Բոլոր լուրերը – Page 3444 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

«Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է

16:21 05.01.2023

Հունվարի 5-ին` ժամը 08։45-ին, «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի […]

̰
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչը խոստովանել է, որ ակումբը ցանկացել է Ռոնալդուի հետ ձեռք բերել նաև Մեսսիին

16:14 05.01.2023

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոստովանել է, որ ցանկանում էր իր թիմում տեսնել ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուին, այլև Լիոնել Մեսսիին։ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը, պատասխանելով Ռոնալդուի տեղափոխության մասին հարցին, խոսել է նաև Մեսսիի մասին. «Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել նաև Մեսսիի հետ։ Ես անձամբ փորձել եմ Լեոյին բերել Դոհայից»,- Ռուդի Գարսիայի խոսքերն […]

̰
Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է

16:09 05.01.2023

Հունվարի 5-ին` ժամը 09։41-ին, Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մարվել է ժամը 13:42-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, որից 2500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, […]

̰
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Մեղրի քաղաքում

16:03 05.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է՝ զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը

15:54 05.01.2023

Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք,տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների […]

̰
Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները. Իրանից զգուշացրել են Ադրբեջանին

15:45 05.01.2023

Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն. այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալիրզա Թանհոյը: Գեներալը նաև հայտարարել է, որ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով […]

̰
Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը

15:36 05.01.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Ինչպես […]

̰
Հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարարը ու փոխնախարարները

15:33 05.01.2023

Մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը կառավարությունը պետք է որոշի ենթակա մարմինների ենթակայության հարցը: Ըստ այդմ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված […]

̰
UFC-ի նախագահը գիշերային ակումբում վիճել է կնոջ հետ․ նրանք հարվածել են միմյանց

15:23 05.01.2023

UFC-ի նախագահ Դանա Ուայթը վիճել է կնոջ՝ Էննի հետ, Մեքսիկայի գիշերային ակումբներից մեկում Ամանորի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ Դանա Ուայթն ինչ-որ բան է ասում կնոջը, ինչից հետո վերջինս նրան ապտակում է։ Դանան նույն կերպ է պատասխանում։ Կրքերը թեժանում են, և զույգի քաշքշուկին ստիպված են լինում միջամտել նրանց ընկերները։ […]

̰
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է իր մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն

15:16 05.01.2023

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է […]

̰
Վրաերթի ենթարկված կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

15:08 05.01.2023

Հունվարի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում անհայտ անձը անհայտ մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա Սիլվա Ղամբարյանին, որը մահացել է: Ժամը 21.00-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակիչ և հայտնել, որ «Օպել» մակնիշի մեքենայով ինքն է Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկել 68-ամյա կնոջը:

̰
SHANTNEWS

15:00 05.01.2023

̰
Առաջարկվում է ՆԳՆ-ի ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

14:55 05.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախարարը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարության՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության […]

̰
Հաստատվել են Փարիզ-2024-ի ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը

14:48 05.01.2023

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրման մրցաշարերը: 120՝ / 60 + 60 / տեղ է հատկացված կանանց և տղամարդկանց մրցաշարերի համար: Տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում: Հատկացված […]

̰
Գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվացում է դիտվում

14:40 05.01.2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը Հայաստանում: Մասնագետների դիտարկմամբ՝ ակտիվացում է դիտվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Անահիտ Ավանեսյանը դեղապահովմանը և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության բարձրացմանը միտված հանձնարարություններ է տվել։

̰
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ մարզադաշտ Պելեի անունով․ ՖԻՖԱ-ի նախագահ

14:33 05.01.2023

ՖԻՖԱ-ն ֆուտբոլային այլ կազմակերպությունների հետ քննարկում է Պելեի պատվին յուրաքանչյուր երկրում առնվազն մեկ մարզադաշտ վերանվանելու հնարավորությունը։ Այս մասին ESPN-ին հայտնել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն։ «Նախկինում միջազգային ֆեդերացիաների հետ խոսել ենք տեղի ֆուտբոլի առաջնությունների յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրա պատվին լռության մեկ րոպե հայտարարելու մասին։ Բայց մենք նաև ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունենա առնվազն մեկ […]

̰
Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար ձեռք են բերվել նոր ժամանակակից սարքավորումներ

14:26 05.01.2023

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար, Արդարադատության նախարարության կողմից ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքավորումները և դրանց համապատասխան ծրագրային ապահովումը, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։ Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում: […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» հաղթել է Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»

14:12 05.01.2023

Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Գոլը 56-րդ րոպեին խփել է Էդին Ջեկոն։ Գոլային գրոհը զարգացրել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Ջեկոն եզրափակել է Դիմարկոյի փոխանցումը։ «Ինտերը» 33 միավորով 4-րդ տեղում է։ «Նապոլին», որի համար սա առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

14:04 05.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում և սիրիական ճգնաժամը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են գրասենյակից։ […]

̰
Վթարային ջրանջատում՝ Արաբկիր վարչական շրջանում

13:57 05.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 5-ին ժամը 13.30-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, […]

̰
Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի են

13:51 05.01.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը վերականգնվել են և հունվարի 5-ից գործում են բնականոն կերպով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է պահանջվել, և ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն եղել ընդամենը 2023 թվականի հունվարի 3-ին, ժամը 19։00-ից […]

̰
Մեկ օրում հանցագործության 44 դեպք է բացահայտվել

13:44 05.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության՝ 3, փաստաթուղթ կեղծելու՝ 2, բնակարանային գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական […]

̰
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը չի կարողացել այցելել Արցախ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով

13:30 05.01.2023

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անվտանգային ոլորտում ֆինանսական օգնություն տրամադրելը։ Ասատրյանը ցավով է նշում՝ ԱՄՆ-ն արագ արձագանքում է և օգնում է Ուկրաինային, սակայն գրեթե նույն իրավիճակում հայտնված Հայաստանն ու Արցախը գրեթե անուշադրության են մատնված։ Ասատրյանը Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, ում ջանքերով հայ […]

̰
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի ռեժիսորը կարծում է, որ Ժոզե Մոուրինյուն կարող է հիանալի մարմնավորել չարագործի դերը իր ֆիլմերում

13:24 05.01.2023

Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմերի հեղինակը, կարծում է, որ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոuն կատարյալ հարմար կլինի իր ֆիլմում չարագործի մարմնավորելու համար: «Ինձ թվում է, որ այս դերի համար Մոուրինյուից լավին գտնել ուղղակի անհնար է»,- մեջբերում է ռեժիսորին Goal-ը։ Մոուրինյուն այժմ զբաղեցնում է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ավելի վաղ նշվում էր, որ […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը առաջիկայում հնարավոր է՝ հեռախոսազրույցներ ունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

13:14 05.01.2023

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետքարտուղար Բլինքենն անձամբ ներգրաված է Հարավային Կովկասում խաղաղութուն հաստատելու գործընթացում: «Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,-ասել է Փրայսը:

̰
ԱՀ ԱԺ նախագահը կոչով դիմել է  Պուտինին, Բայդենին և Մակրոնին

13:10 05.01.2023

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․ «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը […]

̰
Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները

12:53 05.01.2023

Ավարտվել է Ալավերդու ԲԿ-ում խուլիգանության և բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի […]

̰
Հրավեր` Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորելու համար

12:40 05.01.2023

Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր […]

̰
44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ. ՔԿ նախագահ

12:27 05.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգման մասին քննադատություններին: «Վարույթների ձգձգման մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային […]

̰
Վատիկանում սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորության արարողությունը

12:13 05.01.2023

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորության արարողությունը։ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը ևս մեկնել է Վատիկան՝ մասնակցելու հուղարկավորության արարողությանը։

̰
BACK_TO_TOP