13:38 07.01.2023
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 695 հիվանդ՝ 3,3%-ով ավելի, քան նախորդ օրը, ապաքինվել է 4463 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 7-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 695 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 3,3 տոկոսով: Մեկ օրում ապաքինվել է 4463 մարդ, կամ […]
13:26 07.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն և մի քանի հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ: «Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ […]
13:07 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:00 07.01.2023
Ամանորի և Սուրբծննդյան օրերին քաղաքի ամենահյուրառատ անկյունը Հանրապետության հրապարակն էր ու Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակը՝ իր համերգային ծրագրերով ու Սուրբծննդյան տոնավաճառով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումներն ամփոփվեցվին հունվարի 6-ին: Բեմում քաղաքի խորհրդանիշը դարձած արվեստագետներն էին՝ Ֆորշն ու Ռուբեն Հախվերդյանը՝ քաղաքի, մարդկանց ու Երևանում թևածող հավերժական սիրո նոտաներով: […]
12:50 07.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից: Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի […]
12:46 07.01.2023
Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի […]
12:38 07.01.2023
Երկար հանգստյան օրերը բացասաբար են ազդում սովորական առօրյայի վրա, աշխատանքային ռիթմի մեջ մտնելու համար ավելի լավ է հունվարյան արձակուրդների վերջին հանգստյան օրերն անցկացնել տանը՝ առօրյա գործերով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում խոսել է կլինիկական հոգեբան Դենիս Դոլգովը։ Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ծանր խնջույքներից և ալկոհոլից, փորձել կարգի բերել ձեր մտքերն ու զգացմունքները և համակերպվել […]
12:25 07.01.2023
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Թվիերի իր միկրոբլոգում կիսվել է BBC news-ի հոդվածով, որն անդրադառնում է Լաչինի միջանցքը փակելուց հետո ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Պատգամավորը գրառման մեջ ասել է. «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան արդյունքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ. Ինչու՞ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում! Պետք է գործել […]
12:19 07.01.2023
Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստը վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում, հայտնում է առևտրի տան կայքը։ Զգեստը կարել է 1989 թվականին մոդելավորող Վիկտոր Էդելշտեյնը։ Նախկինում աճուրդի է հանվել «Ինֆանտայի» ոճով թավշյա խալաթը՝ մուգ սմբուկի գույնով։ 1997 թվականին Դիանայի մահից մեկ ամիս առաջ հանդերձանքը վաճառվել է Christie’s աճուրդում։ Այս անգամ այն մասնավոր հավաքածուից է։ Զգեստը փորձագետները գնահատում […]
12:07 07.01.2023
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիոյի» երկրպագուների կողմից «Լեչչեի» պաշտպան Սամուել Ումտիտիին հասցված ռասիստական վիրավորանքների մասին։ «Եկեք բղավենք բարձր ու պարզ․ «Ո՛չ ռասիզմին»։ Թող երկրպագուների ճնշող մեծամասնությունը, որոնք լավ մարդիկ են, ոտքի կանգնի, որ մեկընդմիշտ փակենք բոլոր ռասիստների բերանները»,- Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը վիրավորանքների […]
11:56 07.01.2023
«Ալ-Նասրը» հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ալ-Թայի» դեմ խաղը հետաձգվել է հորդառատ անձրևի պատճառով։ «Ալ-Թայի» հետ հանդիպումն առաջինը կլինի «Ալ-Նասրի» համար պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ տեղափոխությունից հետո։ Սակայն Ռոնալդուն պետք է բաց թողնի «Ալ-Թայի» հետ խաղը որակազրկման պատճառով, որը նա ստացել է դեռ նոյեմբերին, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։
11:49 07.01.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանի և ավագ դատախազներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից […]
11:42 07.01.2023
Ուլյանովսկի Զասվիաժսկի թաղամասում՝ Պրոմիշլեննայա փողոցի բարձրահարկ շենքի պատուհանների տակ, գտել են մի տղայի, ով ընկել է բնակարանի պատուհանից, հայտնում է Ուլյանովսկի մարզի ՆԳՆ Telegram ալիքը։ Բարձրությունից ընկնելուն բնորոշ վնասվածքներով երեխան հոսպիտալացվել է բուժհաստատություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ընկել է հինգերորդ հարկի բնակարանի պատուհանից։ Բնակարանում եղել են նաեւ մի քանի մեծահասակներ, ենթադրաբար հարազատներ։ Ոստիկանության ծառայողները դեպքի […]
11:28 07.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քևին Մաքքարթիին՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի ժողովուրդն ակնկալում է, որ իր առաջնորդները կկառավարեն այնպես, որ համաքաղաքացիների կարիքները վեր դասեն ամեն ինչից: Նա նաև նշել է, որ պատրաստ է հնարավորության սահմաններում աշխատել […]
11:19 07.01.2023
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքն արդեն 27 օր Ադրբեջանի կողմից փակ պահելու հարցին: Նա մասնավորապես գրել է. «Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ են […]
10:55 07.01.2023
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով՝ Դիարբեքիրում մարդատար ավտոբուսի շրջվելու հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել՝ 22 մարդ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ անձրեւի պատճառով վարորդը կորցրել է կառավարումը։
10:42 07.01.2023
Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուզ քաղաքում վեցամյա տղա է ձերբակալվել տարրական դպրոցում կրակելու և ուսուցչուհուն վիրավորելու համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանապետ Սթիվ Դրյուին։ «Նա վեց տարեկան աշակերտ է: Այժմ նա կալանքի տակ է»,- ասել է Դրյուն: Ոստիկանը հավելել է, որ «դա պատահական կրակոց չի եղել»։ Նա նաև նշել է, որ վիճաբանություն է եղել ուսուցչի և […]
10:42 07.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 60 հակ անասնակեր։
10:26 07.01.2023
Մի խումբ երկրպագուներ կոչ են անում Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին բաժանվել ընկերուհուց։ Այս մասին գրում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Արգենտինայում հավաքականի չեմպիոնությունը նշելու ժամանակ երկրպագուներից մեկն անչափ զայրացել է, որ հարձակվողի ընկերուհին՝ Էմիլիա Ֆեռերոն մի խումբ երկրպագուների թույլ չի տվել լուսանկարվել խաղացողի հետ։ Դրանից հետո երկրպագուներն օնլայն-ստորագրահավաք են սկսել, որն Ալվարեսին […]
10:13 07.01.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության արդյունքներով 15-րդ փորձից հետո նոր խոսնակ է ընտրել հանրապետական Քևին Մաքքարթիին։ Քվեարկության արդյունքներով, որը հեռարձակել են ամերիկյան բոլոր առաջատար հեռուստաալիքները, Մաքքարթին ստացել է 216 ձայն։ Նրա գլխավոր մրցակից դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել է 211 կոնգրեսականների աջակցությունը։ Եվս վեց օրենսդիրներ նախընտրել են իրենց ձայնը ոչ մեկի օգտին չտալ: Այս պաշտոնը համարվում […]
10:00 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
23:41 06.01.2023
Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին,թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։
23:18 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։ Ժամը 22։33-ին տեղեկություն է […]
22:48 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ: Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։
21:48 06.01.2023
Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների […]
21:44 06.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 […]