15:47 09.01.2023
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային […]
15:41 09.01.2023
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 9-ին քննարկել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքները: Սահմանված ժամկետներում գրասենյակը պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին […]
15:38 09.01.2023
ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ: Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի, օրինակ, տրամադրվել […]
15:37 09.01.2023
Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն: Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝ 1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում. […]
15:31 09.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը։ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման […]
15:21 09.01.2023
«Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ. Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովր«դի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային […]
15:15 09.01.2023
Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության […]
15:12 09.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել: Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված […]
14:48 09.01.2023
Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս […]
14:40 09.01.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։ «Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև […]
14:33 09.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:25 09.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
14:18 09.01.2023
Հունվարի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ […]
14:11 09.01.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Քանանին իր խոսքում ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:
14:04 09.01.2023
Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ ✔️ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։ ✔️ Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը: ✔️ Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու […]
13:56 09.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։ Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի […]
13:54 09.01.2023
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտարարել է «Թվիթեր»-ի իր էջում։ «Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության […]
13:45 09.01.2023
Սարուշենի համայնքապետարանը, ի գիտություն համայնքի բնակիչների, հայտնում է, որ այսօր հունվարի 9-ին ժամը 15:00-ից մինչև վաղը 12:00 -ն անհրաժեշտ է համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը , ծննդյան վկայականները և սոցքարտերը:
13:40 09.01.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։ «Երբ դուք հանդիպում եք նրան, նա տհաճ մարդ չէ: Տեսեք, դա է պարադոքսը»,- ասել է Մակրոնը Les Rencontres du Papotin-ի եթերում: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Պուտինի քաղաքականության հետ։ Մակրոնը համոզված […]
13:34 09.01.2023
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում իրավիճակը զանգվածային անկարգություններից հետո իշխանությունների վերահսկողության տակ է վերցվել, Twitter-ում գրել է երկրի արդարադատության նախարարության պատասխանատու քարտուղար Ռիկարդո Կապելին: «Դաշնային շրջանում իրավիճակը վերահսկվում է։ Մի քանի ժամից մենք կվերսկսենք աշխատանքը։ Տեղի ունեցածը պատշաճ կերպով հետաքննվելու է։ Հանցագործներին կշարունակեն հայտնաբերել և պատժել», – հայտնել է նա։ Բրազիլիայի մայրաքաղաքում պետության նախկին ղեկավար Ժաիր Բոլսոնարուի […]
13:23 09.01.2023
Հունվարի 8-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]
13:15 09.01.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. – «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների […]
13:12 09.01.2023
Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր […]
13:10 09.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Կապան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:00 09.01.2023
Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, հարկային և մաքսային օրենսդրություններում կատարված փոփոխություններից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ մեկնարկել է տնտեսական բնույթի և մաքսանենգության որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու գործընթացը։ ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքներ, որոնցից 50-ը՝ […]
12:59 09.01.2023
Ռուսաստանը, որը Վրաստանում ցորենի հիմնական մատակարն է, կրկին բարձրացնում է հացահատիկի արտահանման գինը, հայտնում է BusinessPressNews-ը, փոխանցում է Ալիք մեդիան: Տեղեկության համաձայն, հունվարի 11-ից ցորենի հարկը ներկայիս 4160,9 ռուբլուց կդառնա 4766,30 ռուբլի (57-ից՝ 65 դոլար) մեկ տոննայի դիմաց։ Արտահանման հարկը նախկին դրույքաչափի համեմատ կավելանա 14,5 տոկոսով. նոր հարկը կգործի հունվարի 17-ից։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության […]
12:55 09.01.2023
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է շարունակվող շրջափակմանը: Նա մասնավորապես ասել է. «Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս […]