09:41 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
09:40 28.12.2022
Ամանորյա տրամադրության բացակայության պատճառը կարող է լինել հորմոնալ ձախողումը։ «Իզվեստիային» հայտնել է Invitro-Ural-ի էնդոկրինոլոգ Վերոնիկա Զայցևան։ Նրա խոսքով՝ տոնական ժամանակն ուղեկցվում է որոշակի սթրեսով, որը կապված է մեծ քանակությամբ հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոլի արտադրության հետ։ «Ամեն ինչ ժամանակին անելու մեր ցանկությունը միշտ չէ, որ համընկնում է հնարավորությունների հետ՝ աշխատանքի ծանրաբեռնվածություն, նվերների դժվար ընտրություն, իրարանցում: Սկզբում […]
09:35 28.12.2022
Սենյակը, որտեղ ԱԱ-2022-ի ընթացքում ապրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, թանգարանի կվերածվի։ Համարը ունի երկու մեկտեղանի մահճակալ, գրասեղան, բազկաթոռներ ու բազմոց։ Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ մտահղացման հեղինակները կփորձեն առավելագույնս պահպանել ինտերիերը, որը եղել է ԱԱ-ի ժամանակ։ Համարի դռանը կկախվի Արգենտինայի զինանշանն ու «Լ․ Մեսսի» գրությունը։
09:24 28.12.2022
Doctor Nearby բժշկական ընկերության սրտաբան Յուլիա Ֆոկինան «Իզվեստիա» թերթին պատմել է աչքերի միջոցով գրիպով վարակվելու վտանգի մասին։ «Վարակը տեղի է ունենում, երբ թքի կաթիլները ներթափանցում են, երբ գրիպով հիվանդը փռշտում է կամ ձեռքով դիպչում աչքերի լորձաթաղանթին այն մակերեսին դիպչելուց հետո, որի վրա գրիպի մասնիկներ են եղել»,- նշել մասնագետը։ Նրա խոսքով՝ այս կերպ վարակվելու ռիսկը տատանվում […]
09:18 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 07։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 45ա շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի բնակարաններց մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
09:10 28.12.2022
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը պատմել է, որ ամեն Սուրբ Ծնունդ ամուսնուց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, նվեր է ստանում իր հորինած բանաստեղծությունը: «Նա ինձ գիրք գնեց և ամեն տարի պոեզիա է նվիրում», – ասել է նա դերասանուհի Դրյու Բերիմորի հետ հարցազրույցում: Բերիմորը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա իսկապես պոեզիա է գրում: Երկրի ղեկավարն այս […]
08:54 28.12.2022
Դերասանուհի Օնա Չապլինը՝ Չարլի Չապլինի թոռնուհին, ասել է, որ հոգնել է արեւմտյան կինոյում «վատ ռուսների» կերպարից։ Խոսելով Independent թերթի հետ իր դերի մասին նոր բրիտանական-ամերիկյան լրտեսական Treason ֆիլմում, որտեղ կերպարները ներկայացված են որպես «վատ» ռուսներ և «լավ» բրիտանացիներ, դերասանուհին նշել է, որ ոգևորված չէ նման սյուժեով։ «Ես այնքան եմ հոգնել, որ ռուսները վատ տղաներ են: […]
08:43 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Մեր աշխարհը» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» […]
08:35 28.12.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները հասել են իսկական միության մակարդակին։ «300 օր է՝ մենք նոր փուլ ենք սկսել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերություններում: Մենք հասել ենք իսկական միության մակարդակին, որը 100%-ով լցված է իրական բովանդակությամբ»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում: Ավելի վաղ Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ […]
08:26 28.12.2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 03։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և բռնկվել․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]
08:17 28.12.2022
Ցանցաթաղանթի երակային թրոմբոզը, որը կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի, վաղ փուլում կարող է ախտորոշվել արցունքաբեր հեղուկում պարունակվող սպիտակուցների միջոցով, ասել են շարունակական մասնագիտական կրթության ռուսական բժշկական ակադեմիայի մասնագետները։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են ԿԳՆ-ից։ Ցանցաթաղանթի կենտրոնական երակի թրոմբոզը առաջացնում է տեսողության խանգարում, ներակնային ճնշման բարձրացում և փափուկ հյուսվածքների տեղային բորբոքում։ Նախկինում հետազոտողները պարզել էին, […]
08:02 28.12.2022
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Forbes.ua հրատարակությունը հրապարակել է ուկրաինացի 20 ամենահարուստ ձեռներեցների վարկանիշը, որոնց թվում Պորոշենկոն, ով «Ռոշեն» հրուշակեղենի կոնցեռնի սեփականատերն է, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ «Պյոտր Պորոշենկո. Ոլորտ – Սննդի արդյունաբերություն. Ընկերություն – ՌՈՇԵՆ. Կարգավիճակը (ըստ – խմբ.) 2022 թվականի փետրվար – 1,6 միլիարդ դոլար. […]
00:03 28.12.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի խոչընդոտի Ռուսաստանի հավաքականի մասնակցությանը ԱԱ-2026-ի ընտրական փուլին, եթե ՌՖՄ-ն տեղափոխվի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա, հայտնում է Матч ТВ-ն։ Այս փաստը կարող է որոշիչ գործոն դառնալ այլ ֆուտբոլային կոնֆեդերացիա տեղափոխվելու հարցում որոշում կայացնելու համար։ Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավար Ալեքսանդր Դյուկովն ավելի վաղ ասել էր, որ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիային հնարավոր անցման մասին որոշումը […]
23:59 27.12.2022
Հայտնի է դարձել, թե երբ է Լիոնել Մեսսին սկսելու մարզվել ՊՍԺ-ի հետ։ Ակնկալվում է, որ նա կվերադառնա մարզումներին հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 3-ին, գրում է TyC Sports-ը։ Այս դեպքում Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի հաջորդ երեք հանդիպումները՝ Լիգա 1-ում «Ստրասբուրգի» (դեկտեմբերի 28) և «Լանսի» (հունվարի 1) դեմ խաղերը, ինչպես նաև Ֆրանսիայի գավաթի խաղը «Շատորոյի» դեմ (հունվարի 6): […]
23:55 27.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]
23:50 27.12.2022
Լիոնել Սկալոնին կմնա Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 44-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա վերջին, սակայն նրա հետ համագործակցությունը կերկարաձգվի։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան։ «Սկալոնին Արգենտինայի հավաքականի մարզիչն է։ Երկուսս էլ մեր խոսքի մարդիկ ենք։ Բանավոր համաձայնվեցինք։ Նա մեկնել է Իսպանիա՝ իր երեխաներից մեկի անձնագրային հարցերը լուծելու […]
23:47 27.12.2022
Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Սիսակետ նահանգի Կաո Պհրա Վիհան ազգային պարկում կապիկը զբոսաշրջիկից գողացել է պայուսակը, որում խոշոր գումար է եղել և նետել այն ժայռից: Այս մասին հայտնում է The Tiger-ը։ 55-ամյա զբոսաշրջիկը օգնության համար դիմել է ռեյնջերներին այն բանից հետո, երբ կապիկն իրենից գողացել է թանկարժեք իրերով լի պայուսակ։ Նա հայտարարել է, որ վայրի կապիկը […]
23:45 27.12.2022
«Ալ-Նասրի» նախագահը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Մուսլի Ալ-Մուամարին հարցրել են իսպանական Marca թերթի տեղեկությունների մասին, որ Ռոնալդուն տարեկան մոտ 200 միլիոն եվրո է ստանալու «Ալ-Նասրից», ինչպես նաև դառնալու է Սաուդյան Արաբիայի 2030 թվականի Աշխարհի առաջնության հայտի դեսպանը: «Այս հոդվածները չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե այն ամենը, ինչ գրվում է լրատվամիջոցներում, սուտ է»,- […]
23:43 27.12.2022
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է թարգմանությունը՝ ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր […]
23:39 27.12.2022
«Յուվենտուսը» պաշտոնապես հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր առաջադրվել են ակումբի խորհրդի նոր անդամների պաշտոններում։ Դրանք կհաստատվեն 2023 թվականի հունվարի 18-ի նիստում։ Ջանլուկա Ֆերերոն կդառնա ակումբի նոր նախագահը, իսկ Տնօրենների խորհրդում կընդգրկվեն նաև Ֆիորանա Վիտորիա Նեգրին, Մաուրիցիո Սկանավինոն, Դիեգո Պիստոն և Լաուրա Կապիելոն: Ֆերերոն նախկինում աշխատել է որպես մենեջեր, հաշվապահ և աուդիտոր բազմաթիվ ընկերություններում, իսկ […]
23:32 27.12.2022
