13:30 05.01.2023
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անվտանգային ոլորտում ֆինանսական օգնություն տրամադրելը։ Ասատրյանը ցավով է նշում՝ ԱՄՆ-ն արագ արձագանքում է և օգնում է Ուկրաինային, սակայն գրեթե նույն իրավիճակում հայտնված Հայաստանն ու Արցախը գրեթե անուշադրության են մատնված։
Ասատրյանը Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, ում ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում:
Այս օրերին Ասատրյանը եկել էր Հայաստան և հանդիպել Գլենդելի քույր քաղաքների՝ Կապանի և Գյումրու քաղաքային իշխանությունների հետ՝ համագործակցությունը վերականգնելու և խորացնելու նպատակով։
Էլեն Ասատրյանը հույս ուներ, որ իր՝ Հայաստան այցի ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանա այցելել Արցախի Մարտունի քաղաք, որը նույնպես Գլենդելի քույր քաղաքն է: Ասատրյանը նշում էր, որ մինչև հունվարի 3-ն է Հայաստանում, սակայն, եթե մինչ այդ միջանցքը բացվի, կհետաձգի վերադարձն ԱՄՆ ու կայցելի նաև Արցախ: Միջանցքը, սակայն, այդպես էլ չբացվեց:
«Արմենպրես»-ը զրուցել է Էլեն Ասատրյանի հետ, խոսել Հայաստան այցի արդյունքների և ծրագրերի մասին։
– Տիկին Ասատրյան, նախ խոսենք Հայաստան կատարած այս այցի մասին։ Առհասարակ, Դուք բավականին հաճախ եք լինում Հայաստանում։ Ի՞նչով կառանձնացնեք այս այցը, ի՞նչ նպատակ ունի այն։
– Նախ մեկ ամիս առաջ հանդիպել էի Լոս Անջելեսի օպերայի ներկայացուցիչներին՝ Գլենդելի հետ գործընկերային կապեր ստեղծելու նպատակով։ Այդ առիթը նաև օգտագործեցի խոսելու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին, որպեսզի նրանց միջև ևս համագործակցություն ստեղծվի։ Լոս Անջելեսի օպերայի ներկայացուցիչները ուրախությամբ ընդունեցին իմ առաջարկը։ Իհարկե, այդ ժամանակ Երևանի օպերային թատրոնի հետ ևս կապի մեջ էի և արդյունքում կարողացա կազմակերպել երկու օպերաների ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Արդյունքում՝ Լոս Անջելեսի օպերան իր բեմադրությունները կներկայացնի Հայաստանում, իսկ Հայաստանի օպերան՝ Լոս Անջելեսում։ Այս առումով կարևոր եմ համարում փորձի փոխանակումը, որովհետև Լոս Անջելեսի օպերան համարվում է աշխարհի լավագույն օպերաներից մեկը։
Հայաստան այցելել եմ հենց Երևանի օպերային թատրոնի ամանորյա միջոցառմանը մասնակցելու նպատակով, սակայն յուրաքանչյուր այցի ընթացքում կարևորում եմ համայնքային աշխատանքը։ Որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ առաջին անգամ եմ Հայաստանում, այդ իսկ պատճառով ինձ համար շատ կարևոր էր այցելել Գլենդելի քույր քաղաքներ՝ Գյումրի և Կապան և Արցախի Մարտունի։ Հույս ունեմ, որ Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանամ գնալ Մարտունի քաղաք։
Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ էին դարձել 2015 թվականին, բայց այսքան ժամանակ որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ, միայն սիմվոլիկ հուշագրեր են ստորագրվել։ Կապանն ու Գլենդելը մոտ 20 տարի է՝ քույր քաղաքներ են։ Սկզբում երկու քաղաքները շատ սերտ համագործակցել են, սակայն 2000-ականների վերջից այդ կապը կորել է։
Այցելության նպատակը համագործակցությանը նոր շունչ հաղորդելն է, թղթի վրայից գործնական դաշտ տեղափոխելը։ Կարող եմ ասել, որ երկու այցն էլ հոյակապ էին և իրապես կնպաստեն համագործակցության խորացմանը։
-Ինչ քննարկումներ եք ունեցել Կապանի և Գյումրիի համայնքային իշխանությունների հետ։
-Կապանում ներկայումս այլ իրավիճակ է, չես կարող խոսել միայն քաղաքի բարելավման մասին, երբ անվտանգային խնդիրներ կան։ Առաջին քննարկումը հենց անվտանգային ոլորտի մասով էր՝ Գլենդել քաղաքի տարբեր մարմիններին կապել Կապանի հետ փորձի փոխանակման նպատակով։ Կապանի համայնքապետարանը Գլենդելին կներկայացնի նաև կարիքների ցանկը, որպեսզի կարողանանք մեր կապերը օգտագործել խնդիրները լուծելու համար։
Գյումրու իշխանությունների հետ հանդիպման ժամանակ քննարկման շրջանակը այլ էր։ Նրանց հետ խոսեցինք ավելի շատ կանաչ էներգիայի և մշակութային ծրագրերի մասին։ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից նույնպես խնդրեցինք կարիքների ցանկ ներկայացնել, որպեսզի կարողանանք հետագայում օգնել նրանց։ Տեղեկացնեմ, որ Գլենդելի քաղաքապետարանը պաշտոնապես գործընկերներին հրավիրել է փոխադարձ այց կատարել Գլենդել։ Վերադառնալուց հետո կսկենք այս ուղղությամբ աշխատանքները։
-Արցախի Մարտունի քաղաքի հետ համագործակցության մասին ի՞նչ կարող եք ասել։
-Մոտ երկու ամիս առաջ Արցախից Գլենդել էր եկել պատվիրակություն և ստորագրվեց հուշագիր։ Այս պահին Մարտունու համար արդեն կոմիտե ստեղծվել է, որպեսզի ծրագիր մշակենք և գործնական աշխատանք տանենք։
-2022 թվականի հուլիսին Դուք ընտրվեցիք Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, ով ընտրվել է խորհրդի անդամ։ Ինչպիսի՞ պատասխանատվություն էր սա Ձեզ համար։
-Ես այդ պատասխանատվությունը միշտ ինձ վրա եմ վերցրել։ Այն, ինչ կապված է կանանց իրավունքների հետ, միշտ առաջնային եմ համարել։ Հուսով եմ, որ իմ հաջողությունը կոգեշնչի կանանց, քանի որ կարևոր եմ համարում նրանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։
-Դուք Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ եք և բազմիցս հանդես եք եկել Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական կողմի գործողությունների քննադատությամբ՝ առաջարկելով ԱՄՆ ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ նրան սատարող Թուրքիայի նկատմամբ։ Բավարար համարո՞ւմ եք ԱՄՆ իշխանությունների արձագանքը այս հարցում։
-Իհարկե, ոչ։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանը և վերաբերմունքը ինձ համար անընդունելի են։ Լինելով ժողովրդավարական երկիր, հայտարարելով, որ հայերի կողքին ենք, բայց միևնույն ժամանակ տրամադրել մեծ գումար Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերին, դա արյուն է հենց իրենց ձեռքերի վրա, որովհետև գումար ես տրամադրում և միջոցներ չես ձեռնարկում պատերազմը կանգնեցնելու։ Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցությանը ներկայացված իմ բանաձևը պատմական էր, որովհետև նման բովանդակությամբ բանաձև կուսակցության կողմից երբեք չի ընդունվել։ Շատ եմ պայքարել, որպեսզի հայտարարության տերմինաբանությունը և բովանդակությունը չփոխվի։ Այդ բանաձևը կարևոր է նրանով, որ դառնում է կուսակցության պլատֆորմը։
-Թևակոխել ենք 2023 թվականը, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։
-Առաջին հերթին կմաղթեմ անվտանգություն: Չես կարող խոսել ուրիշ բանի մասին, երբ այս պահին և Հայաստանը, և Արցախը այս վիճակում են։ Այցելել եմ Սյունիք, նախկինում եղել եմ Արցախում և կարող եմ վստահաբար ասել, որ հայ ժողովրդի աչքերում վախ չկա, ուստի մաղթում եմ չկորցնել կամքն ու ուժը։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...