Բոլոր լուրերը – Page 3452 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Սա ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կազմակերպած շոու. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը France 24-ին

22:18 29.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից: Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ: France 24 – Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ` […]

̰
Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը

22:04 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին` ժամը 18:54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թափվել են մոտ 2 խմ քարեր, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։ Փրկարարները հեռացրել […]

̰
Հորիզոն 22.00

22:00 29.12.2022

̰
SHANTNEWS

21:55 29.12.2022

̰
Փորձել էին բանկոմատ գողանալ․ ոստիկանության բացահայտումը

21:40 29.12.2022

Փորձել էին բանկոմատ գողանալ․ ոստիկանության բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մի շարք անձինք պարգևատրվել են  ճանապարհաշինության ոլորտում ներդրած ավանդի համար

21:27 29.12.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Ճանապարհաշինության ոլորտի զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ ճանապարհաշինության ոլորտում իրականացված ծրագրերը և նախանշվել առաջիկա անելիքները։ Աշխատաժողովին ներկա էին ոլորտի պատասխանատուներ, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, շինարարական, նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության […]

̰
Իրավիճակը ճանապարհներին 20։45-ի դրությամբ

21:15 29.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20։45-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Փրկարարներն ուղղել են ձորակը կախված կցորդիչով բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է

21:00 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, […]

̰
Հովտաշատ բնակավայրում բացվել է բուժամբուլատորիայի նոր շենքը

20:52 29.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ներկա են գտնվել Հովտաշատ բնակավայրի բուժամբուլատորիայի նոր շենքի բացման արարողությանը։ Մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հետաքրքրվել նաև մատուցվող ծառայությունների որակով։ 4299 բնակիչ սպասարկող բուժամբուլատորիայի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, նոր շենքը կառուցվել է ՀՀ կառավարության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն […]

̰
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

20:39 29.12.2022

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսում Հորմուզի նեղուցից հարավ։ Մասնակցում են ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, այդ թվում՝ սուզանավերը, ինչպես նաև ցամաքային զորքերի ստորաբաժանումները։ Հայտնում է Mehr գործակալությունը։ «Այսօր երեկոյան կսկսվեն «Զուլֆիքար 1401» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հորմուզի նեղուցի արևելյան մասում մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային լայնության 10-րդ զուգահեռականը», – ասել է զորավարժությունները համակարգող ծովակալ […]

̰
Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ հանձնաժողով

20:30 29.12.2022

Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են ստեղծել համատեղ եռակողմ հանձնաժողով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ անդիպմանը քննարկվել է Սիրիայում միջազգային ճանապարհների բացման և Արաբական Հանրապետության տարածքով թուրքական ապրանքների անցման հարցը։ Նրանց խոսքով՝ կողմերը դիտարկել են նաև […]

̰
Էրդողանը պարտվում է ընդդիմադիրներին․ տարեվերջյան ամփոփիչ հարցում

20:18 29.12.2022

Թուրքական «Yöneylem» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2022-ի տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն արվել է սույն տարվա դեկտեմբերի 22-27-ը, մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգներից: Գրում է Ermenihaber. am-ը։ Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին գործող նախագահ Էրդողանի օգտին կքվեարկե՞ք», մասնակիցների 51. 9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին: Իսկ ընդդիմադիր թեկնածուի և […]

̰
Վրաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունն ամսական 21,4 տոկոս է

20:09 29.12.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2021 թվականին գենդերային ժամային աշխատավարձի ճշտված տարբերությունը կազմել է 15,7 տոկոս, աշխատավարձի ամսական տարբերության դեպքում նշված ցուցանիշը կազմում է 21,4 տոկոս: Հաղորդում է aliq. ge-ն։ Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա համեմատ գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունը նվազել է 0,2 տոկոսային կետով, մինչդեռ ամսական աշխատավարձի տարբերությունը մնացել է անփոփոխ։ Geostat-ի փոխանցմամբ, ըստ […]

̰
SHANTNEWS

19:59 29.12.2022

̰
Վարչապետը հյուրընկալել է Սյունիքի մարզի մի խումբ դպրոցականների

19:58 29.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի […]

̰
Նեթանյահուն պաշտոնապես դարձավ Իսրայելի վարչապետ

19:47 29.12.2022

Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) վստահություն է հայտնել   «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը։ Քվեարկության արդյունքներով՝120 պատգամավորներից 63-ը հանդես է եկել նոր նախարարների կաբինետին վստահելու օգտին, 54-ը՝ դեմ։ Բենիամին Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ և  արդեն երդվել է։ Նեթանյահուի նոր կառավարությունն ունի 31 նախարար և 5 փոխնախարար։ Կառավարական կոալիցիայում, բացի «Լիկուդ» կուսակցությունից, ընդգրկված էին ծայրահեղ ուղղափառ […]

̰
Շիրակի մարզադպրոցները ստացել են ՀՀ կառավարության միջոցներով ձեռքբերված մարզագույքը

19:35 29.12.2022

Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։ Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով։ Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց […]

̰
Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022 թ. կատարողականը

19:26 29.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Արտաքին գործերի […]

̰
ՀՀ ՔԿ-ում հանդիպում-խորհրդակցություն է անցկացվել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ

19:23 29.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ […]

̰
Հարժիս գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

19:13 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

̰
Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

19:06 29.12.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ: «Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին […]

̰
ՀՀ դատախազությունում ամփոփվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները

18:57 29.12.2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը:   Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:   Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների […]

̰
Բանտում Սաակաշվիլիի վախճանը կարող է վերջակետ դնել Վրաստանի եվրոպական հեռանկարին. ԵՄ անդամ երկրների դեսպաններ

18:46 29.12.2022

Եվրամիության անդամ երկրների դեսպանները զգուշացրել են վրացական իշխանություններին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Accent.ge-ն։ Ըստ տեղեկության` Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպմանը եվրոպական դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները կոչ են արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը՝ կանխել Սաակաշվիլիի իրավունքների խախտումը բանտում և հավելել […]

̰
Շիրակի մարզային ենթակայության պետական կառույցներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք բացթողումներ և թերացումներ

18:38 29.12.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերի ստուգայցերը շարունակվում են։ Մշտադիտարկումներն անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Յուրաքանչյուր հաստատությունում ուշադրություն է դարձվում ինչպես աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանն, այնպես էլ կարգապահությանն ու գրագետ փաստաթղթավարությանը։ Աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները։ Դիտարկումների […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը

18:30 29.12.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 22-28-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 28-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի […]

̰
Տեղի է ունեցել ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

18:24 29.12.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս […]

̰
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը կանխարգելիչ և զսպող միջոց է լինելու Ադրբեջանի համար

18:17 29.12.2022

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ֆոնին ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում: Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողություններն ու կոչերը: 2.5 միլիարդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա և այս տարվա վերջին նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ոստիկանության նախկին տեսուչը մեղադրվում է հրազենների հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

18:11 29.12.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով: Մասնավորապես՝ […]

̰
SHANTNEWS

18:00 29.12.2022

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոգործիչների հետ

17:54 29.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային […]

̰
BACK_TO_TOP