Բրիտանական Էսեքս կոմսության Հոքլի քաղաքում շունը պատահաբար միացրել է վարսահարդարիչը և հրդեհել ննջասենյակը Սուրբ Ծննդյան նախօրեին: Այս մասին հայտնում է New York Post-ը։ Շան տիրուհին հրդեհի մասին իմացել է, երբ երեկոյան տուն է վերադարձել։ Շունը սպասելիս է եղել նրան մուտքի դռան դիմաց, իսկ սենյակները լցված են եղել ծխով։ Կնոջ կողմից կանչված հրշեջները ժամանել են դեպքի […]
23:25 27.12.2022
Դարպասապահ Ուգո Լյորիսը, ինչպես նաև հարձակվողներ Օլիվյե Ժիրուն և Անտուան Գրիզմանը դեմ են եղել հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ ԱԱ-2022-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես գալուն: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստները Բենզեմայի՝ թիմում ունեցած բացասական ազդեցության մասին են խոսել: Ամենից շատ Բենզեմայի ներկայությանը դեմ է եղել Գրիզմանը: Նա կարծել է, որ Բենզեմային չափից շատ […]
23:17 27.12.2022
Ռուս դիետոլոգը կոչ է արել նիհարողներին ջուր խմել։ Իր Telegram ալիքում նա ասել է, որ այս պարզ մեթոդը թույլ կտա ավելի շատ կալորիա այրել։ Բժիշկը մեջբերել է մի ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ կես լիտր ջուրը բարձրացնում է նյութափոխանակությունը 30 տոկոսով, սակայն այդ ազդեցությունը կտևի ընդամենը մոտ մեկ ժամ: «Եթե դուք օրական երկու լիտր […]
23:09 27.12.2022
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն դիմել է իր հայրենակից Պելեին, որը ծանր վիճակում է և գտնվում է հիվանդանոցում: «Աշխարհն աղոթում է քեզ համար»,- Ռոմարիոյի խոսքերն է փոխանցում Globo-ն: Ֆուտբոլի արքան շարունակում է պայքարել հաստաղիքի քաղցկեղի դեմ։ Նա ստիպված է եղել Սուրբ Ծնունդը հիվանդանոցում անցկացնել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 82-ամյա բրազիլացին արդեն հրաժեշտ է տվել […]
23:00 27.12.2022
Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգ և թերապևտ Իրինա Յարցևան։ Բժիշկը պարզաբանել է, որ մաշկը կկլանի ալկոհոլը, իսկ դա կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման կամ թունավորման։ «Եթե ցանկանում եք սառեցնել մաշկը, պարզապես պետք է շփեք ջրով։ Եվ այն կզովանա»,- ասաց մասնագետը։ […]
22:51 27.12.2022
Ժոզե Մոուրինյոuն հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։ Ըստ Jornal de Notícias-ի՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) համար Մոուրինյոuն գլխավոր մարզչի պաշտոնի առաջնային թեկնածուն էր, սակայն մասնագետը, որը ներկայումս աշխատում է «Ռոմայի» հետ, շահագրգռված չէ այս փուլում հավաքական գլխավորել։ Մոուրինյուի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ըստ աղբյուրի՝ FPF-ն չի շտապում նոր մարզիչ ընտրելու հարցում, […]
22:42 27.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 50 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 30, 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 12/1, 16, 16/1, 18, 20 շենքեր, […]
22:33 27.12.2022
«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ընդգծել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնատիպությունը: «Շատ եմ հարգում նրան որպես ֆուտբոլստ և ինչպես արդեն հազարերորդ անգամ ասել եմ՝ նրան համարում եմ մեծագույն խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ: Նրա նման խաղացող այլևս չի լինի ու երբեք չի էլ եղել: Նրա և Մարադոնայի միջև անդունդ կա: Լիոնելն ունիկալ և անկրկնելի է»,- […]
22:24 27.12.2022
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է Փարիզ-2024 ամառային օլիմպիական խաղերի չափորոշիչները, որոնք բավականին բարդացված են Տոկիոյի ՕԽ-ի համեմատ։ Մասնավորապես` կանանց բարձրացատկի ծրագրում արտոնագիր ստանալու պահանջն այժմ 197 սմ է (1 սմ-ով ավելի, քան նախկինում), իսկ եռացատկի ծրագրում` 14,55 մ ( 23 սմ-ով ավելի): Ընդհանուր առմամբ, Փարիզի Օլիմպիական խաղերի աթլետիկայի ծրագրում բաշխվելու է 1810 (905+905) արտոնագիր։
22:15 27.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ: