […]

̰
Ադրբեջանցի պսևդոակտիվիստները մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro-ի փոխտնօրեն

11:00 10.01.2023

Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում: Avec les températures descendues à -10°, les pseudo-activistes écolos azéris sont partis se réchauffer à Bakou. A leur place : des soldats. Les masques sont tombés : le blocage […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 62 դեպք

10:53 10.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ […]

̰
Մեղրի քաղաքում 24 ժամ ջուր չի լինի

10:45 10.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 10-ին ժամը 11:00-ից մինչև հունվարի 11-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ծեծել էր, այնուհետև այրել անկողինը, որում հորեղբայրն էր. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

10:36 10.01.2023

Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]

̰
Ճամբարակ քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

10:27 10.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Ճամբարակ քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն

10:18 10.01.2023

Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդում է,որ 09.01.2022թ. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին (https://ru.oxu.az/politics/681869, https://media.az/…/blokada-karabaha-po-armyanski-sotni…/), որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Լենինգրադյան փողոցում

10:09 10.01.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 23-ամյա Հայկ Բ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Կայացել է էլեկտրոնային հաշտարարության հարթակի մրցույթը

09:59 10.01.2023

Կայացել է էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի մշակման բաց մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մրցույթի նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ գործընթացի բոլոր դերակատարների համար, ինչը բխում է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունից: Համակարգից օգտվելու են Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները […]

̰
Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

09:50 10.01.2023

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի […]

̰
Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել

09:41 10.01.2023

Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է շուրջ 100 հազար հավերի ոչնչացում, վկայում են Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության տվյալները: Հիվանդության կասկածն առաջացել է նախօրեին, երբ Կավամինամի քաղաքում հավկիթի արտադրության թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները սատկած ածան հավեր են հայտնաբերել: Գենետիկական անալիզը հաստատել է թռչնագրիպի բարձր ախտածին շտամի առկայությունը։ Կարանտին Է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետր […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 09։00-ի դրությամբ

09:32 10.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

09:23 10.01.2023

Հունվարի 5-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

̰
Արցախում կան  դժվարանցանելի ճանապարհներ

09:12 10.01.2023

Ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում, Ականաբերդ տանող ճանապարհին, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի հատվածում, Մարտունի-Բերդաշեն (ոլորաններ), Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և միջհամայնքային ու միջշրջանային բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց։ Երթևեկությունը դժվար է հատկապես կցորդիչով մեքենաների համար։ Մաքրման, աղի ու ավազի մշակման աշխատանքներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ճանապարհներն անցանելի են։ ՆԳ նախարարությունն իրազեկում […]

̰
Խաբարովսկի օդանավակայանում վայրէջքի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել

09:00 10.01.2023

Խաբարովսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը վնասվել է, օդանավի վայրէջքի սարքը պայթել է։ Օդանավակայանը փակվել է, հայտնում է Khabarovsk Airlines տարածաշրջանային ավիաընկերության Telegram ալիքը։ «Խաբարովսկի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի վայրէջքի ժամանակ շասսիի վրա անիվ է պայթել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տուժածների և արտակարգ իրավիճակի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Խաբարովսկի օդանավակայանը փակ է մինչև տեղական ժամանակով ժամը […]

̰
Պերուում հակակառավարական բողոքի ցույցերն առնվազն 17 մարդու կյանք են խլել

08:52 10.01.2023

Առնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Հուլյակա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սան Ռոման նահանգի (Պունո դեպարտամենտ) առողջապահական համակարգը, որի վարչական կենտրոնն այս քաղաքն է։ Ավելի վաղ բժիշկները հայտնել էին բախումների ժամանակ 12 մարդու մահվան մասին։ Առողջապահության համակարգի ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր զեկույցում բացահայտվել է ևս հինգ մահվան դեպք։ […]

̰
Մեքսիկան 1500 զինվոր է ուղարկել Սինալոա նահանգ նարկոբարոնի որդու ձերբակալությունից հետո

08:44 10.01.2023

Մեքսիկայի կառավարությունը որոշել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Սինալոա նահանգում՝ նարկոաբարոն Խոակին Գուսմանի որդու ձերբակալությունից հետո բռնությունների աճից հետո։ Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ 1500 զինծառայողներ ժամանել են հանրապետության հյուսիսարևմտյան շրջան։ «Նրանց հիմնական խնդիրն է ամրապնդել օրենքի գերակայությունը և համագործակցել իշխանությունների հետ կազմակերպված հանցավոր համայնքների անդամների կալանավորման հարցում՝ միևնույն ժամանակ լիովին […]

̰
Արքայազն Հարրին պատմել է, թե ինչու հրաժեշտ չի տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

08:35 10.01.2023

Բրիտանական արքայազն Հարին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի հասցրել հրաժեշտ տալ իր տատիկին՝ Եղիսաբեթ II թագուհուն, քանի որ իր համար տեղ չի եղել այն ինքնաթիռում, որով թագավորական ընտանիքը շտապել է թռչել։ Ինքը՝ Հարին, եղել է Լոնդոնում, երբ հայտնի է դարձել 96-ամյա թագուհու առողջության վատթարացման մասին։ «Ընտանիքի բոլոր անդամները, ովքեր ապրում էին […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:27 10.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մոսկվա-Գոա ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել ռումբի գտնվելու մասին հաղորդման պատճառով, ոչինչ չի հայտնաբերվել

08:18 10.01.2023

Հնդկաստանի իշխանությունները ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել ռուսական Azur Air ավիաընկերության Մոսկվա-Գոա ինքնաթիռում, որը նախօրեին գիշերը արտակարգ վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո, հայտնել է Ջամնագար օդանավակայանի ներկայացուցիչը։ «Ազգային անվտանգությունը կասկածելի ոչինչ չի գտել: Սպասվում է, որ չվերթը Ջամնագարից կուղևորվի Գոա առավոտյան ժամը 10.30-ից մինչև 11.00-ն ընկած ժամանակահատվածում: Ամբողջ ուղեբեռը […]

̰
Չելյաբինսկի մարզում մեկամյա երեխան խիստ սառնամանիքի ժամանակ փակվել է մեքենայում

08:06 10.01.2023

Տրոիցկում փրկարարները մեքենայի սրահից դուրս են բերել մեկ տարեկան երեխայի, ով պատահաբար փակել է մեքենայի դռները, հայտնում է Chelyabinsk News Telegram ալիքը։ Որոնողափրկարարական ծառայության հետ կապվել են մեքենայում փակված երեխայի ծնողները։ Տղայի հոր խոսքով՝ ինքը երեխային նստեցրել է մանկական նստատեղին ու սկսել մաքրել մեքենան, ինչի ժամանակ հետաքրքրասեր որդին ձեռքը բերել է դեպի կենտրոնական փականն ու […]

̰
Միլիարդատերը պատմել է գիշերվա կեսին իր տանը Մասկի հանկարծակի հայտնվելու մասին

23:58 09.01.2023

Virgin Galactic-ի հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը պատմել է, որ մի օր SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը գիշերվա կեսին իր փոքրիկ որդու հետ եկել է իր տուն: Այս մասին նա հայտնել է The Sunday Times-ին տված հարցազրույցում։ «Հիշում եմ, որ գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում էր։ Ես արթնացա երկու ժամ շուտ, քան պետք էր, և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:55 09.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
BACK_TO_TOP