Բոլոր լուրերը – Page 3454 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:36 29.12.2022

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը

̰
Արցախի կառավարությունը որոշում է կայացրել  սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ

09:33 29.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել […]

̰
Կամբոջայում հյուրանոցում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են այրվել կամ թունավորվել. հաղորդվում է շենքում 400 մարդու գտնվելու մասին

09:30 29.12.2022

Առնվազն յոթ մարդ է զոհվել Թաիլանդի հետ սահմանին գտնվող Grand Diamond City հյուրանոցում և կազինոյում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին ասվում է Թաիլանդի սահմանամերձ Սակեո գավառում գտնվող ոստիկանության Խլոնգ Գլըկի՝ հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ տուժել է 53 մարդ, 8-ը համարվում է անհետ կորած։ Ոստիկանությունը, սակայն, մահացածների ու վիրավորների ազգության մասին տեղեկություն չի […]

̰
Հայիթիում մարդատար ավտոբուսի վրա զինված հարձակումն առնվազն 10 մարդու կյանք է խլել

09:17 29.12.2022

Պորտ-օ-Պրենսի Բոն Ռեպոս շրջանում մարդատար ավտոբուսի վրա հարձակման հետևանքով զինված մարդիկ սպանել են առնվազն 10 մարդու։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է HaitiLibre տեղական լրատվական պորտալը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհերի թվում կա Դոմինիկյան Հանրապետության մեկ քաղաքացի։ Եվս 10 մարդ վիրավորվել է։ Հարձակման ժամանակ հանցավոր խմբավորումների անդամներն անկանոն կրակ են բացել մոտակայքում գտնվող մեքենաների վրա։ Ներկա պահին ոստիկանությունը […]

̰
Իսրայելում կպեղեն Սիլովամի ավազանը, որտեղ Հիսուսը բուժեց կույր մարդուն

09:09 29.12.2022

Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է, որ մտադիր է շուտով պեղումներ սկսել 2700-ամյա Siloam Font-ի վայրում, հայտնում է Jerusalem Post-ը։ Ըստ լեգենդի՝ այստեղ Հիսուսը կուրությունից բուժեց մի մարդու։ Սիլովամը գտնվում է Դավթի քաղաք հնագիտական ​​պարկի տարածքում։ Փորձագետների կարծիքով՝ այն եղել է Երուսաղեմի ջրամատակարարման համակարգի մի մասը հրեա Եզեկիա թագավորի օրոք։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ այն […]

̰
Օդեսայի մոտ տղամարդը գնել է գոյություն չունեցող որդիների փաստաթղթեր՝ արտասահման մեկնելու համար

08:58 29.12.2022

Օդեսայի մարզում տղամարդու են բերման ենթարկել, ով բազմազավակ հայր է ձեւացել՝ Ուկրաինայի սահմանը հատելու համար։ Նա ընդամենը մեկ դուստր ուներ, իսկ մնացած երեխաների համար փաստաթղթեր է գնել։ Այս մասին հայտնում է УНИАН-ը՝ հղում անելով Պետական ​​սահմանային ծառայության հարավային շրջանային վարչության «Իզմայիլ» սահմանապահ ջոկատի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Պերեգնյակին։ Պերեգնյակի խոսքով՝ տղամարդը բերման է ենթարկվել Ռենի […]

̰
Հրդեհ Գյումրու Ռեպինի փողոցում գտնվող խանութում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ

08:43 29.12.2022

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]

̰
Պրիմորիեում վագրը «հիացել է» մեքենաներով. փորձագետը բացատրել է գիշատչի պահվածքը

08:30 29.12.2022

Կարմիր գրքի ամուրյան վագրը, որը տեսագրվել է Պրիմորիեի մայրուղու մոտ, չի ցատկել մեքենայի վրա, այլ վազել է ճանապարհի երկայնքով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ամուրի վագրերի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։ Ավելի վաղ տեղի բնակիչները նկարահանել և սոցցանցերում հրապարակել էին Ամուրի վագրի կադրերը, պնդում էին, որ այն նկարահանվել է Ֆոկինոյի և Դուշկինի միջև Նախոդկա մայրուղու վրա։ […]

̰
Ֆրանսիացիներին սկսել են կտրոններ տրամադրել վառելափայտի համար

08:05 29.12.2022

Ֆրանսիացիներն, ովքեր իրենց տները փայտով են տաքացնում, դեկտեմբերի 27-ից կարող են 50-ից 200 եվրոյի չափով չեկ ստանալ՝ կախված քաղաքացիների եկամուտներից, հայտնում է Ouest France ֆրանսիական հրատարակությունը։ «Այս միջոցը ձեռնարկվել է կառավարության կողմից՝ օգնելու ֆրանսիական տնային տնտեսություններին հաղթահարել էլեկտրաէներգիայի ծախսերի կտրուկ աճը», – նշվում է հոդվածում։ Կտրոնը կտրամադրվի անձնական հաշիվ-ապրանքագրի (կամ կոլեկտիվ ջեռուցում ունեցող տնային տնտեսությունների […]

̰
Բժիշկը նշել է Ամանորին ալկոհոլ օգտագործելու թույլատրելի չափաբաժինը

00:16 29.12.2022

Դիետոլոգ Տատյանա Զալետովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը Ամանորին։ Նա նշել է, որ Ամանորին կարելի է մի քանի բաժակ չոր սպիտակ գինի խմել։ Սա, ըստ նրա, առողջության համար համեմատաբար անվտանգ նորմ է։ Դիետոլոգը բացատրել է, որ չոր սպիտակ գինին ամենաքիչ կալորիականությամբ ալկոհոլային ըմպելիքն է, և այն քիչ էթիլային սպիրտ է պարունակում։ […]

̰
Փորձագետը բացահայտել է, թե ինչպես են Telegram-ն ու WhatsApp-ը լրտեսում օգտատերերին

00:04 29.12.2022

Տեղեկատվական անվտանգության T1 Ինտեգրացիոն իրավասությունների կենտրոնի ղեկավար Վալերի Ստեպանովը Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մեսենջերի օգտատերերը կարող են դառնալ լրտեսության զոհ։ Փորձագետը նշել է, որ Telegram-ում «Գտիր մարդկանց մոտակայքում» ֆունկցիայի միջոցով հաքերները գրել են սցենար, որը թույլ է տալիս որոշել մարդկանց ճշգրիտ գտնվելու վայրը։ WhatsApp-ի խոցելիությունը, ըստ Ստեպանովի, հարձակվողներին հնարավորություն է տալիս հավաքել […]

̰
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է հատուկ գործողության գոտում գրոհային ուղղաթիռների կադրեր

23:52 28.12.2022

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Արևմտյան ռազմական օկրուգի (ZVO) բանակային ավիացիայի Մի-35 և Մի-28 բազմաֆունկցիոնալ հարվածային ուղղաթիռների անձնակազմերի աշխատանքի կադրերը։ Տեսանյութում ցուցադրված է թռիչքի համար ուղղաթիռների պատրաստում, ցածր բարձրություններից թռչելիս կառավարվող և չկառավարվող հրթիռներով հարվածներ, թիրախների խոցման տեսանկարահանում, ինչպես նաև ռազմական մեքենաների վերադարձ բազա։ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում Արևմտյան ռազմական օկրուգի […]

̰
Մասնագետը հերքել է օրական հինգ րոպե տրամադրելով՝ նիհարելու մեթոդը

23:43 28.12.2022

Մարզիչ և պարուսույց Սոֆյա Յալանսկայան ներկայացրել է, այսպես կոչված, Fukutsuji գլանակով վարժությունների միջոցով նիհարելու գերժամանակակից մեթոդը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ անիմաստ է նրանից հրաշքներ սպասել։ Յալանսկայայի խոսքով՝ Fukutsuji մեթոդը կիրառելիս խորհուրդ է տրվում օրական հինգ րոպե պառկել սրբիչի գլանափաթեթի վրա՝ միացնելով փոքր ու մեծ մատները։ «Մարդիկ ակնկալում են, որ գլանակի վրա հինգ […]

̰
Ամերիկացի կինն իր 106-ամյակը նշել է խաղասրահում և բացահայտել երկարակեցության գաղտնիքը

23:32 28.12.2022

ԱՄՆ-ում Վաշինգտոնի Սիեթլ քաղաքի բնակչուհի Բերտա Էնգսթլերը նշել է իր 106-ամյակը` այցելելով կազինո և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է KING-TV-ն։ Ամերիկուհին ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 28-ին Այովա քաղաքում, սակայն նրա ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ Էնգսթլերին շնորհավորել են տոնի առթիվ ընտանիքը, ընկերներն ու տարեցների պանսիոնատի աշխատակիցները, որտեղ ապրում է ամերիկուհին։ Կինը միշտ […]

̰
Մեր ժամանակները կդառնան հերոսական, եթե յուրաքանչյուրը չզլանա կրել իր բաժին հերոսությունը. Փաշինյանի ելույթը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը

23:09 28.12.2022

Տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է. «Մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լավրովը խոսել է 2023 թվականի իրատեսական ակնկալիքների մասին

23:03 28.12.2022

Ռուսաստանը 2023 թվականին կշարունակի պաշտպանել ժողովրդի և երկրի համար կենսական նշանակություն ունեցող վեհ նպատակները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք միշտ պետք է իրատես լինենք։ Ես հոռետես չեմ, թեև ասում են, որ հոռետեսը լավատեղյակ լավատես է։ Սա մի բաժակի մասին է՝ կիսով չափ լիքը կամ կիսադատարկ»,- Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում, […]

̰
Վրաստանցի 2000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահին՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով

22:52 28.12.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու խնդրանքով՝ վրաստանցի 2 000 կին ստորագրությամբ դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում է Ալիք մեսիան: Ստորագրողները Զուրաբիշվիլիին խնդրում են օգտագործել իր տրամադրության տակ եղած սահմանադրական լծակները՝ փրկելու Վրաստանի երրորդ նախագահի կյանքը և պաշտպանելու […]

