16:55 28.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին: Նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, […]
16:47 28.12.2022
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը շատ վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային […]
16:43 28.12.2022
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց Էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների […]
16:36 28.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները, տեղեկացնում են […]
16:24 28.12.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։ Միաժամանակ, […]
16:13 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։ Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։ Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության օբսիդիան տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։ Նախապատրաստված […]
16:00 28.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
15:49 28.12.2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Քեռյանը նշել է, որ գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք միմյանց հետ համաձայնեցված չեն. նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները: Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման կարգում չորս ուղղություններով․ Թեկնածուական պաշտպանելուց […]
15:40 28.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է արցախցիներին. «Հարգելի՛ արցախցիներ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։ Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների […]
15:32 28.12.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ իր նախորդը՝ 95-ամյա պաշտոնաթող Պապ Բենեդիկտոսը, շատ հիվանդ է և խնդրել է աղոթել նրա համար։ Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին ասել է, որ վերջին շրջանում Հռոմի պապ Բենեդիկտոսի վիճակը վատացել է ծեր տարիքի պատճառով, սակայն այժմ իրավիճակը վերահսկելի է, բժիշկները մշտապես հսկում են նրան։ Վատիկանի ղեկավարը խնդրել է […]
15:24 28.12.2022
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մտափոխվել է և չի հեռանա կատալոնական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Mundo Deportivo-ն: 34-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ զրույցից հետո։ Իսպանացի մասնագետը բարձր է գնահատում Բուսկետսի դերը և նրան խնդրել է երկարաձգել պայմանագիրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերխիո Բուսկետսը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի […]
15:17 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ […]
15:10 28.12.2022
ՀՖՖ գրասենյակում ընթանում է ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է: Ժողովի սկզբում ելույթ է ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչի ընտրության մասին: «Շատերի կարծիքով դա ուշանում է, բայց դա կապված է բազմաթիվ գործոնների հետ: Ամենակարևորն այն է, որ պետք է […]
15:02 28.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդուն՝ Էդուարդ Սաակաշվիլիին, անհայտ պատճառներով թույլ չեն տվել այցելել երրորդ նախագահին, փոխանցում է Aliq.ge-ն։ Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները ասել են, որ որդուն թույլ չեն տվել տեսակցել հորն անվտանգության նկատառումներով: «Կանոնները խստացվել են վիրուսների կամ այլ բաների պատճառով, բայց Էդուարդի դեպքում` չգիտեմ… նախագահը սպասում էր որդուն»,- երրորդ նախագահին […]
14:47 28.12.2022
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 27-ին Այասու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 47 և 40 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպելով» հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք Այասու փողոցի կիսակառույց շինության հետնամասում կայանված մեքենաներից գողացել են պահեստամասեր և բեռնել «Օպելը»: «Օպելը», գողոնով հանդերձ, տեղափոխվել է բաժնի […]
14:37 28.12.2022
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Էրդողանին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար։ «Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար: Ես դիմում ունեմ, այլ երկրներից դիմումներ կներկայացվեն»,- Շենթոփի խոսքերն է մեջբերում Star թերթը։
14:29 28.12.2022
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հնչում՝ համաձայն երկրի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։ Չորեքշաբթի ավելի վաղ տագնապի ազդանշան էր հայտարարվել երկրի արևելյան շրջաններում և կենտրոնում, որից հետո այն չեղարկվել էր։ Ռուսաստանի զինված ուժերի` ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի […]
14:20 28.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունը e-draft կայքում քննարկման է դրել ծառայությունում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու մասին նախագիծ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, պետական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման, վերահսկման գործառույթների շրջանակը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորումն իրականացնել պարտադիրության […]
14:13 28.12.2022
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշում է կայացվել 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ է դնել հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամը: Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված […]
13:54 28.12.2022
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը տարին կավարտի 20-րդ տեղում։ Վարկանիշային աղյուսակի թոփ 10-ն այս տեսքն ունի. 1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6820 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 6020 3 (3). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5820 4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5550 5 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4820 […]
13:54 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։ Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։ Ընդգծելով Որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, […]
13:46 28.12.2022
Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ գործարկվել է https://probation.taxservice.am/ էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս Պրոբացիայի ծառայության և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացնել ավտոմատացված եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու, փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակ խնայելու արդյունավետ միջոց է: Ստեղծված էլեկտրոնային հարթակը երկու կառույցների իրավասության շրջանակում կոչված է իրականացնելու արդյունավետ […]
13:40 28.12.2022
Արգենտինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել Լիոնել Մեսսիին, հաղորդում է MSN-ը։ Հարցմանը մասնակցել է 2500 մարդ։ Մեսսիի թեկնածությանը դեմ է արտահայտվել 37,8 տոկոսը։ 17,5 տոկոսը չի բացառել այդպիսի ընտրությունը՝ համարելով այն հնարավոր։ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ Մեսսին հիացմունք է առաջացնում […]
13:33 28.12.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
13:27 28.12.2022
Պորտուգալական «Բենֆիկան» երկու առաջարկ է ստացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար։ Երկու դեպքում էլ լիսաբոնյան ակումբը հնարավորություն ունի տրանսֆերից ստանալ 127 միլիոն եվրո, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։ Առաջարկները «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային փոխանցել է 21-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։ Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի […]
13:20 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 11։27-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։
13:13 28.12.2022
Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարող էր օգնել Ֆրանսիայի հավաքականին աշխարհի առաջնության արդեն 1/8 եզրափակիչում: «Բենզեմայի վնասվածքի լուսանկարները ցուցադրել եմ երեք բժիշկների և խորհրդակցել: Մասնագետները հաստատեցին ախտորոշումը՝ ասելով, որ Կարիմը կարող էր վերականգնվել և լավ մարզավիճակում լինել մրցաշարի 1/8 եզրափակիչում: Ինչո՞ւ նրան խնդրեցիր հեռանալ թիմից այդքան […]
13:06 28.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո […]