18:19 08.01.2023
Ուկրաինայի էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն ասել է, որ մինչև փետրվարի կեսերը նախատեսվում է Կիևի համար ստեղծել պահեստային էներգիայի արտադրություն՝ քաղաքին ջրի և ջերմության անխափան մատակարարումն ապահովելու համար։ «Եթե ամեն ինչ հնարավոր լինի անել այնպես, ինչպես պլանավորվել է, ապա փետրվարի կեսերից Կիևին չի հետաքրքրի որևէ անջատում: Կիևը ոտքի կկանգնի: Որոշ բաներ պետք է արվեն: […]
18:01 08.01.2023
Հունվարի 8-ին` ժամը 15:48-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին, բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ […]
17:37 08.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
17:12 08.01.2023
Մի քանի մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է կիրակի օրը՝ հունվարի 8-ի կեսօրին, Մոսկվայի Դմիտրի Ուլյանով փողոցում, փոխանցում է vesti.ru-ն: Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է 14 հարկանի բնակելի շենքի 9-րդ հարկում գտնվող բնակարանում։ Ինչպես հայտնել են դատախազությունից, երեք մարդ դարձել է արտակարգ պատահարի զոհ, նրանց մարմինները հայտնաբերվել են հրդեհը մարելուց հետո։ Պարզվում են նրանց մահվան […]
16:58 08.01.2023
Հունվարի 8-ին՝ ժամը 13։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Green Palace» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «Dodge […]
16:40 08.01.2023
Խառը մենամարտերի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը որոշել է հեռանալ MMA-ից։ «Հաբիբը լքում է MMA-ը: Սա վերաբերում է մարզչական կարիերային և MMA-ի հետ կապված մնացած ամեն ինչին: Պատճառը Հաբիբի ցանկությունն է՝ ժամանակ տրամադրել ընտանիքին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական էջի գրառման մեջ, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզիկը MMA-ից հեռանալու մտադրություն ունի։ Նուրմագոմեդովը […]
16:18 08.01.2023
Ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռները վախ են սերմանում արևմտյան ռազմական փորձագետների մոտ, գրում է լրագրող Յան-Ֆրեդերիկ Վենդտը «Frankfurter Rundschau»-ում հրապարակված հոդվածում։ «Արևմտյան ռազմական ստրատեգների համար գերձայնային հրթիռները մղձավանջ են: Ի տարբերություն այլ հրթիռային համակարգերի, դրանք կարող են կառավարվել նույնիսկ արձակվելուց հետո: Կառավարելիության և արագության այս համադրությունը դրանք գործնականում անխոցելի են դարձնում հակաօդային համակարգերի համար», – ասվում […]
16:01 08.01.2023
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից տնտեսավարող սուբյեկտներին զզգուշացնում են, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր: «Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից»,-ասվում է հաղորդագրությունում:
15:40 08.01.2023
Սենեգալի Կաֆրին շրջանում երկու ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, վիրավորվել՝ առնվազն 100-ը, հայտնում է Senenews-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մի շարք աղբյուրների համաձայն՝ զոհերի նախնական թիվը 38 է, իսկ առնվազն 100-ը վիրավորվել է… Դաքարից ընթացող ավտոբուսը բախվել է Կեդուգու շրջանից ժամանած մեկ այլ ավտոբուսի», – հայտնում է պորտալը։ Սենեգալի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում […]
15:30 08.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 8-ի և 9-ի […]
15:12 08.01.2023
Կիևին Իտալիայի ռազմական օգնության վեցերորդ փաթեթը դեռ քննարկվում է, մինչ Ուկրաինա զենքի նոր մատակարարումների մեկնարկը, կառավարությունը այդ մասին կտեղեկացնի խորհրդարանին, ասել է Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ «Վեցերորդ փաթեթը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի: Ինչպես նախատեսված է, ոչ մի առաքում տեղի չի ունենա, քանի դեռ տեղեկատվություն չի տրամադրվել խորհրդարանին»,- ասել է նախարարը: «Մենք նաև […]
14:56 08.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
14:49 08.01.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:40 08.01.2023
Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է երկու հավաքականների կողմից պայմանագրերի առաջարկներից, փոխանցում է armsport.am-ը: Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը համարվում էր Ֆրանսիայի հավաքականում Դիդյե Դեշամին փոխարինելու գլխավոր հավակնորդը, սակայն վերջինիս հետ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։ Սակայն Ֆրանսիայի հավաքականի տարբերակը Զիդանի համար միակը չէր. ըստ L’Equipe-ի՝ ֆրանսիացին առաջարկներ է ստացել նաև Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականներից, սակայն […]
14:20 08.01.2023
Հունվարի 8-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 13:55 -ին:
14:12 08.01.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան […]
13:54 08.01.2023
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 476 հիվանդ՝ 31,3%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 3694 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 8-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 476 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 31,5%-ով»,- ասված է հաղորդագրությունում։ Հայտնաբերվել է COVID-19-ի 3127 նոր […]
13:34 08.01.2023
2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։ «Նշված […]
13:16 08.01.2023
Գերմանիայում թունավոր նյութերի՝ ցիանիդի և ռիցինի օգտագործմամբ ահաբեկչություն է կանխվել: Դյուսելդորֆի գլխավոր դատախազությունը և Ռեկլինգհաուզենի և Մյունստերի ոստիկանությունը կիրակի հայտնել են, որ գործի առնչությամբ երկու տղամարդ է ձերբակալվել։ Հիմնական կասկածյալը Իրանի 32-ամյա քաղաքացի է։ Բացի այդ, բերման է ենթարկվել նրա եղբայրը, գրում է ՏԱՍՍ-ը։ Բարեկամ երկրի գաղտնի ծառայությունը զգուշացրել է գերմանական ոստիկանությանը Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու […]
12:58 08.01.2023
40 տարեկանում մահացել է Կամերունի, ՊՍԺ-ի և Մարսելի նախկին կիսապաշտպան Մոդեստ Մ’Բամին, նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոդեստ Մ’Բամիի մահը հաստատել է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։ Կամերունցին փարիզյան ակումբում հանդես է եկել 2003-2006 թվականներին և երկու անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը: 2000 թվականին Մ’Բամին Կամերունի ազգային հավաքականի հետ հաղթել է Սիդնեյի Օլիմպիական […]
12:44 08.01.2023
Իսրայելի նոր կառավարության հազարավոր հակառակորդներ Թել Ավիվում բողոքի ցույց են անցկացրել արդարադատության նախարար Յարիվ Լևինի կողմից ներկայացված իրավական բարեփոխումների դեմ, գրում է Times of Israel-ը։ Ըստ թերթի՝ Լևինի նախաձեռնությունը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները՝ արգելափակելու օրենքներն ու կառավարության որոշումները։ Բացի այդ, բարեփոխման իրականացումը կառավարությանը կտա վերահսկողություն դատավորների ընտրության հարցում։ «Հազարավոր մարդիկ շաբաթ երեկոյան դուրս են եկել […]
12:30 08.01.2023
Հունվարի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 20 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ […]
12:10 08.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
11:58 08.01.2023
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Եվրոպան հայտնվեց «սարսափելի վիճակում», քանի որ մինչ այդ նրա բարգավաճումը կառուցված էր Ռուսաստանից էժան և կայուն մատակարարումների վրա, ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան NHK հեռուստաալիքի եթերում։ «Եվրոպան տասնամյակներ շարունակ մտածել է կյանքի և արտադրության մասին՝ հիմնվելով Ռուսաստանից էներգակիրների կայուն և էժան մատակարարումների վրա: Այնուամենայնիվ, Ուկրաինայում հակամարտությունը արմատապես փոխել է […]
11:44 08.01.2023
Հունվարի 3-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
11:29 08.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին, շնորհակալություն հայտնել նրանց, որ ուժեղ են և հանգիստ են ընդունում տիրող իրավիճակը, հաղթահարում դժվարությունները: Նա անդրադարձել է նաև այս օրերին նկատվող արատավոր երևույթներին: Մանրամասները՝ տեսանյութում:
11:14 08.01.2023
Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից: Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00-ը՝ Շահումյանի «Սան Լազարո» սգո սրահում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին։ Լիպարիտ Սարգսյանը բազմաժանր գրող էր՝ հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվել են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները […]
10:50 08.01.2023
Հունվարի 4-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային […]
10:38 08.01.2023
Չարժե վախենալ, որ աշխարհում նավթը կսպառվի, դա կբավականացնի մեր ծոռներին, իսկ «սև ոսկու» քանակն ու հասանելիությունը կախված է տեխնոլոգիաների զարգացումից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Եվրոպական էլեկտրոտեխնիկա»-ի գործադիր տնօրեն Իլյա Կալենկովը, որը սարքավորումներ արտադրող ռուսական խոշոր արտադրող է, այդ թվում՝ նավթի և գազի արդյունաբերության համար: «Ես կասեի, որ չարժե վախենալ, որ աշխարհում նավթը կպակասի, […]