̰
Ավստրիայի զինված ուժերի բյուջեն 2022 թվականին դարձել է պատմության մեջ ամենաբարձրը

22:40 28.12.2022

Ավստրիայի պաշտպանական բյուջեն 2022 թվականին դարձել է ամենաբարձրը երկրի պատմության մեջ՝ հասնելով 2,7 միլիարդ եվրոյի, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները՝ տարեվերջյան զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «2022 թվականի փետրվարի 24-ը շրջադարձային էր ամբողջ աշխարհի անվտանգության քաղաքականության պատմության մեջ: Արդյունքում շատ երկրներ ստիպված եղան վերակազմավորել իրենց քաղաքականությունը: Ավստրիայի համար սա նախևառաջ նշանակում է […]

̰
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը հնարավոր է դառնա Մխիթարյանի թիմակիցը

22:29 28.12.2022

«Ինտերը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մարկուս Թուրամին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ միլանցիները նախատեսում են 25-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքել հինգ տարով՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ 2023 թվականի հունվարի սկզբին Թուրամը կկարողանա պաշտոնապես բանակցել այլ ակումբների հետ, իտալական գրանդը նրան պաշտոնական առաջարկ կանի։ […]

̰
Բաքուն վերավաճառում է Եվրոպային ռուսաստանյան գազը՝ այն որպես ադրբեջանական ներկայացնելով

22:17 28.12.2022

Ռումինիան ու Բուլղարիան միանալու են եվրոպական այն երկրներին, որոնք գալիք տարի սկսելու են սպառել ադրբեջանական գազը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետը վստահ է, որ դա համապատասխան քաղաքական հետևանքներ կունենա ու կազդի Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի վրա: Ռումինիան ու Բուլղարիան գազ են ստանալու ամռանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: […]

̰
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին

22:08 28.12.2022

Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է SHAFAQ News տեղեկատվական պորտալը։ «Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել Դահուկ նահանգի հյուսիսում PKK-ի թիրախներին», – պորտալի խոսքերը մեջբերում է կառավարական աղբյուրը։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ դեռևս […]

̰
Հորիզոն 22.00

22:00 28.12.2022

̰
SHANTNEWS

22:00 28.12.2022

̰
Transfermarkt-ը հրապարակել է 2022 թվականին ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը

21:55 28.12.2022

Transfermarkt-ը հրապարակել է 2022-ի ընթացքում ամենամեծ տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։ Այն ունի հետևյալ տեսքը. Գավի (90 մլն եվրո (+50 մլն), «Բարսելոնա»), Օրելիեն Չուամենի (90 մլն եվրո (+50), «Ռեալ Մադրիդ»), Ռաֆայել Լեաու (85 մլն եվրո (+50), «Միլան»); Յոշկո Գվարդիոլ (75 մլն եվրո (+50), «ՌԲ Լայպցիգ»), Անտոնի (75 մլն եվրո (+50), «Մանչեսթեր Յունայթեդ»), Էնցո Ֆերնանդես […]

̰
«Արսենալը» պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել Վենգերի արձանը

21:50 28.12.2022

«Արսենալը» պատրաստվում է իր մարզադաշտի մոտ տեղադրել թիմի լեգենդար մարզիչ Արսեն Վենգերի արձանը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ակումբը ցանկանում է դա անել 2023 թվականին: Լոնդոնցիները վաղուց էին ծրագրել հավերժացնել Վենգերի անունը, սակայն նախկին մարզիչը հրաժարվել էր թիմի հանդիպումներին ներկա գտնվել 2018 թվականին ակումբից հեռանալուց հետո։ Վենգերն առաջին անգամ ներկա է գտնվել իր նախկին թիմի […]

̰
Մբապեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա». Mundo Deportivo

21:45 28.12.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին ազգային Հումորի տոնի օրը հայտնում է իսպանական Mundo Deportivo կայքը։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է, որ ՊՍԺ-ն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Մեսսին չսաստեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին Աշխարհի առաջնության հաղթանակի պատվին […]

̰
Հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով. Սուրեն Պապիկյան

21:39 28.12.2022

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր ու կայացվել կարևոր որոշումներ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու […]

̰
Վիկինգ սթայլ․ Հոլանդի նոր սանրվածքը

21:32 28.12.2022

Էրլինգ Հոլանդը նոր սանրվածք ունի։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը մարզումից լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ նրա մազերը հյուսված են։ «Վիկինգի ռեժիմն ակտիվացվել է»,- լուսանկարի տակ գրել է Հոլանդը։

̰
Տեղի է ունեցել ապագա պարեկների ավարտական քննությունը

21:22 28.12.2022

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիր էին այցելել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, կրթահամալիրում ավարտական քննություններ էին հանձնում Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ապագա պարեկները։ Պարեկների պետական ամփոփիչ ատեստավորման համալիր քննությունները կավարտվեն դեկտեմբերի 30-ին։ Բարձր ցուցանիշներ գրանցած պարեկները կնշանակվեն […]

̰ ̰
BACK_TO_TOP